Չեմպիոնական մրցավազքում կարող է «ֆոտոֆինիշ» պահանջվել. Իրավիճակը Հայաստանի Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը հետաձգված երեք խաղերի ավարտից հետո դուրս եկավ վերջնական եզրագիծ: Ու եթե նախորդ շաբաթ 5 թիմեր պայքարում էին չեմպիոնության և եվրագավաթային գոտու համար, ապա հիմա՝ եզրափակիչ 25-րդ տուրից առաջ այդ պայքարում մնացին երկուական թիմեր:

Շաբաթ օրը տեղի ունեցած երկու խաղերից հետո իրավիճակն ավելի էր սրվել: «Ուրարտուն» հաղթել էր «Արարատին»՝ վճռականորեն մտնելով չեմպիոնական պայքարի մեջ, իսկ «Ալաշկերտը» հաղթել էր «Արարատին»՝ դառնալով չեմպիոնական մրցավազքի գլխավոր ֆավորիտը: Եթե երեքշաբթի օրը «Արարատ» - «Ալաշկերտ» խաղում ոչ-ոքի գրանցվեր, ապա վերջին տուրում կարող էր նույնիսկ այնպիսի իրավիճակս ստեղծվել, որ միանգամից 5 թիմեր ունենային 41-ական միավոր: Սակայն «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ՝ դրանով վերջ դնելով ֆանտաստիկային ժանրի սիրահարների ուրախությանը:

Այժմ իրավիճակը վերջին տուրից առաջ շատ ավելի պարզ է, բայց ոչ պակաս հետաքրքիր: «Ալաշկերտը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 43 միավորով, «Նոան» հետ է մնում երկու միավորով: Հենց այս երկու թիմերն են պայքարելու չեմպիոնության և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հանդես գալու համար: «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան» և «Արարատը» չեմպիոնության համար պայքարից դուրս մնացին: Առաջին երկուսն ունեն 38-ական, իսկ երրորդը՝ 37 միավոր: Բայց «Արարատը», հաղթելով Հայաստանի գավաթի խաղարկությունում, արդեն ապահովել է իր համար Եվրոպայի Կոնֆերենցիաների գավաթի ուղեգիրը: Այնպես որ «Շիրակի» հետ վերջին տուրի հանդիպումն արդեն նշանակություն չունի «Արարատի» համար: Մինչդեռ «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» ամեն ինչ պետք է անեն իրենց հաղերը հաղթելու համար, որպեսզի եվրագավաթների ուղեգիր նվաճեն: Վերջին տուրում չեմպիոնության համար պայքարող «Ալաշկերտը» հանդիպելու է եվրագավաթների համար պայքարող «Արարատ-Արմենիային»: Դա միակ խաղն է, որտեղ երկու կողմերին էլ պարտադիր միավորներ են պետք: Մրցաշարային աղյուսակի այս խառնաշփոթը փորձենք պարզեցնել խաղերի հավանական ելքերով:

Չեմպիոնական պայքար

Չեմպիոնական պայքարում սխեմաները շատ չեն: Ամենապարզը՝ եթե «Ալաշկերտը» հաղթում է «Արարատ-Արմենիային», ապա դառնում է չեմպիոն և հանում բոլոր հարցերը: Եթե «Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղում, ապա նույնպես նվաճում է չեմպիոնի կոչումը, քանի որ նույնիսկ եթե «Նոան» հաղթի «Վանին» և միավորներով հավասարվի «Ալաշկերտին», միևնույն է հետ է մնում, քանի որ միմյանց դեմ երեք խաղերում «Ալաշկերտը» երկու հաղթանակ է տարել: Իսկ եթե «Ալաշկերտը» պարտվի, ապա «Նոան» կարող է չեմպիոն դառնա, եթե հաղթի «Վանին»: Եթե «Նոան» վերջին տուրում միավորներ կորցնի, ապա «Ալաշկերտը» կդառնա չեմպիոն՝ անկախ իր հանդիպման արդյունքից:

Եվրագավաթային պայքար

Այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Թեև «Արարատն» արդեն չի պայքարում ոչ մի բանի համար, բայց «Շիրակի» հետ հանդիպման արդյունքը կարող է վճռական նշանակություն ունենալ եվրագավթային պայքարում: Պարզ է, որ եթե թիմերից մեկը վերջին տուրում սայթաքի, մյուսը՝ հաղթի, ապա բարդ հաշվարկներ չեն լինի: Նման հաշվարկներ կարող են պահանջվել, եթե թիմերը վերջին տուրում նույն արդյունքը ցույց տան իրենց մրցակիցների հետ խաղերում և առաջնության վերջում հավասար միավորներ ունենան: Հնարավոր է նմանատիպ երեք սցենար:

Տարբերակն 1. Եթե «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» վերջին տուրում հաղթեն, իսկ «Նոան» պարտվի «Վանին», ապա «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան» և «Նոան» կունենան 41-ական միավոր: Այս դեպքում ըստ ՀՖՖ կանոնադրության պետք է հաշվել, թե ով է այս երեք թիմերի միջև խաղերում ավելի շատ միավորներ վաստակել: Նման պարագայում «Արարատ-Արմենիան» կունենա 9, «Նոան»՝ 8, իսկ «Ուրարտուն»՝ 7 միավոր, հետևաբար այս երեքից «Ուրարտուն» կմնա առանց ուղեգրի:

Տարբերակ 2. Եթե «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» պարտվեն, իսկ «Արարատը» ոչ-ոքի խաղա «Շիրակի» հետ: Այս դեպքում «Ուրարտուն», «Որարատը» և «Արարատ-Արմենիան» կունենան 38-ական միավոր: Երեք թիմերի մրցավեճում «Ուրարտուն» և «Արարատն» ունեն 8-ական միավոր, իսկ «Արարատ-Արմենիան»՝ 6: Նման դասավորվածությամբ «Արարատ-Արմենիան» կմնա առանց եվրագավաթների:

Տարբերակ 3. Եթե վերջին տուրում «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղա «Ալաշկերտի» հետ, իսկ «Ուրարտուն»՝ «Փյունիկի» հետ, ապա «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» կունենան 39-ական միավոր: Եթե երկուսն էլ պարտվեն, իսկ «Արարատը» կամ հաղթի կամ պարտվի «Շիրակին», ապա միայն «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» կունենան 38-ական միավոր: Իսկ եթե երկուսն էլ հաղթեն, իսկ «Նոան» միավորներ վաստակի «Վանի» հետ խաղում, ապա միայն «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» կունենան 41-ական միավոր: Այս դեպքում պետք է հաշվել, թե միմյանց դեմ խաղերում թիմերը որքան միավոր են վաստակել: «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» միմյանց դեմ խաղերում մեկական հաղթանակ են տարել, մեկ խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի: Խփած-բաց թողած գոլերի տարբերություն նույնպես նույնն է՝ 2-2: Ըստ ՀՖՖ կանոնադրության մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորվածության հաջորդ չափորոշիչը առաջնությունում թիմերի տարած հաղթանակների քանակն է: «Ուրարտուն» «Արարատ-Արմենիայի» հաեմատ մեկ հաղթանակ ավել է տարել, այնպես որ այս դեպքում ուղեգիրը բաժին կհասնի «Ուրարտուին»:

Տեսնում ենք, որ եթե չեմպիոնական պայքարում ամեն ինչ «Ալաշկերտի» ձեռքերում է, ապա եվրագավթային պայքարում նույնիսկ հաղթելու դեպքում թիմերից որևէ մեկը չի կարողա երաշխավորված ուղեգիր ունենալ՝ անկախ մյուս հանդիպումների արդյունքներից:

Ավելացնենք, որ Հայաստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան մայիսի 28-ին ու կսկսվեն նույն ժամին՝ 17:30:

Տպել
1221 դիտում

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը