Ամենայն հավանականությամբ Բաքուն չի համաձայնի Փաշինյանի առաջարկին. քաղաքագետ

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին, Ռուսաստանին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին առաջարկ ներկայացրեց. ըստ ԱԽ նիստում Փաշինյանի հրապարակած պլանի՝ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից մինչեւ Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի սահմանից, սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:

Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այս առաջարկը, կհամաձայնի՞ Ադրբեջանը, թե՞ ոչ, ինչո՞ւ է Հայաստանը հապաղում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, եւ արդյոք դեռ պե՞տք է սպասելիքներ ունենալ ՀԱՊԿ-ից. այս հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ.

- Պարոն Մինասյան, մեր սահմանին իրավիճակը ոչ միայն չի հանդարտվում, այլեւ այսօր լուսադեմին մեր 6 զինծառայողներ գերեվարվել են ադրբեջանցիների կողմից: Կան այսպիսի տեսակետներ, որ իրավիճակի այս լարումը երեկ ԱԺ-ում վարչապետի հայտարարությունների, ՀԱՊԿ-ի քննադատության պատասխանն էր: Համամի՞տ եք այդ գնահատականի հետ, ինչով եք պայմանավորում այս լարվածությունը:

- Գնահատականի հետ համամիտ չեմ, կարծում եմ գործ ունենք ավելի բարդ եւ ընդարձակ գործընթացի հետ: Աանհրաժեշտ է իրավիճակի փոփոխությունը դիտարկել մայիսի 12-ից ի վեր: Այս ավելի քան 2 շաբաթվա ընթացքում մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրավիճակի միտումնավոր լարման փորձերին. օրինակ, հաճախակիացել են սահմանին զինծառայողների ձեռնամարտերի դեպքերը, տեղի ունեցավ հայ զինծառայողի սպանություն, գերեվարվեց 6 հայ զինծառայող: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է մեծացնել լարվածությունը սահմաններին եւ իրավիճակի հետագա զարգացումը տանել իր համար ցանկալի սցենարով՝ այն է Հայաստանի տարածքում սանձազերծել լայնածավալ ռազմական գործողություններ, ինչի արդյունքում նա կկարողանա լուծել ինչ-ինչ հարցեր, որոշակի նպատակներ:

- Կան քննադատություններ, թե ինչու իշխանությունները ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանից հույսները չեն կտրում եւ չեն դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Ի՞նչ կտա մեզ այդ խորհրդին դիմելը:

- Հայկական կողմը հստակ հայտարարել է, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նախ եւ առաջ դիվանագիտական եւ խաղաղ բանակցային եղանակներով: Ավելին՝ միջազգային տարբեր դերակատարներ, այդ թվում մեր գործընկեր երկրները, հանդես գալով  հայտարարություններով՝ կոչ են անում իրավիճակը կարգավորել միմիայն խաղաղ միջոցներով: Հայկական կողմը մինչ օրս գործարկել է իր տրամադրության տակ եղած մի շարք դիվանագիտական եւ ռազմաքաղաքական մեխանիզմներ. դրանցից են ՀԱՊԿ-ի շրջանակում 2-րդ հոդվածով խորհրդակցությունների նախաձեռնումը, հայ-ռուսական երկկողմ դաշնակցային պայմանագրի շրջանակներում ռազմական աջակցության հարցով դիմումը, ինչպես նաեւ երկկողմ կոնսուլտացիները եւ խորհրդակցությոնները տարբեր երկրների հետ: Սակայն պետք է արձանագրել, որ գործադրված դիվանագիտական մեխանիզմները եւ տարբեր դերակատարների կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող ճնշումները դեռեւս չեն տվել բավարար արդյունք, եւ մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության աճին, ինչի արդյունքում իրավիճակը դարձել է բավական պայթյունավտանգ: Կարեւոր է, որ այս իրավիճակը հաշվի առնեն նաեւ միջազգային տարբեր դերակատարներ՝ փորձելով առավել հստակ դիրքորոշում որդեգրել եւ առավել գործուն լծակներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Իհարկե հայկական կողմի դիվանագիտական գործիքակազմը դեռեւս չի սպառվել. թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում 4-րդ հոդվածով դիմելու հնարավորությունը կա, զուգահեռաբար հայ-ռուսական երկկողմ ձեւաչափում դեռեւս կան հնարավորություններ, եւ կարծում եմ, այս առումով բավական կարեւոր է Հայաստանի Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի այցը Ռուսաստան: Ենթադրում եմ այնտեղ որոշակի ճշգրտումներ կլինեն այս առումով, եւ իհարկե, Հայաստանը կարող է դիտարկել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու հնարավորությունը կամ տարբերակը: Սակայն այստեղ կան մի քանի նրբություններ. ցանկացած քայլ պետք է բավական ճիշտ հաշվարկված լինի: Վերջին շրջանում Հայաստանի հանրային եւ քաղաքական շրջանակներում բավական ակտիվացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու պահանջը, սակայն այս առումով կարեւոր եմ համարում մի քանի հստակեցումներ անել ընթացակարգային առումով. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու համար բավական կարեւոր է ունենալ երկու կարեւոր երաշխիք. առաջինը վերաբերում է արդյունքին, այսինքն դիմումի առկայության դեպքում պետք է ունենալ բավարար երաշխիքներ, որ արդյունքում կընդունվի բանաձեւ՝ մեզ համար ցանկալի շեշտադրումներով, այսինքն կլինի հստակ արձանագրված, որ ադրբեջանական կողմը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը, բացի այդ, կլինի արձանագրված պահանջ, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը, ինչպես նաեւ կնշվեն սանկցիաները, որոնք կարող կարող են կիրառվել ադրբեջանական զորքերի չհեռանալու դեպքում:

Երկրորդ կարեւոր հարցը, որ պետք է հաշվի առնել՝ դա բանաձեւի ընդունման իրատեսականությունն է: Ըստ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընթացակարգերի, որեւէ բանաձեւ ընդունվելու համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 9-ը քվեարկեն կողմ, եւ այդ 9 ձայների մեջ պարտադիր պետք է լինեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Ֆրանսիա,  Ռուսաստան, Միացյալ Նահագներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան: Եթե այս 5 անդամներից որեւէ մեկն էլ վետո կիրառի կամ անգամ ձեռնպահ քվեարկի՝ բանաձեւը կարող է չընդունվել: Եվ հետեւաբար, եթե հայկական կողմը որոշի գնալ այս քայլին, բավական կարեւոր է լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ տարվեն, որպեսզի մենք ունենանք իմ նշած երկու երաշխիքները: Հակառակ դեպքում մենք կարող ենք ունենալ գործընթացի տապալում կամ մեզ համար ոչ ցանկալի արդյունք:

- Որն ընդհանրապես կփակի մեր առջեւ բոլոր ճանապարհները՝ հակառակը Ադրբեջանի առջեւ բացելով դրանք:

- Բնականաբար:

- Նշում եք, որ պետք է երաշխիք ունենալ, որ դիմելու դեպքում կունենանք մեզ համար ցակալի բանաձեւ: Ի՞նչ կտա այդ բանաձեւը մեզ: Որքանով տեղյակ եմ՝ 90-ականներին Արցախի վերաբերյալ մի քանի այդպիսի բանաձեւեր ընդունվել են եւ չի կիրառվել: Ինչո՞վ է դա պարտադիր լինելու:

- Ինչպես ես նշեցի, բավական կարեւոր է այն արդյունքը, որին մենք ցանկանում ենք հասնել: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ունի բավական լայն գործիքակազմ եւ սանկցիաներ կիրառելու նաեւ պրակտիկ փորձ, սակայն արդյոք տվյալ հարցը քննարկելիս մեզ կհաջողվի՞ հնարավոր բանաձեւում ամրագրել տարբեր պատժամիջոցներ, թե՞ ոչ, դա բարդ է ասել:

- Դուք ասում եք, որ ՄԱԿ-ի ԱԽ դիմելիս պետք է վստահ լինենք, որ կունենանք բանաձեւ, բայց ՀԱՊԿ դիմելիս մենք վստա՞հ էինք, որ կունենանք արձագանք:

- Պետք է արձանագրել, որ ՀԱՊԿ-ին Հայաստանը դիմել է երկրորդ հոդվածով, որն ըստ էության նախատեսում է դիրքորոշումների համակարգման նպատակով կոնսուլտացիաներ երեք հիմնական ուղղություններով՝ 1. Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձեւաչափով, 2. Պաշտպանության նախարարների խորհրդի ձեւաչափով, 3. Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի ձեւաչափով:  Մինչեւ օրս տեղի է ունեցել միայն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ, մյուս երկու խողովակներով գործընթացը դեռեւս կազմակերպչական փուլում է գտնվում: Եվ այստեղ պետք է արձանագրել, որ այս կոնսուլտացիաների արդյունքում պետք է դուրս բերվեն նաեւ առաջարկներ, որոնք ՀԱՊԿ-ը կարող է կյանքի կոչել:

- Այդ առաջարկների մեջ կարո՞ղ է մտնել ռազմական աջակցությունը:

- Ինչ վերաբերում է ռազմական միջամտության հնարավորությանը, ապա նման տարբերակ նախատեսված է, երբ անդամ երկիրը դիմում է 4-րդ հոդվածով, այն է՝ ագրեսիա որեւէ անդամի նկատմամբ: Այն պահին, երբ Հայաստանը դիմում էր 2-րդ հոդվածով, դեռեւս որեւէ ռազմական բախում տեղի չէր ունեցել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ուժերի եւ հայկական ստորաբաժանումների միջեւ: Ցանկացած դիմումի դեպքում անհրաժեշտ է հիմնավորել, որ ստեղծված իրավիճակը համապատասխան է կոնկրետ հոդվածին: Այդ դիմումից հետո մենք իրավիճակի որոշակի էսկալացիա ունենք, դա ակնհայտ է եւ բնականաբար լարվածության հետագա աճի պարագայում չպետք է բացառել, որ Հայաստանը կգործարկի նաեւ 4-րդ հոդվածով դիմելու մեխանիզմը:

- Իսկ ժամկետներ չկա՞ն այդ ԱԽ քարտուղարների կամ Պաշտպանության նախարարների մասնակցությամբ նիստերին:

- Ոչ, ժամկետները միայն վերաբերում են գործընթացի մեկնարկին, ինչը պահպանվել է: Պետք է նաեւ արձանագրել, որ դիմումից բխող մի շարք ընթացակարգեր ըստ էության գործարկվում են ՀԱՊԿ պատմության մեջ առաջին անգամ, եւ շատ հարցերում կա նաեւ ընթացակարգային ճշգրտումների խնդիր:

- Իսկ կա՞ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ռազմական օգնություն ակնկալելու հնարավորություն. մեր հանրության շրջանում  կա որոշակի մտայնություն, որ հենց դիմեցինք, միանգամից օգնություն է լինելու:

- Որեւէ հարցի վերաբերյալ բանաձեւի ընդունման դեպքում տեսականորեն հնարավոր է նաեւ ռազմական գործողությունների մանդատի ամրագրում, սակայն դա բավական բարդ գործընթաց է եւ միեւնույն ժամանակ բավական քիչ դեպքերում է նման մանդատ ամրագրվում կամ տրամադրվում ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից: Տեսականորեն հնարավոր է, իրատեսականորեն, ցավոք սրտի, այդքան էլ մեծ չէ հնարավորությունը:

 - Պարոն Մինասյան, Նիկոլ Փաշինյանի այսօրվա առաջարկը՝ զինված ստորաբաժանումների հեռացում սահմանից, այնտեղ դիտորդների տեղակայում...Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այս առաջարկը:

- Կարծում եմ առաջարկը դեռեւս շա նախնական գաղափարի տեսքով է եւ հստակ եզրակացություն անելու կամ գնահատականներ տալու համար դեռեւս վաղ է: Սակայն առաջին հայացքից կարող ենք արձանագրել, որ առաջարկված պլանը ինչ-որ առումով համահունչ է միջազգային տարբեր դերակատարների կողմից հնչեցված առաջարկին՝ այսինքն իրավիճակի դեէսկալացիա ապահովել կամ որոշակի սահմանային ճշգրտումներ իրականացնել: Սա մասամբ տեղավորվում է այդ կոչերի շրջանակներում, սակայն այստեղ ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ Հայաստանը հրապարակային արձանագրում է այն հանգամանքը, որ փորձում է կամ տրամադրված է իրավիճակը հաղթահարել դիվանագիտական եւ խաղաղ միջոցներով: Եթե այս առաջարկը տապալվի կամ Ադրբեջանը բացահայտորեն մերժի, սա առավել կընդգծի հայկական կողմի հնարավոր ռազմական ուժի կիրառման հնարավորությունները:

- Իսկ որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը կհամաձայնի այս տարբերակին, կարո՞ղ ենք ենթադրել:

- Բարդ է ասել, սակայն ադրբեջանական կողմի հայտարարությունները հաշվի առնելով ամենայն հավանականությամբ պաշտոնական Բաքուն չի համաձայնի գնալ այս ճանապարհով:

- Դեռ պե՞տք է պահպանել հույսը, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ քայլեր կանի:

- Միայն ՀԱՊԿ-ով չպայմանավորենք.պետք է արձանագրել, որ դեռեւս դիվանագիտական մեխանիզմները սպառված չեն, սակայն Ադրբեջանի կողմից իրավիճակի էսկալացիայի մեծացմանն ուղղված քայլերը աստիճանաբար փոքրացնում են իրավիճակի դիվանագիտական հաղթահարման հնարավորությունների պատուհանը:

Տպել
3479 դիտում

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել