Ryanair -ի ինքնաթիռը ականապա՞տ էր, թե՞ վայրէջք է կատարել Լուկաշենկոյի պահանջով. Եվրոպան կպատժի Բելառուսին

Մայիսի 23-ին Ryanair ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում:

Օդանավում է եղել Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA Telegram ալիքի նախկին գլխավոր խմբագիր և հիմնադիրներից մեկը`Ռոման Պրոտասևիչը: Նրան բերման են ենթարկել: Ձերբակալվել է նաև ռուս մի կին՝ Սոֆյա Սապեգան:

Ինչպես են զարգացել իրադարձությունները

Մոսկվայի ժամանակով 14:00-ից հետո, Մինսկի օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարել է Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրէջքի մասին՝ ականապատված լինելու  հաղորդագրությունից հետո: Ականի առկայությունը չի հաստատվել, Բելառուսի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վտանգի մասին գիտակցաբար կեղծ հաղորդման փաստի առթիվ, գրում է TACC-ը:

Բելառուսի տրանսպորտի եւ կապի նախարարության ավիացիայի վարչության տնօրեն Արտեմ Սիկորսկին հայտնել է, որ ինքնաթիռի ականապատ լինելու մասին հաղորդագրության հեղինակները սպառնացել են պայթեցնել այն հրթիռով՝ Վիլնյուսի վրայով թռիչքի ժամանակ: Տրանսպորտի նախարարությունը հերյուրանք է որակել հայտարարությունները՝  Ryanair օդանավը օդ-երկինք հրթիռներով պայթեցնելու  սպառնալիքների մասին:

Ինչպես հայտնել են Մինսկի օդանավակայանում, ինքնաթիռում եղել է 123 ուղևոր:  Պաշտոնական Լիտվան էլ մեկ այլ թիվ է հրապարակել, նշվել է, որ այս չվերթում 12 երկրների շուրջ 170 ուղևորներ են եղել, այդ թվում ՝ Լիտվայի ավելի քան 90 քաղաքացի:

Ryanair- ը հաստատել է, որ իրենք բելառուսական կարգավարներից ստացել են Մինսկում ինքնաթիռը վայրէջք կատարելու մասին հրահանգներ: Ընկերությունը կարծում է, որ ինքնաթիռում ոչ թե ռումբ կամ ական է եղել, այլ եղել են բելառուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ:

Ըստ Բելառուսի Պաշտպանության նախարարության, ՄիԳ -29 կործանիչի հերթապահ անձնակազմը օդ է բարձրացվել օդանավն ուղեկցելու համար: BelTA գործակալությունը, վկայակոչելով Առաջին տելեգրամ ալիքին, հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է տվել ինքնաթիռը Մինսկ տեղափոխելու հրամանը, որն ի կատար են ածել բելառուսցի զինվորականները:

Միայն Մոսկվայի ժամանակով ժամը 20: 50-ին է  հաջողվել ինքնաթիռը ուղարկել Վիլնյուս: Մոսկվայի ժամանակով ժամը 21:37-ին հայտնի է դարձել, որ այն վայրէջք է կատարել:

Բելառուսի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ կարգավարներն իրականում ճնշում չեն գործադրել Ryanair ինքնաթիռի անձնակազմի վրա՝ Մինսկում վայրէջքի որոշում կայացնելու հարցում: Երկրի ռազմաօդային ուժերը նշել են նաև, որ ՌՈՒ ՄիԳ -29 և Բելառուսի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահ անձնակազմը չի ստիպել քաղաքացիական ինքնաթիռին հետ դառնալ Լիտվայի հետ հանրապետության պետական սահմանից:

Այսօր արդեն,  Բելառուսում ստեղծվել է հանձնաժողով` Ryanair ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպը հետաքննելու համար: Մինսկը նաև հրավիրել է Վիլնյուսին ՝ համատեղ հետաքննելու ինքնաթիռի հետ կապված իրավիճակը:

Մինսկում պատրաստակամություն են հայտնել տրամադրել միջադեպի հետ կապված ցանկացած տեղեկատվություն:

Ինչի մեջ է մեղադրվում Պրոտասևիչը

2020 թ.-ի հոկտեմբերի 20-ին Բելառուսի Գերագույն դատարանը հաղորդեց, որ NEXTA տելեգրամ-ալիքը և դրա տարբերանշանը հանրապետությունում ճանաչվել են որպես ծայրահեղական կազմակերպություն՝ նման նյութերի հրապարակման ու տարածման համար: Այս ամենի մեջ մեղադրում են ալիքի հիմնադիրներ Ստեփան Պուտիլոյին և Ռոման Պրոտասևիչին, բացի այդ, նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և անհնազանդության հետ կապված խմբակային գործողություններ կատարելու մեջ, ներկայացուցիչների իշխանության իրավական պահանջները չկատարելու, ինչպես նաև սոցիալական թշնամանք և տարաձայնություններ հրահրելու մեջ:

2021 թվականի փետրվարին Բելառուսը փաստաթղթեր է ուղարկել Լեհաստան ՝ Պուտիլոյին և Պրոտասևիչին արտահանձնելու համար:

Բելառուսի ԱԱԾ-ն նրանց ներառել է նաև ահաբեկչության մեջ ներգրավված անձանց ցուցակում:

Բելառուսական քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն` Պրոտասևիչին կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում:

Միջադեպի միջազգային արձագանքը

Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Լիտվայի արտաքին գործերի նախարարություն: Գերատեսչությունը վախենում է, որ Պրոտասեւիչը կարող է մահապատժի ենթարկվել: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծում է, որ ինքնաթիռը հարկադրված է վայրէջք կատարել Մինսկում՝ իշխանության պահանջով:

Նաև, Բելառուսի դեսպանները կանչվել են Էստոնիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարություններ: Բացի այդ, Եվրամիությունը ևս կանչել է Բելառուսի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Միխնևիչին: 

Լատվիան և Չեխիան որոշել են բողոքել Բելառուսի դեմ: Միջադեպը դատապարտվել է նաև Հունաստանի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Կիպրոսի, Մեծ Բրիտանիայի կողմից:

Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդեի խոսքով ՝ Եվրամիությունն արդեն պատրաստում է Մինսկի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը:

Գերմանիան ևս հայտարարել է, որ Եվրամիությունը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկայի դեմ:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է Բելառուսին «լուրջ հետևանքների» մասին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը ասել է, թե Լոնդոնը կքննարկի «Հյուսիսային հոսք 2» և «Յամալ-Եվրոպա» խողովակաշարերին սահմանափակող միջոցներ կիրառելու առաջարկը՝ հարկադիր վայրէջքի դեպքից հետո:

IATA- ն կոչ է արել մանրակրկիտ հետաքննել միջադեպը: ICAO- ն նշել է, որ Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը կարող է հակասել Չիկագոյի կոնվենցիային:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ միջադեպի պատասխանատուները պետք է ենթարկվեն պատժի: Եվրախորհրդարանը տեղի ունեցածը համարել է պետական ահաբեկչություն, իսկ Լուկաշենկոյին՝ բռնապետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կատարվածը որակել է վտանգավոր նախադեպ: Դաշինքի անդամ երկրների դեսպանները մտադիր են քննարկել մայիսի 25-ին տեղի ունեցածը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է գնահատել Ryanair ինքնաթիռի վայրէջքը Մինսկում ՝ նշելով, որ միջազգային ավիացիոն կառույցները պետք է իրավիճակը դիտարկեն ստանդարտներին համապատասխանության տեսանկյունից: 

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է ցնցվի Մինսկում Ryanair- ի միջադեպից:

Թռիչքների և տարանցման արգելք

Բելառուսի ավիացիոն իշխանություններն ակնկալում են, որ Եվրամիությունը չի արգելի եվրոպական ավիաընկերությունների թռիչքները հանրապետության օդային տարածքով:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշ օրենսդիրներ կոչ են անում սահմանափակել և արգելել թռիչքները Բելառուսի վրայով:

Ըստ Bloomberg- ի՝ Եվրամիությունը քննարկում է բելառուսական ավիաընկերությունների համար կառույցի երկրներում ինքնաթիռների վայրէջք կատարելու հնարավոր արգելքը:

Բելգիայի իշխանությունները կոչ են արել արգելել բելառուսական Belavia ինքնաթիռների վայրէջքը ԵՄ երկրների օդանավակայաններում: Ֆրանսիան առհասարակ չի բացառել ԵՄ ինքնաթիռների համար Բելառուսի օդային տարածքի փակումը: Լիտվան արգելել է Բելառուսի օդային տարածքը հատող ինքնաթիռների ընդունումը, Լատվիայի ազգային AirBaltic ավիաընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքները Բելառուսի վրայով:

Հունգարական  Wizz Air ավիաընկերությունը վերափոխել է Կիև-Տալին չվերթը ՝ շրջանցելով բելառուսական հանրապետության օդային տարածքը:

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հաղորդել է, որ Բելառուսով ռուսական ավիաընկերությունների թռիչքներն իրականացվում են կանոնավոր ռեժիմով: Ուկրաինան ևս քննարկում է Belavia ավիաընկերության չվերթներն արգելելու հնարավորությունը: Շվեդիան խորհուրդ չի տալիս թռիչքներ իրականացնել Բելառուսի օդային տարածքում ավիափոխադրումների համար:

Լոնդոնը դադարեցրել է Belavia ավիաընկերության Մեծ Բրիտանիա թռիչքի թույլտվությունը:

Տպել
5984 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր