Ովքեր են Մալաթիայի շուկայի տարածքում դանակահարված կինն ու տղամարդը, ինչ պայմաններում է ապրում նրանցից մեկը. մանրամասներ

Մայիսի 26-ին Երեւանի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի տարածքում կատարվածի մասին տեղի աշխատողները հաջորդ օրն առավոտյան են լսել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դանակահարվել են մի կին ու մի տղամարդ, որոնք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են բժշկական կենտրոնԼ

Շուկայի առեւտրականների խոսքով՝ 58-ամյա Գյուլգյազ Հովսեփյանի եւ 44-ամյա Արմեն Գեւորգյանի հետ տեղի ունեցածին ականատեսներ գուցե եւ չկան: Դեպքի մասին անխտիր բոլորն են լսել, բայց քչերն էին ցանկանում հարցերի պատասխանել: Աչքի առաջ ունենալով հարեւանությամբ աշխատող առեւտրական Սամվելին՝ շուկայի աշխատակիցները զգուշավոր վարք են դրսեւորում:

Սամվելը շուկայում ոսկերչական արհեստանոցի շենքի հարեւանությամբ հին հագուստ ու օգտագործած կենցաղային իրեր է վաճառում, բայց արդեն երկու օր է՝ գետնին շարած ապրանքն ու մեքնենան անտերության են մատնված, քանի որ նա ոստիկանական բաժանմունքում ցուցմունք տալով է զբաղված: Ասում են՝ երկու օր է՝ տանում-բերում են, դեպքի մասին հարցեր են տալիս: Որոշներն ասում են՝ Սամվելն ականատես է, որոշներն էլ, թե պարզապես մտերիմ էր դանակահարված տիկնոջ հետ:

Շուկայի հավաքարար կանանցից մեկը, որն օրվա մեծ մասն այդտեղ է անցկացնում, մեզ հետ զրույցում փոխանցեց իր լսած այն տեղեկությունը, թե 44-ամյա Արմենը դանակահարվել է 58-ամյա Գյուլգազին պաշտպանելիս:

«Մեր իմանալով գիշերվա կողմ էդ մարդը ձայներ է լսել, տեսել է, որ մի տղամարդ էդ տարածքում կնոջ հետ թեժ վիճաբանության մեջ է: Էդ տղամարդը տիկնոջից ինչ-որ բան է ուզել, երեւի քաշքշել է, էդ խեղճ տղան (նկատի ունի՝ դանակահարված տղամարդուն- հեղ.) ասել է՝ ամոթ է վերջ տուր, կին է, նա էլ հանել է դանակն ու.... »,- ասաց հավաքարարը:

Գյուլգյազին շուկայում գրեթե բոլորը ճանաչում էին, իսկ 44-ամյա Արմենին ասում են՝ երբեւէ չեն էլ տեսել, կասկածում են, թե այդտեղի հետ ինչ կապ կարող էր ունենալ եւ դեպքի պահին հայտնվել թիրախում:

Շուկայի մի քանի աշխատակիցներ էլ կարծիք հայտնեցին, որ հավանական է, որ դանակահարված տղամարդն այդտեղ պատահական հայտնված լինի:

Իսկ ինչ վերաբերում է 58-ամյա կնոջը, ապա, ըստ աշխատակիցների՝ նա հաճախ լուսացնում է շուկայի նստարաններին: Ասում են՝ խեղճ կին է, մուրացկանությամբ է զբաղվում:

«Տեսնում էի այստեղ անցնել դառնալով, ձեռքը պարզած մուրացկանություն անելիս, խեղճ կին է, բայց վատ սովորություններ էլ ունի (ծխում է, խմում), հաճախ էր էդ շոր ծախողի ու այլ տղամարդկանց հետ ժամերով նստում: Եթե չեմ սխալվում, երբեմն էդ մարդու մեքենայի մեջ էր քնում»,- ասաց մեկ այլ աշխատող:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից փորձեցինք պարզել, թե ինչ առողջական վիճակում են տուժածները: ԲԿ-ից հրաժարվեցին տեղեկություն տրամադրել:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
11978 դիտում

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի