Այն, ինչ մնաց Մխիթարյանի՝ հայտացուցակում չընդգրկվելու ստվերում. հավաքականի հայտացուցակի հետքերով

Հայաստանի հավաքականի գլխավոր մազիչ Խոակին Կապառոսը երկուշաբթի հարապարկեց Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը առաջիկա երկու ընկերական հանդիպումների համար, և բուռն քննարկումներ ծավալվեցին Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառով: Դրան մեծապես նպաստեց հենց Մխիթարյանի գրառումը սոցցանցերում, որը կրակի վրա յուղ լցրեց և հանգեցրեց նաև քաղաքական քննարկումների, թեև հարցը, իրականում, ֆուտբոլային դաշտից այն կողմ չի գնում: Իսկ այդ ամենի ներքո տեսադաշտից դուրս մնացին հայտացուցակից բացակա ֆուտբոլիստերի և, ամենակարևորը, հավաքականի նորեկների մասին քննարկումները:

Կապառոսն այս անգամ, իսկապես, հիմնական կազմի մի շարք խաղացողների դուրս է թողել հայտացուցակից: Չկան Հովհաննես Համբարձումյանը, Սոլոմոն Ուդոն, Ալեքսանդր Կարապետյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, չկան նաև մի շարք պահեստային խաղացողներ՝ Արսեն Բեգլարյանը, Սերոբ Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, չկա Արշակ Կորյանը, որն արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ նորմալ չի խաղացել ապաքինվելուց հետո: Իսպանացին, հավանաբար, յուրաքանչյուրի համար ունի չհրավիրելու իր պատճառները, թեև այքան էլ հասկանալի չէ՝ ինչ սկզբունքով են հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստներ հրավիրվել, ինչ սկզբունքով՝ ոչ: Մյուս կողմից, Կապառոսը դեռ տեղ չի թողել կասկածելու իր որոշումների իրավացիության վրա և քննարկել այս կամ այն որոշման ճիշտ-սխալ լինելը: Իսկ դա է՛լ ավելի հետաքրքիր է դարձնում առաջիկա հանդիպումները:

Ինչ վերաբերում է նորեկներին, ապա ցուցակում կային թե՛ սպասելի, թե՛ անսպասելի անուններ:

Սպասելի էր Դավիդյանի հրավերը: «Ալաշկերտի» ֆուտբոլիստը լավագույններից է Հայաստանի առաջնությունում, աշնանային հատվածում ընդհանրապես ճանաչվեց լավագույնը: Մենք դեռևս հավաքականի գարնանային խաղերից առաջ առանձնացրել էինք Դավիդյանին և նշել,որ նա կարող է լինել հավանական նորեկներից մեկը, սակայն այն ժամանակ Կապառոսը որոշեց չհրավիրել ֆուտբոլիստին: Հաշվի առնելով, որ Մակեդոնիայի հավաքականի հետ աշնանային հանդիպումը բաց է թողնելու հավաքականի առաջատարներից մեկը՝ Տիգրան Բարսեղյանը, հնարավոր է, որ Կապառոսը Դավիդյանին փորձարկի հենց Բարսեղյանի դիրքում: 

Ալբերտ Խաչումյանը վերջին շրջանում շատ վստահ խաղ է ցուցադրում «Արարատ-Արմենիայում», կարողանում է հաղթել լեգիոներների հետ մրցակցությունում: Նրա հրավերը ևս կարևոր է Կապառոսի համար: Մարզիչը պետք է գործի մեջ տեսնի այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են փոխարինել Մակեդոնիայի հետ խաղում որակազրկված ֆուտբոլիստներին, իսկ այդ խաղը բաց է թողնելու նաև թիմի պաշտպանության առաջատար Վարազդատ Հարոյանը: Հաշվի առնելով, որ Բարսեղյանն ու Հարոյանը կարող են ուշ միանալ հավաքականին, Դավիդյանին ու Խաչումյանին խորվաթների հետ խաղում կարող ենք տեսնել կամ մեկնարկային կազմում կամ երկրորդ կեսի հենց սկզբից:

Մյուս երեք ֆուտբոլիստների պարագայում իսպանացի մարզիչը նորից կարողացավ զարմացնել ֆուտբոլասերներին: Դարպասապահ Արման Ներսեսյանը հրավիրվել է հավաքական Առաջին դիվիզիոնում հանդես եկող ԲԿՄԱ-ից: Առաջնության սկզբում Ներսեսյանը մի քանի կոպիտ սխալներ էր թույլ տվել, բայց զգացվում է, որ ԲԿՄԱ-ում նրան վստահում են և փորձում ապահովել նրա առաջընթացը՝ ապագայի հեռանկարով: Այժմ Ներսեսյանը բավականին վստահ է հանդես գալիս, լավ է խաղում ոտքերով, ինչը իսպանացի մարզիչների համար շատ կարևոր փաստ է:

 Դավիթ Տերտերյանը վերջին մեկ մրցաշրջանի ընթացքում շատ է բարելավել իր խաղը, աջ եզրային պաշտպանը բավականին լավ է միանում գրոհներին «Արարատ-Արմենիայում», դարձել է մի քանի գոլային փոխանցման հեղինակ և արժանացել հավաքականի մարզչական շտաբի ուշադրությանը:

Եվ վերջապես, Կարեն Մելքոնյանը, որը դարձել է «Ուրարտուի» ավագը, կփորձարկվի եզրային հարձակվողի դիրքում (եթե Կապառոսը այլ ծրագրեր չունենա): Առայժմ դժվար է ասել, թե ինչով է Մելքոնյանը գրավել Կապառոսի ուշադրությունը: Հայաստանի առաջության մակարդակով, իհարկե, Մելքոնյանը շատ լավ ֆուտբոլիստ է, բայց Կապառոսի ուշադրությունը, ամենայն հավանականությամբ, գրավել է երիտասարդ ֆուտբոլիստի առաջատարի հատկանիշները: Մելքոնյանը չի վախենում խաղն իր վրա վերցնել ու թիմակիցներին տանել իր հետևից: Իսկ այդ հատկանիշը հավաքականի ֆուտբոլիստի համար շատ կարևոր է:

Թե որքանով են արդարացի մարզչի որոշումները, կարող ենք քննարկել միայն խաղերից հետո, բայց ընկերական խաղերն առաջին հերթին փորձարկումների համար են, և մարզիչը դրանցից չի վախենում, ինչը չի կարող չուրախացնել: Ինչ վերաբերում է Մխիթարյանի բացակայությանը, ապա դրա դրական և բացասական կողմերից, հավանաբար, կարող ենք խոսել միայն աշնանային հանդիպումներից հետո:

Ռաֆայել Խալաթյան

Տպել
5346 դիտում

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)