Տնտեսության զարգացումը՝ կրթության եւ գիտության զարգացման միջոցով. ինչ սպասել առաջիկայում

Մայիսի 15-ին եւ 16-ին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները եւ մի շարք պետական գերատեսչությունների ղեկավարներ Դիլիջանում քննարկել են տնտեսության եւ գիտության զարգացման ուղիները:

Իսկ ավելի կոնրետ տեղի է ունեցել՝ «Հայաստանը որպես արդի արդյունաբերական եւ գիտահեն պետություն» խորագիրը կրող ֆորումը, որին մասնակցում էին՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամները եւ այլ շահագրգիռ անձինք:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ:

- Պարո՛ն Քասսարջյան, «Հայաստանը որպես արդի արդյունաբերական եւ գիտահեն պետություն» ֆորումից հետո  կոնկրետ զարգացումների պե՞տք է սպասել: 

- Այո, իհարկե: Հաշվի առնելով երկրում տիրող վիճակը, մենք շատ կարճ ժամանակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ որոշեցինք կազմակերպել այս ֆորումը, որ կարողանանք հնարավորինս շուտ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Հատկապես՝ գիտության եւ կրթության համակարգում այնպիսի բարեփոխումներ պիտի իրականացնենք, որ կարողանանք ավելի արագ արձագանքել մարտահրավերներին:

Եթե մտածում ենք, թե ինչպես ենք երկրի ապագան ապահովելու՝ պետք է նախ եւ առաջ ունենանք հզոր պետություն, հզոր տնտեսություն, որը մեզ կտանի դեպի հզոր անվտանգություն եւ պաշտպանություն: Հատկապես հզոր տնտեսություն ապահովելու համար մենք պետք է նախ եւ առաջ վերականգնենք այն գիտական ուժը, որը տասնյակ տարիներ ստեղծել էինք Խորհրդային Միության ժամանակ, բայց որը, ցավոք, վերջին 30 տարիներին անկման մեջ է գտնվել: Կարծում ենք, դա անելու համար ոչ միայն զուտ ֆինանսական ռեսուրսներ են պետք, չնայած որ ֆինանսական աջակցությունը շատ կարեւոր է, բայց նաեւ պետք է ապահովենք այնպիսի կադրեր, որ կարողանանք սերնդափոխությունն ապահովել գիտական աշխարհում: Դրա համար պետք են նաեւ կրթական համակարգում բարեփոխումներ: Այսինքն՝ գիտությունն ու կրթությունը պետք է դիտարկենք առանձին միավորներ, բայց դրանք իրար հետ կապված են, եւ ուզում ենք, որ ե՛ւ կրթական, ե՛ւ գիտական համակարգում բարեփոխումներ արվեն:

- Էկոնոմիկայի եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները ի՞նչ քայլեր են պատրաստվում անել ոլորտի զարգացման համար:

- Հայկ Չոբանյանը բավական սուր խնդիր դրեց: Նա ասաց, որ իր ամբողջ աշխատակազմը պետք է արդեն այսօրվանից սկսի աշխատել, որպեսզի իրականացնի այն քայլերը, որոնք առաջարկվել են ֆորումի ժամանակ:

Վահան Քերոբյանը համարում է, որ մեր տնտեսության շարժիչ մասը բարձր տեխնոլոգիաներն են: Նրան ոչ միայն բուն ՏՏ ոլորտի ընկերություններն են հետաքրքրում, այլեւ այն արտադրանքը, որը կարող է նպաստել տնտեսության հարակից ճյուղերի զարգացմանը:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք պետական գերատեսչություններից:

- Կառավարությունը նախորդ շաբաթ հայտարարեց գիտության ոլորտի բազային աշխատավարձերի բարձրացման սխեմայի մասին, 4 տարվա ընթացքում շուրջ 4 անգամ կբարձրանա: Դա մենք համարում ենք կարեւոր քայլ, բայց նաեւ ակնկալում ենք, որ պետությունն ակտիվորեն պահանջներ կդնի, որ մեր գիտական ինստիտուտները կարողանան աշխատել գիտական ծրագրերի վրա: Դա կնպաստի ոչ միայն անվտանգությանը, այլեւ պետության զարգացման ուղի կապահովի: Այսինքն՝ առաջին հերթին պետք է գիտական ոլորտն ակտիվացվի ֆինանսական առումով եւ ուշադրություն դարձնելով:

Երկրորդը՝ մենք երկար տարիներ խոսել ենք հանրակրթական համակարգի բարելավման մասին եւ տեսանք, որ կան կոնկրետ հաջողություններ, որի մեջ է մտնում նաեւ ԱՏՁՄ-ի «Արմաթ» լաբորատորիաների ընդլայնումը: Բայց նաեւ Ժաննա Անդրեասյանը խոսեց նոր ծրագրերի մասին, որի մեջ է մտնում մասնագիտական կողմնորոշման ավելի ակտիվ գործառնությունները դպրոցներում: Ավագ դպրոցներում ավելի ճկուն կրթական համակարգ կլինի, այսինքն յուրաքանչյուր աշակերտ իր ընտրած մասնագիտությունից ելնելով՝ ինքը կորոշի, թե ինչ առարկաների վրա շեշտը դրվի վերջին տարիների համար:

Երրորդը՝ «Արմաթ»-ից բացի, այլ լաբորատորիաներ եւս պետք է ժամանակակից դարձնել՝ ֆիզիկայի, քիմիայի: Մի խոսքով՝ բնագիտական ուղղությամբ առարկաները պետք է հզորացնել, ճկուն դարձնել:

Բացի այդ՝ միջին մասնագիտական համակարգը պետք է ավելի ճիշտ աշխատեցնել: Ինչպես նաեւ բուհական համակարգի եւ ոլորտի աշխատանքը պետք է կոորդինացված եւ համատեղ արվի:

- Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում են բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները, Հայաստանի տնտեսությունում այդ ուղղությունն առաջնային դարձնելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, այսինքն զարգանա եւ մեծ ծավալով արտահանելի դառնա:

- Ես դա պարտադիր եմ համարում: Մենք ինչո՞ւ ենք գիտության վրա այդքան շեշտը դնում. եթե շատ նեղ եւ կարճաժամկետ մտածենք, մեզ համար լավ կլինի, որ մագիստրատուրա եւ ասպիրանտուրա ավարտած լավագույն ուսանողներին անմիջապես ներգրավենք մասնավոր սեկտոր: Բայց երբ այդպես կարճաժամկետ ենք նայում, կարծես ապագայից վարկ վերցնենք ներկայի պահանջները բավարարելու համար: Իսկ եթե աշխատենք թե՛ կրթական համակարգի, թե՛ գիտական ինստիտուտների հետ, որ մեր ուսանողները ներգրավված լինեն գիտական աշխատանքներում, կունենանք ավելի հզոր գիտական բազա եւ կոնկրետ ձեռքբերումներ:

Եթե մենք ուզում ենք դառնալ առաջատար տեխնոլոգիական ուղղություններից մեկը, պետք է ավելի շատ գիտության վրա հիմնված ոլորտ ունենանք: Կարծում եմ, դա անելով մենք էլ այս ոլորտում միլիարդատերեր կունենանք:

- Հայաստանյան ՏՏ ոլորտը աշխարհի ՏՏ ոլորտի զարգացման ճանապարհո՞վ է գնում, թե՞ դեռ հետ ենք մնացել:

- Շատ դժվար է այդ հարցին մեկ նախադասությամբ պատասխանելը: Օրինակ՝ «Սինոփսիս»-ի, «Սիմենս»-ի Հայաստանում արած աշխատանքով մենք իսկապես առաջատար ենք: Այսինքն աշխարհի ամենահաջող կենտրոններից մեկն ենք ՏՏ ոլորտի նեղ մասնագիտության՝ էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման մեջ: Մենք ունենք որոշակի հաջողություններ նաեւ այլ նեղ մասնագիտությամբ: Օրինակ՝ «Կրիսպ» ընկերությունն արհեստական բանականության հիմքի վրա ստեղծել է մի բարդ ծրագիր, որը կարողանում է հեռավար խոսակցությունների ժամանակ ֆոնային ձայները հանել: Կան էլի նեղ մասնագիտական ոլորտներ, որ շատ մեծ հաջողություններ են ունեցել: Բայց, եթե ընդհանուր առմամբ նայենք, այն ընդհանուր արժեքը, որը մեր ոլորտը ստեղծում է ըստ աշխատողի, կարող ենք ասել, որ դեռ բավական գործ ունենք անելու:

- Տնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների դերը մեծացնելու համար ի՞նչ պետք է անել, որ տեխնոլոգիաների շնորհիվ ավելի մեծ էֆեկտ ունենանք:

- Առաջին հերթին մենք պետք է մեր երիտասարդներին ուղղորդենք դեպի տեխնոլոգիաների ստեղծման եւ իրագործման ուղղությամբ: Դա նշանակում է, որ ուսանողները ոչ միայն պետք է բակալավրիատ ավարտեն, այլեւ ձգտեն մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի: Նրանց համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել գիտական ինստիտուտներում եւ բուհերում, ու նաեւ որոշ դեպքերում մասնավոր ընկերություններում:

Մենք պետք է գիտական աշխատողի համբավը բարձրացնենք: Գիտական աշխատողը պետք է դառնա այսօրվա եւ վաղվա հերոսը:

Տպել
1182 դիտում

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար և դաժան դաս էր, որից 3 գլխավոր հետևություն ենք քաղել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ