Ո՞ր մասնագիտություններն են այս տարի պահանջված. ներկայացնում է ԳԹԿ փոխտնօրենը

14/05/2021 schedule13:02

Այս տարվա դիմորդներն ամենից շատ դիմել են բժշկական համալսարանի բուժական գործ մասնագիտությամբ սովորելու համար՝ 591 դիմորդ: Դիմորդների նախապատվությունը հաջորդիվ եղել է ԵՊՀ-ի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտությունը՝ 337 դիմորդ: Երրորդ տեղում դարձյալ ԵՊՀ-ն է. իրավագիտություն մասնագիտություն նշել է 304 դիմորդ: Այնուհետեւ, ըստ դիմորդների հայտագրման, տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ մասնագիտության համար են դիմել. ըստ ոլորտների՝ դիմել է 245 դիմորդ: Իսկ Բրյուսովի անվան պետական համալսարանի ամենից շատ պահանջարկ ունեցող մասնագիտությունը այս տարի դարձել է սերվիս մասնագիտությունը, որի համար հայտագրվել են 245 դիմորդներ։ Այս մասին «Արմենպրեսում» տեղի ունեցած ասուլիս ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նրա խոսքով՝ պահանջված մասնագիտությունների ցուցակում առանձնապես փոփոխություններ չկան: Այս տարի զարմանալի էր միայն Բրյուսովի՝ սերվիս մասնագիտությամբ այդքան շատ դիմորդների թիվը:

«Դիմորդների թվով միշտ էլ այս հինգ մասնագիտություններն են եղել առաջատարը: Չնայած որ տարիներ շարունակ՝ ՏՏ ոլորտի դիմորդների թիվը ընդհանուր առմամբ ավելի շատ է լինում, քանի որ ՏՏ ոլորտների համար արդեն մասնագիտացումներ կան, բնականաբար, երեխաների դիմումների թիվը բաժանվում է այդ մասնագիտությունների վրա: Օրինակ՝ դիմորդների մի զգալի հատվածը դիմել է նաեւ տեղեկատվական անվտանգություն մասնագիտության համար»,- ասաց Կարո Նասիբյանը:

ԳԹԿ փոխտնօրենի խոսքով՝ միասնական քննություններ հանձնողների ընդհանուր թիվը կազմում է 11.486. ՀՀ-ում միասնական քննություններ հանձնելու է 10.957 դիմորդ, Արցախի Հանրապետությունում՝ 529 դիմորդ:

Ներբուհական քննություններ հանձնողների թիվը (արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները) 1899 է: Բանավոր քննություններ հանձնողների թիվը, ներառյալ ստեղծագործական աշխատանքը՝ 854:

ԳԹԿ փոխտնօրենը նշեց նաեւ, որ դիմորդների թվով, ըստ առարկաների, առաջին տեղում մաթեմատիկան է, բացառությամբ՝ Արցախի Հանրապետության եւ Տավուշի մարզի, որտեղ գերակշռում է հայոց լեզու եւ հայ գրականություն հանձնողների թիվը: Երկրորդ տեղում անգլերենն է, երրորդը՝ հայոց լեզու եւ հայ գրականությունը:

«Այս տարի դիմորդները պարտադիր հանձնելու են երկու միասնական քննություն. նրանց տրված էր հնարավորություն՝ ընտրելու օտար լեզվի կամ հայոց լեզու առարկաների միջեւ: Դիմորդների զգալի մասը, կարելի է ասել, ընտրել է օտար լեզուն, օրինակ՝ տնտեսագիտական մասնագիտությունով, իրավաբանական բլոկում:

Մեր վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ անգլերենից ավելի բարձր գնահատական են ստանում, քան հայերենից: Մասնագետներն էլ կարող են դա վկայել: Այդ իսկ պատճառով երեւի թե նրանք գնացել են դեպի հեշտ ճանապարհը: Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ»,- նշեց նա:

Հարցին, թե այս հանգամանքը չի՞ ստիպում, որ, ամեն դեպքում, վերանայվի հայոց լեզվի քննության բարդության աստիճանը, ԳԹԿ փոխտնօրենը նշեց, որ հայոց լեզուն բարդ առարկա է, բայց, չէ, դա մեր լեզուն է:

«Ծրագիրը եւ դասագիրքը կազմված են այս պահանջներով, եւ մենք թեստերը կազմում ենք՝ ըստ դասագրքի եւ ըստ ծրագրի: Տարիներ շարունակ, երբ մենք վեր էինք լուծում, տեսնում էինք, որ ստացած գնահատականները համապատասխանում են մեր վերլուծություններին, այսինքն՝ տեսնում էինք, որ այդ առարկայի քննությունները համապատասխանում էին միջազգային ստանդարտներին: Կարծում եմ՝ շատ շուտով այդ բացը կլրանա, որովհետեւ եթե հայոց լեզուն պարտադիր լինի բուհ բոլոր ընդունվողների համար, ուստի այդ բացը կլրանա, եւ հայոց լեզվի քննության համար երեխաները նորից կսկսեն լուրջ զբաղվել»,- ասաց նա:

ԳԹԿ փոխտնօրենը ընդգծեց նաեւ, որ այս տարի հայտագրման ժամանակ որեւէ խնդիր չի եղել: Միայն մեկ-երկու դիմորդ չեն հասցրել հայտագրվել, որոնց ԳԹԿ-ն ուղղորդել է դիմել երկրորդ փուլի ժամանակ:

«Երկրորդ փուլի ժամանակ՝ հունիսի 26 հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հայտագրվել կարող են բանակից զորացրվածները, սփյուռքից եկած մեր հայրենակիցները, ինչպես նաեւ այն դիմորդները, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողացել առաջին փուլում հայտագրվել»:

ԳԹԿ փոխտնօրենը հիշեցրեց նաեւ, որ այս տարի միասնական քննությունները սկսվելու են հունիսի 8-ին, ավարտվելու են հունիսի 25-ին: Ինչ վերաբերում է բանավոր քննություններին, ապա դրանք կկայանան հունիսի 26-ից հուլիսի 8-ը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
2264 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ