Չի կարելի վիճարկել մի բան, որում վստահ չես. Վահրամ Դումանյանը՝ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքների մասին

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր անդրադարձավ նաեւ պոլիտեխնիկական համալսարնի ռեկտորի ընտրության արդյունքների հաստատման խնդրահարույց հարցին:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվեց, թե 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, իսկ արձանագրությունը ստորագրվել է հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմից: Ընտրությունից հետո, սակայն, հայտարարվեց, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել է ոչ թե 3, այլ ընդամենը 2 անդամ: Բավականին երկար ժամանակ Կրթության նախարարությունն ուսումնասիրում էր հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից ուղարկված պաշտոնական գրությունը, սակայն ի վերջո որոշեց ընտրության արդյունքները ներկայացնել հաստատման, քանի որ, ըստ համապատասխան գերատեսչության, ընթացակարգերը պահպանված էին:

«Ընտրություն էր եղել՝ երկու փուլով: Մինչ այդ սահմանված կարգով բուհի կանոնադրություն, աշխատակարգ էին փոխել: Իհարկե որոշ դրույթներ ինձ համար անհասկանալի են, իմ կարծիքով՝ չեն բխում բուհական ավանդույթներից, սակայն 100 տոկոս իրավական գործընթաց է անցել եւ օրինական է փոփոխությունը, օրենքի հետ կոնֆլիկտ չկա:

Երկրորդ փուլի ժամանակ վեճեր են առաջացել՝ վավեր, անվավեր քվեաթերթիկների հետ կապված: Երկար ենք մտածել: Այո՛, իրոք նիստը խնդրահարույց էր, չի պահպանվել այս-այն կետերը, հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը մի տեղ 5-ից 2 հոգի է ստորագրել, մյուսում ձեռագիր 5-ից 3-ն էր ստորագրել: Սրանք գաղտնիքներ չեն: Եթե շատ ֆորմալ մոտենանք, այո՛, կար ձեւի խախտում, բայց խելոք մարդիկ՝ իրավական դաշտի, ասում են, որ եթե սա մտավ դատարան, բուն պրոցեսը պետք է նայվի եւ այլն: Ինքս՝ հաշվի առնելով դա, հաստատմանը ներկայացնելու որոշում կայացրի: Չի կարելի վիճարկել մի բան, որում վստահ չես, իսկ ես վստահ չէի չհաստատել միայն այն բանի համար, որ արձանագրությունը ճիշտ չի ձեւակերպված»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ Կառավարությունը ապրիլի 30-ին գրավոր քվեարկությամբ հաստատել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա Արմեն Աշոտյանի սանիկն է:

Տպել
1334 դիտում

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը