«Ի սեր հայ ու հայկականի». Գյումրիում անցկացվեց «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային մրցույթ-փառատոնը (լուսանկարներ)

15/05/2021 schedule12:22

Բացառապես ազգային պարեր: Մշտապես հանուն հայկականի: Ի նպաստ հայոց պարարվեստի: Այս երեք անխախտ սկզբունքով Գյումրիում 9-րդ անգամ անցակցվեց «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային մրցույթ-փառատոնը: Փառատոնի գալա համերգը կայացավ Դրամատիկականում: Այս փառատոնին մասնակցության հայտեր են ներկայացնում խմբեր ու համույթներ ՀՀ տարբեր մարզերից ու քաղաքներից:

«Շիրակի էսքիզներ 9-ի» լավագույնի կոչմանն արժանանալու համար այս տարի պայքարել է 45 համույթ՝ հանրապետության 6 մարզի 15 և ավել համայնքներից: Փառատոնը կրում էր «Ի սեր հայ ու հայկականի» խորագիրը:

Փառատոնի մեկարկը տրվել էր մայիսի 2-ին՝ «Սև բերդ» ամրոցում: Յուրաքանչյուր համույթ մրցութային փուլին ներկայացել  է ազգային պարերի երկու կատարմամբ: «Շիրակի էսքիզներ-9»-ի մրցութային հատվածին մասնակցել են հիմնականում մանկապատանեկան պարային խմբերն ու համույթները:

Մրցույթն  անցկացվել է 3 տարիքային խմբում՝ 8-ից12 տարեկաններ, 12-ից 16 և 16-ից բարձր: Մասնագիտական ժյուրին մասնակից պարային համույթներին գնահատել է հետեւյալ չափորոշիչներով. հագուստի եւ երաժշտության ընտրություն, բեմադրություն և կատարողական վարպետություն:

«Շիրակի էսքիզները» նպատակ ունի մի կողմից բացահայտել մարզում գործող լավագույն պարային համույթներին ու խմբերին, մյուս կողմից՝ նպաստել ազգային պարարվեստի զարգացմանն ու քարոզչությանը, առավել տարածմանը:

«Հանրապետական այս մրցույթ փառատոն առաջին  անգամ մենք սկսել ենք 5 պարային համույթից ու, եթե, հետ հետադարձ հայացք ենք նետում 3 կամ 4 տարի առաջվա այս իրադարձության շուրջ հավաքված պարային համույթների քանակին  և որակին, և փորձում ենք համեմատել, ապա անվարան պետք է ասենք, որ փառատոնը տասն անգամ՝  և՛ աշխարհագրական,և՛ քանակական, և՛ որակական աճ է գրանցել:

Այս անգամ ժյուրին 90 և ավել կատարում է նայել , բոլորը եղել են ազգային պարեր՝ ժողովրդական  և ազգագրական: Մենք ի սկզբանե ենք ասել՝ փառատոնին  պետք է մրցեն բացառապես ազգային պարերով, ինչն առավել քան խորհրդանշկան է հատկապես հիմա»,- գալա համերգի ժամանակ ելույթի իր խոսքում նշեց  Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը:

Ըստ Թովմասյանի, «Շիրակի էսքիզներ»-ը նաև առանձնանում է կարևոր մի ընդգծմամբ. այն ոչ միայն փառատոն է, այլ մրցույթ, որտեղ կա հստակ  գնահատման համակարգ, և որտեղ ուշադրություն  է դարձվում ինչպես հագուստերին, այնպես էլ բեմադրական ու կատարողական վարպետությանը: Ըստ մրցույթ-փառատոնի կազմակերպիչների, 10-րդ հոբելյական մրցույթ-փառատոնը ընդլայնվելու բոլոր նախադրյալներն ունի:

Տպել
1163 դիտում

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ