Ադրբեջանը չի համաձայնելու միանալ ՀԱՊԿ-ին, եթե համաձայնի փլուզվելու են մի շարք կարևոր կապեր. Ստյոպա Սաֆարյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար. «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով մի դետալ, որն այսօր խանգարում է Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։ 

Ռուդենկոյի խոսքով՝ միակ խանգարող հանգամանքը կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պիտի դիվանագիտական հարաբերություններ ունենան իրար հետ, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այժմ նման հարաբերություններ չկան։

«Երբ դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի ունենա, ապա հարցը հնարավոր կլինի քննարկել գործնական հարթության մեջ»,- ասել է նա։

ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը։ Առաջին անգամ չէ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ Ադրբեջանի անդամակցության մասին լուրերը քննարկվում են:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ՀԺ-ի հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում  տեսնելու քայլերը սկսվել են դեռեւս 2015 թ.: Այդ թվականներին կար ղարաբաղյան խնդրի Լավրովյան պլանը, որը նախատեսում էր ապաշրջափակում: Այդ պլանի դիմաց Ադրբեջանը, եթե ստանում էր տարածքները, ապա ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում իր անդամագրումն էր ապահովում: Բայց քանի որ 2016 թ. տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, Ադրբեջանը դադարեցրեց իր անդամակցության մասին զրույցները: Իսկ մինչ այդ, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին միանալու հարցերի վերաբերյալ Ադրբեջանի կառավարությունը ժխտողական քաղաքականություն չէր վարում: Բայց քանի որ Լավրովյան պլանն իրականացավ ռազմական եղանակով, հիմա Ռուսաստանը հասկացնում է Ադրբեջանին, որ նա իր ստանալիքը ստացել է, այժմ իր հերթն է քայլ անելու»:

Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանը չի համաձայնելու միանալ ՀԱՊԿ-ին: «Այստեղ խնդիրը շատ նուրբ է. եթե համաձայնի՝ փլուզվելու են մի շարք կարեւոր կապեր, որոնց միջոցով Ադրբեջանն իրեն ուժեղ է զգում առաջին հերթին Թուրքիայի հետ, արեւմուտքի մի շարք երկրների հետ: Ադրբեջանի հաշվարկը լինելու է այն, որ Հայաստանն ինքը խոչընդոտի իրենց ՀԱՊԿ-ում հայտնվելուն՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք ցանկանում են, բայց Հայաստանը չի թողնում»,- մանրամասնեց քաղաքագետը:

Սաֆարյանը շեշտում է՝ Ադրբեջանի անդամակցության հարցը հայկական կողմի համար շատ նուրբ պրոցես է լինելու: Ըստ նրա՝ ՌԴ ԱԳ փոխնախարարի հայտարարության համատեքստում պետք է անդրադառնալ նաեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին խոսակցությանը: «Սա հակամարտությունը սառեցնելու կամ հակամարտությունը սպանելու մասին դիրքորոշում է: Ռուսաստանը կարգավիճակը տեղափոխում է ապագա, Ադրբեջանն էլ փորձելու է այդ ապագան փակել՝ որպեսզի Հայաստանը վերջնականապես Արցախի կարգավիճակի մասին մոռանա եւ զրկվի դրա մասին խոսելու իրավունքից: Հայաստանն էլ իր հերթին  հայտարարում է, որ հարցը կարող է իր լուծումը գտնել միայն Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ իր տեսակետը համընկնում է արեւմուտքի տեսակետի հետ: Այստեղ բարդ խաղ է գնալու, մեզնից ճկունություն է պահանջվելու, մանավանդ պատերազմից հետո: Օրինակ՝ չպետք է թույլ տալ, որ խոսք լինի հակամարտության սառեցման վերաբերյալ, հակամարտության փակման հետ Հայաստանը չպետք է համաձայնի, ինչպես նաեւ չպետք է թույլ տալ ՌԴ ու Ադրբեջանի՝ այդ խնդիրը թաղելու շահային ընդհանրությունները իրականություն դառնան»:

Հարցին՝  44-օրյա պատերազմը, հայ- ադրբեջանական սահմանի լարվածությունը կապ ունե՞ն այս թեմայի ակտիվացման փորձերի հետ, Սաֆարյանն ասաց, որ սա առաջին հերթին Հայաստանի սուբյեկտայնության նվազեցման, հայ հասարակության վախերի ուժգնացման եւ պահանջներից հրաժարվելու նպատակ է հետապնդում:

«Ե՛վ Ադրբեջանի, ե՛ւ Ռուսաստանի կողմից սա ազդակ է, որ Հայաստանն իրեն ազատ չզգա իր որոշումներում եւ համաձայնի առաջարկվող պլաններին: Ադրբեջանին ՀԱՊԿ-ում տեսնելու գործընթացը Ռուսաստանի համար փուլերով է: Առաջին փուլում ՌԴ-ն ստացել է Ադրբեջանի համաձայնությունն իր տարածքում ռուս խաղաղապահներ տեղադրելու վերաբերյալ: Հիմա երկրորդ փուլն է լինելու: Ռուսաստանն Ադրբեջանից ակնկալում է, որ կդառնա ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, Ադրբեջանն էլ պահանջում է, որ Արցախի մնացած մասն էլ զիջվի իրեն:

Սա իր մեջ պարունակում է նաեւ շանտաժի էլեմենտներ: Գիտեք, որ 5 տարի հետո հրադադարի պայմանագիրը դադարում է գործել, եւ դա կարող է բերել նոր պատերազմի եւ ռուսական զորքի դուրսբերման: Ադրբեջանը հասկացնում է, եթե պետք է լինի Ռուսաստանի օրբիտրում, ապա պետք է Ղարաբաղի հարցը փակվի մեկընդմիշտ՝ իրավական պայմանագրերով: Վտանգավորն էլ այն է, որ Ռուսաստանը կգնա այդ համաձայնությանը միայն նրա համար, որ Ադրբեջանը թեքվի իր կողմ: Այս ամենը հասունանալու է մեր աչքի առջեւ, եւ Հայաստանը դրանից պաշտպանվելու իր ստրատեգիան պետք է մշակի»:

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամագրումը ոչ միանշանակ է ընդունվում, Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ նույնիսկ նախկին իշխանությունները չեն թաքցնում՝ ՀԱՊԿ-ը մեզ ոչինչ չի տալիս, բացի Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելուց.

«Կառույցը Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար չէ, ՀԱՊԿ-ին  անդամակցությունը պայման է, որ ՀՀ-ն ներքին արժեքով Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերի: ՀԱՊԿ-ին անդամագրումը սահմանափակումներ է դնում Հայաստանի առջեւ՝ սեփական քայլերը անելու անվտանգության ապահովման ուղղությամբ:

Մենք բոլորս տեսանք, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված, բայց դիմումն անհասկանալի ընթացք է ստացել, պատասխան չկա, արդյոք ՀԱՊԿ-ն ընդհանրացնելո՞ւ է իր դիրքորոշումը Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժելու մասով:  Ասեմ, հենց սրանով էլ Ռուսաստանը Ադրբեջանին շանտաժի է ենթարկում: Եթե Ադրբեջանը հետ քայլ անի ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցում,  ապա չի բացառվում, որ ՀԱՊԿ-ը կընդհանրացնի իր դիրքորոշումը եւ կասի, որ Ադրբեջանը խախտել է ՀԱՊԿ դաշինքի երկրի սահմանային ամբողջականությունը»:

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում, ՀՀ-ն ի՞նչ վտանգների առջեւ է կանգնելու, քաղաքագետը նշեց, որ դուռը շրխկացնելով ՀԱՊԿ-ից դուրս գալն անպատիժ չի լինելու. «Այդ քայլով կառույցը փլուզվում է: Եթե Հայաստանը դուրս գա, ապա ՀԱՊԿ-ը էլ չի ունենա  կովկասյան ուղղություն: ՀԱՊԿ-ն, ընդհանուր առմամբ, ունի 3 ուղղություն. արեւելաեվրոպական՝ դա Բելառուսն է, միջինասիական, որտեղ միջինասիական պետություններն են ու կովկասյան, որտեղ Հայաստանն է:

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը, կնշանակի, որ կառույցը չի իրականացրել իր հիմնական ֆունկցիան՝ անդամ պետության անվտանգության ապահովումը»: Սաֆարյանն ընդգծեց՝ Հայաստանը հիմա այն իրավիճակում չէ, որ իրեն կարողանա նման բան թույլ տալ, որքան էլ կառույցը կաշկանդում է ՀՀ-ի գործողությունները:

Անյուտա Աթանեսյան

Տպել
7931 դիտում

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան