Անհրաժեշտ է տնտեսության վիճակի հստակ ախտորոշում կատարել. Տիգրան Ավինյան

Մայիսի 29-ին Ծաղկաձորում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնած՝ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Ավինյանի գրասենյակը:

Միջոցառման առաջին հատվածում անցկացվել է պանելային քննարկում, որի մեկնարկին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նկատելով, որ, COVID 19-ի համավարակով  պայմանավորված,  համաշխարհային տնտեսությունը գտնվում է զարգացման բարդ շրջանում, որտեղ տնտեսական հին մոդելներն աստիճանաբար դադարում են ակտուալ լինել, և անհրաժեշտ է համարժեք արձագանքել այդ մարտահրավերին:

Ըստ նրա՝ այդպիսի միջավայրում զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում հնարավոր չէ ապահովել առաջընթացի նախկին տեմպերը, ուստի անհրաժեշտ է խորությամբ վերլուծել և վերաիմաստավորել տնտեսական զարգացման, ներուժի, մրցունակության բարձրացման և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ  ստեղծելու մասին պատկերացումները։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ անհրաժեշտ է տնտեսության վիճակի հստակ ախտորոշում կատարել, վերլուծել բիզնեսի առարկայական խնդիրներն ու լուծումներ առաջարկել:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության հարկային և տնտեսական քաղաքականությունը՝ պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում մանրամասն անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին, թվայնացման գործընթացին և բիզնեսի համար դրանց ընձեռած հնարավորություններին։ Տիգրան Ավինյանը հատկանշել է նաև «Enterprise Armenia»-ի հիմնումը՝ որպես օտարերկրյա և տեղացի ներդրողներին սպասարկող հիմնադրամի, որին պետք է աջակցել, որպեսզի հաջողության հասնի և իր մանդատի ու առաքելության շրջանակներում ապահովի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը Հայաստան, բարելավի Հայաստանի իմիջը՝ որպես ներդրումների համար գրավիչ ուղղություն:

Միջոցառման նպատակն էր ազատ ձևաչափով և անկաշկանդ մթնոլորտում ապահովել երկխոսություն մասնավոր և պետական հատվածների միջև, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների միջոցով բացահայտել Հայաստանում առավել հաճախ հանդիպող ներդրումային և հետներդրումային խնդիրները և տարորոշել դրանց լուծման ուղիները:

«Enterprise Armenia» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը ներկայացրել է հիմնադրամի առաքելությունը, նպատակներն ու առաջնահերթությունները: Պանելային քննարկման ժամանակ «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու կատարված աշխատանքները։

Ելույթներով են հանդես եկել Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Գործարարության աջակցման գրասենյակի, «Էքսպորտ-Արմենիա» փորձագետների ասոցացիան, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի, Հայ-բրիտանական գործարար պալատի ներկայացուցիչները՝ ուշադրություն հրավիրելով ոլորտի կոնկրետ խնդիրների վրա։ Քննարկումը եզրափակվել է հարց-պատասխան ձևաչափով:

Տպել
1141 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել