Միջազգային փառատոնում «Արհեստական քիթ» նախագծով 4-րդ տեղը գրաված հայ աշակերտները մրցանակային գումարով կգրանցեն գյուտը

Երեւանի «Քվանտ» վարժարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը (խմբի ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան) ԱՄՆ Միջազգային գիտատեխնիկական փառատոնում Embedded systems («Ներկառուցված համակարգեր») անվանակարգում զբաղեցրել են 4-րդ մրցանակային տեղը: «Արհեստական քիթ» («Նեյրոցանցերի միջոցով հոտերի և գազերի տարբերակումը») հետազոտական նախագծի համար տղաները ստացել են 500 դոլար մրցանակային գումար:

Նշենք, որ Միջազգային գիտատեխնիկական փառատոնին 50 երկրից մասնակցել է մոտ 1300 մասնակից. նույն անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնությունը:

ԱՄՆ-ում կայացած փառատոնին ի սկզբանե մասնակցելու հնարավորություն էին ստացել 2021 թ. ապրիլի 3-ին կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքում առավելագույն միավոր ստացած 2 հետազոտական խմբերը՝ «Քվանտ» վարժարանի և 118 ավագ դպրոցի սաները: Վերջիններս (Աննա Թորոսյան, Անի Գեղամյան և Աննա Ղազարյան) ներկայացրել են իրենց «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտական նախագիծը ISEF-ի շրջանակներում, սակայն մրցանակային որեւէ հորիզոնական չեն գրավել:

Նշենք նաև, որ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը անդամակցում է Միջազգային գիտատեխնիկական փառատոնին 2019 թվականի վերջից, սակայն 2020 թ. կորոնավիրուսային հիվանդության սահմանափակումների պատճառով անհնար է դարձել Փառատոնի իրականացումը Հայաստանում: Այսպիսով, սա հայ աշակերտների առաջին մասնակցությունն է 100 տարվա պատմություն ունեցող միջազգային հեղինակավոր փառատոնին:

Միջազգային փառատոնին մասնակցելուց առաջ «Արհեստական քիթ» հետազոտական նախագծի ղեկավար Գրիգոր Աղաբաբյանը, մեզ հետ զրույցում մանրամասնելով «Քվանտ» թիմի հեղինակած ծրագիրը, նշել էր, որ սարքը նեյրոնային ցանցերի միջոցով տարբերակում է 6 հոտ՝ նարնջի կեղեւի, սպիրտի եւ այլնի:

Փառատոնից հետո Գրիգոր Աղաբաբյանը նշեց, որ թեպետ սարքը մրցույթին ներկայացվել է 6 հոտերի տարբերակմամբ, սակայն առաջիկայում նախատեսվում են նոր սենսորներ տեղադրել, որը կմեծացնի հոտերի տարբերակման հնարավորությունը:

«Սարքավորման մեջ սկզբունքային փոփոխություններ չեն կատարվել, որոշակի բարելավումներ արվել են, իհարկե, սակայն սարքը փառատոնին ներկայացվել է 6 հոտերի տարբերակմամբ: Բայց պետք է նշեմ, որ մեր սարքը ունիվերսալ է նրանով, որ կարող ենք հոտերի որոշակի խումբ վերցնել, ենթադրենք, օրինակ, ցիտրուսներ եւ սովորեցնենք, որ սարքը կարողանա տարբերել նաեւ ցիտրուսները: Ընդամենը արհեստական բանականությանը սովորեցնելու հարցն է, ուրիշ ոչինչ: Մենք նոր սենսորներ էինք պատվիրել, ստացել ենք արդեն, հիմա պետք է նորից քանդենք, շատացնենք սենսորները, եւ, ըստ էության, սարքը կարող է ավելի բազմազան հոտեր տարբերակել»,- ասաց նա:

«Արհեստական քիթ» հետազոտական նախագծի ղեկավարը նշեց նաև, որ տղաների հետ միասին որոշել են մրցանակային գումարը ներդնել՝ սարքի հեղինակային իրավունքները ԱՄՆ-ում գրանցելու համար:

«Գումարը պետք է ներդնենք մեր սարքի հեղինակային իրավունքները ԱՄՆ-ում գրանցելու համար: Մինչև հիմա մենք խուսափում էինք սարքի մասին լիարժեք մանրամասներ ներկայացնելուց, սակայն արդեն բաց տեքստերով կարող ենք հրապարակել սարքի ամբողջ կառուցվածքը: Գրանցումը հնարավորություն կտա, որ մեր սարքը հեղինակային իրավունքներով պաշտպանված լինի, որից հետո մենք կարող ենք գրանտային տարբեր ծրագրերի դիմել»:

Գրիգոր Աղաբաբյանը նշեց նաեւ, որ Հայաստանում արդեն որոշակի արձագանքներ ունեցել է իրենց հեղինակային նախագիծը, ընդհուպ Ֆիզիոլոգիայի ինստիտուտից համագործակցության առաջարկ են ստացել:

Նախագծի ղեկավարն անկեղծանում է, որ միջազգային փառատոնից ավելի մեծ արդյունքներ էին սպասում, սակայն գրանցված արդյունքները եւս լավ են համարում, հատկապես եթե հաշվի առնենք հայաստանյան դպրոցների լաբորատոր պայմանների և նյութատեխնիկական բազայի հնարավորությունները.

«Մենք ավելի մեծ արդյունքների կարող էինք հավակնել. պարզապես եթե մի փոքր իրատեսական ենք նայում, ապա ունեցած արդյունքը եւս գնահատում ենք, քանի որ անպայմանորեն պետք է հաշվի առնել՝ ինչ գործիքակազմով ենք աշխատել, ինչ դպրոցական լաբորատոր պայմաններում և այլն: Նյութատեխնիկական բազայի առումով բավականին մեծ տարբերություն կա արտասահմանյան դպրոցների և մեր դպրոցների միջև: Եթե մենք էլ ավելի լավ նյութատեխնիկական բազա ունենայինք, մենք ավելի լավ արդյունքներ կգրանցեինք: Թեպետ մեր դպրոցում հիմա մենք լրիվ նոր գիտական լաբորատորիա ենք պատրաստում, որ երեխաները միջազգային այսօրվա չափանիշներին համապատասխան սարքավորումներով հետազոտություններ կատարելու հնարավորություն ունենան»,- ասաց նա:

Նախագծի ղեկավարի խոսքով՝ չնայած տղաները բազում մրցանակներ ունեն, այնուամենայնիվ, նրանք արդյունքներից եւս ոգևորված են, որովհետև իրենց առաջին գիտական-հետազոտական աշխատանքն էր: Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում հավաքած գիտելիքները նրանց անպայման օգնելու են իրենց հետագա կրթության մեջ, իսկ աշակերտների հետ կապն էլ շարունակական է լինելու:

Հավելենք, որ 12-րդ դասարանցի երեք տղաները իրենց ուսումը անվճար շարունակելու են արտասահմանում. Դավիթ Գյուլամիրյանը ընդունվել է Քեմբրիջի համալսարան, այնտեղ ստանալու է ինժեներիա մասնագիտություն, Ռոբերտ Սիմոնյանը ուսումը շարունակելու է Մոսկվայում՝ ինֆորմացիոն անվտանգություն մասնագիտությամբ, իսկ Կարեն Ալեքսանյանը՝ ուսումը կշարունակի Չինաստանում՝ համակարգչային գիտություններ մասնագիտությամբ:

Երեք տղաներն էլ վստահեցնում են՝ ուսումը ավարտելուց հետո անպայման վերադառնալու են հայրենիք եւ ստացած գիտելիքները ծառայեցնելու ի շահ մեր երկրի, ի նպաստ կրթության եւ գիտության զարգացման։

Մարիամ Գեւորգյան

Տպել
2661 դիտում

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին