Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություններին մասնակցելով Ռոբերտ Քոչարյանի ջրաղացին է ջուր լցնում. Վիգեն Խաչատրյան

Կիրակի՝ մայիսի 16-ին, ՀԱԿ համագումարին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իր գլխին։ Նշենք, որ վարչության նոր կազմը հաստատվել է  համագումարի օրը: Վարչության ցուցակը գլխավորում է Վանո Սիրադեղյանը: 

Նա նաեւ անդրադարձավ հարցին, թե ինչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունի առաջիկա ընտրություններից։

«Նախեւառաջ, թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, հարյուր տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում։ Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը եւս լուծվում էր նույն պարագայում։ Եվ ես իրեն անկեղծորեն ասել եմ, որ նույնքան կատաղի ստիպված եմ պայքարել ոչ միայն Փաշինյանի, այլեւ իր դեմ։ Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի պարագայում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին»,- մասնավորապես ասել էր Տեր-Պետրոսյանը։

Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը ընտրությունների ընթացքի ու ելքի վրա ոչ մի արտառոց ազդեցություն չի ունենալու:

Քաղաքագետի խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրություններին մասնակցելով. Ռոբերտ Քոչարյանի ջրաղացին է ջուր լցնում.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների մի մասը ՀԱԿ-ին է գնալու: Ակամա Կոնգրեսն օգնում է Ռոբերտ Քոչարյանին: ՀԱԿ-ի համակիրները այսպես, թե այնպես, ՀՅԴ-Քոչարյան դաշինքին չէին ընտրելու: ՀԱԿ-ը եթե չմասնակցեր ընտրություններին, ձայների մեծ մասը ՔՊ-ին էր գնալու»:

Հարցին՝ ՀԱԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու փաստը ո՞ր քաղաքական ուժերի խաղաքարտերն է խառնելու, քաղաքագետը նկատեց, որ գրեթե ոչ ոքի.

«Ես ենթադրում եմ, որ ՀԱԿ-ը լուրջ հավակնություններ չունի խորհրդարանում հայտնվելու: Այն պահվածքը, որը որդեգրել է Տեր-Պետրոսյանը, ըստ էության, բացառում է նրա խորհրդարան մտնելու հնարավորությունը: Երբ նա հավասար նժարի վրա է դնում Քոչարյանին եւ Փաշինյանին, նրանից ընտրողների լայն թվով շերտ հիասթափվում է: Անզուսպ քննադատությունը վերածվեց անզուսպ փնովման, որը որեւէ քաղաքական գործչի պատիվ չի բերում: Ընտրությունների հարցում, կարծում եմ՝ ՀԱԿ-ը դատապարտված է անհաջողության, եւ դա կապված է նրանց՝ Նիկոլ Փաշինյանին անզուսպ քննադատելով: Դա իրենց վերջնականորեն զրկում է խորհրդարանում հայտնվելուց»:

Խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, Վիգեն Խաչատրյանը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց այդ հայտարարությունը, շատ լավ իմանալով, որ մերժվելու է.

«Նա վստահ էր, որ մերժում է ստանալու: Դա սեփական PR-ի անհաջող փորձ էր: Եվ ընդհանրապես, հիմա նոր եւ հին քաղաքական սերունդների պայքար է գնում: Ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի»՝ Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական սերնդափոխություն: Նոր քաղաքական սերունդը փորձում է արդարացնել ժողովրդի վստահությունը, իսկ հին քաղաքական սերունդը ժողովրդին դիտարկում էր որպես օբյեկտ: Այն շերտերը, որոնք ներկայացնում են նոր քաղաքական սերունդը, փորձում են հասարակությանը համոզել, թե իրենք ինչ են ուզում անել, ինչպես են անելու, իսկ հին մտածողությամբ մարդիկ դիմում են մանիպուլյացիաների, կեղծիքների եւ այլ հնարքների, քանի որ նրանց համար իշխանությունն ինքնանպատակ է՝ սեփական բարեկեցությունը կառուցելու համար»:

Անդրադառնալով՝ Վանո Սիրադեղյանին ՀԱԿ վարչության անդամ ընտրելու փաստին, Խաչատրյանը նկատեց, որ ՀԱԿ-ի այդ քայլն այդքան էլ գեղեցիկ չէ.

«Այսպես թե այնպես Վանո Սիրադեղյանի համակիրները ՀԱԿ-ում են, դա նոր բան չի բերելու իրենց»:

Հարցին, եթե պատկերացնենք ՀԱԿ-ին խորհրդարանում, ապա ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ Կոնգրեսից՝ որպես խորհրդարանական ուժ, Վիգրեն Խաչատրյանը նկատեց. «ՀԱԿ-ը խորհրդարանում չի լինելու, եւ ես չեմ կարող ենթադրություններ անել, թե ինչպիսի խորհրդարանական ուժ կլինեն նրանք»:

Խոսելով Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին, որտեղ նշվում է, որ ինքը հրաժարական տվեց բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, որին պատրաստվում էին գնալ Ռոբերտ Քոչարյանը եւ Վազգեն Սարգսյանը, քաղաքագետը նկատեց՝ առաջին նախագահն անկեղծ չէ.

«Այդ փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանը զգալիորեն զրկվեց հասարակության հենարանից: Ինչպե՞ս եղավ, որ քաղաքական մեծամասնությունը մի գիշերվա ընթացքում լքեց Տեր-Պետրոսյանին: Ո՞վ էր ձեւավորել այդ քաղաքական մեծամասնությունը եւ ինչո՞ւ էին այդ մարդիկ հայտնվել խորհրդարանում, որոնք էլ դիմեցին առնետավազքի: Այս հարցերի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանը չի տալիս: Ըստ էության, Տեր-Պետրոսյանը չուներ հասարակական լայն աջակցություն: Նրան մնում էր գեղեցիկ հեռանալ՝ խաղաղասերի կերպարով: Դա վճռականություն չէր ուղղված խաղաղության հասնելուն: Պետրոսյանը չի կարողանում հաղթահարել իր անսխալական կերպարը եւ ընդունել իր կոպիտ վրիպումներն ու սխալները: Այն բոլոր այլանդակությունները, որոնք Ռոբերտ Քոչարյանը զարգացրեց իր կառավարման ժամանակ, սկսվել են դեռ Տեր-Պետրոսյանի օրոք: Իհարկե, իր ժամանակ այլանդակության այդքան մեծ մասշտաբ չի եղել, բայց ժամանակին այդ այլանդակության վրա աչք է փակվել, որի արդյունքում Քոչարյանը հայտնվեց իշխանության գլխին եւ տեղի ունեցավ պալատական հեղաշրջում: Սա չխոստովանել՝ նշանակում է թույլ տալ պատմության կրկնություն: Ու հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է Քոչարյանի հանցավոր իշխանությունը համեմատել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, դա անկեղծ ու ճիշտ չէ»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի պարագայում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին» դիրքորոշմանը, քաղաքագետն այն որակեց սխալ քաղաքական վերլուծություն: Ըստ նրա, այս երեք տարիների ընթացքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմով գնալով հմտանում եւ փորձ է հավաքում: «Տեր-Պետրոսյանը խոսում էր, որ պատրաստ է ընտրություններին գնալ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ միասին, բայց նա այդ առաջարկը պետք է աներ Նիկոլ Փաշինյանին: Ակնհայտ է՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո, Նիկոլ Փաշինյանը լայնորեն կընդգրկի բոլոր կարող ուժերին՝ խնդիրների լուծման գործընթացներում: Դեռ ավելին, այս երեք տարիների ընթացքում Փաշինյանը դրանով էլ զբաղված է եղել, իհարկե, ոչ բավարար չափով:

Եթե ուշադիր լինենք, երբ նա եկավ իշխանության, կադրային ջարդ տեղի չունեցավ եւ շատ հին կադրեր մնացին իրենց տեղում:  Ազգային համաձայնության կառավարման մթնոլորտը հենց Նիկոլ Փաշինյանը կարող է ստեղծել, մնացածը «թայֆաբազություն» են անելու՝ ձեւավորելով «թայֆաներ», մի բան, որը Փաշինյանի իշխանությունը երբեք չի անի»,- եզրափակեց Վիգեն Խաչատրյանը:

2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀԱԿ-ը չէր մասնակցում: Իսկ այս ընտրություններին մասնակցելու իր վերջնական որոշման մասին կհայտնի այսօր:

Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:

Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26- 30-ը: 

Անյուտա Աթանեսյան

Տպել
15127 դիտում

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ