«Միկին» մնում է. «Ռոման» կարողացավ պահել իր առաջատարին, բայց ինչպե՞ս կհամագործակցեն Մխիթարյանն ու Մոուրինյուն

02/06/2021 schedule18:11

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը իտալական «Ռոմայի» հետ: Իտալական մամուլը գրում էր, որ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի երկու տարվա համար, սակայն «Ռոմայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի հունիսի 30-ը: Երկու տարվա ընթացքում Հենրիխը «Ռոմայի» կազմում մասնակցել է 73 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի հեղինակ:

«Ռոման» շատ էր հետաքրքրված Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, սակայն ինքը ֆուտբոլիստը կարծես հակված էր հեռանալուն, հատկապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ՝ գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան չի շարունակելու աշխատանքը «Ռոմայում» հաջորդ մրցաշրջանում: Խոսվում էր մի շարք թիմերի հետաքրքրվածության մասին, նշվում էին «Յուվենտուսի» և «Միլանի» անունները, բայց իրական առաջարկներ եղան միայն ֆրանսիական «Մոնակոյից» և ռուսական «Զենիթից»: Մամուլը գրում էր, որ Մխիթարյանն ու իր գործակալ Մինո Ռայոլան անգամ եղել են Մոնտե Կառլոյում, բաց «Մոնակոյի» առաջարկած պայմանները ձեռնտու չեն եղել ֆուտբոլիստին: Ռուսական կողմի առաջարկի մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Մխիթարյանը բազմիցս նշել է, որ եվրոպական որևէ առաջատար ակումբում խաղալ իր համար ավելի նախընտրելի է Ռուսաստանի առաջնությունից:

Թվում է՝ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը Ժոզե Մոուրինյուի առաջին նպատակներից էր «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Պետք է ընդգծել, որ հայ ֆուտբոլիստը «Ռոմայում» փայլում էր պորտուգալացի մեկ այլ մասնագետի՝ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ, բայց Մոուրինյուի և Ֆոնսեկայի ֆուտբոլային հայացքները բավականին տարբեր են: Ֆոնսեկայի օրոք Մխիթարյանը կատարյալ ազատություն ուներ խաղադաշտում, թիմի հարձակողական ոճը հարմար էր Մխիթարյանին, նա բավականին հաճախ էր ազատ տարածություններ ստանում, իսկ դրանք հայ ֆուտբոլիստը գերազանց է օգտագործում:

Մոուրինյուն ավելի «փակ» ֆուտբոլի կողմնակից է, դժվար թե նրա օրոք Մխիթարյանն այդքան ազատություն ունենա խաղադաշտում: Մյուս կողմից պորտուգալացու համար շատ կարևոր է խաղադաշտում ունենալ Մխիթարյանի պես «ֆուտբոլային ուղեղի»: Մարզչի և ֆուտբոլիստների հարաբերությունները բավականին փչացել էին «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքի ժամանակ, և թվում էր՝ Մխիթարյանն այլևս չի խաղա Մոուրինյուի գլխավորությամբ: Բայց երբեք մի ասա երբեք: Թեև Հենրիխը մամուլի միջոցով մի քանի անգամ շեշտել էր, որ «Յունայթեդից» հեռանալու իր գլխավոր պատճառը մարզչի հետ հարաբերությունն էր, սակայն Մոուրինյուի հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումը փոխել է իրավիճակը: Հավանաբար Մխիթարյանը կարողացել է որոշակի երաշխիքներ ստանալ պորտուգալացուց: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, որը սիրում է, երբ իրեն վստահում են: Հուսանք, որ Մխիթարյան - Մոուրինյու համագործակցության երկրորդ փուլը ավելի հաջող կլինի:

Տպել
1088 դիտում

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին