Կառավարությունը հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունել է միայն 3 բուհերի համար

Երեւանի պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Շիրակի պետական համալսարանն առաջիկայում նոր կազմով ձեւավորված հոգաբարձուների խորհուրդ կունենան:

Կառավարությունը հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերից 3-ի համար հրատապ հաստատել է դեռ հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը: Նախագծով փոփոխության է ենթարկվում հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20:

Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ Կառավարությունը հրատապ է հաստատել նախագիծը՝ հաշվի առնելով այդ  բուհերի կառավարման մարմիններում առաջացած ճգնաժամը:  

«12 բուհերից առանձնացրել ենք 3 բուհի կանոնադրություն՝ հրատապությունից ելնելով: Կառավարությունն առանձին ընդունել է այդ երեքինը: ԵՊՀ-ում եւ ՇՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդներ այժմ գոյություն չունեն, որովհետեւ խորհրդի անդամների կեսի, կեսից ավելիի լիազորությունները դադարեցված են, իսկ Մանկավարժական համալսարանում խորհրդի ժամկետը լրանում է մայիսի 11-ին: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն կա նոր խորհուրդներ ձեւավորելու՝ բուհերի բնականոն գործունեությունը հետայսու ապահովելու համար»,- նշեց մասնագետը և հավելեց, որ մյուս 9 բուհերի մասով ընդհանուր նախագիծը մինչեւ մայիսի 14-ը շարունակվում է մնալ հանրային քննարկման փուլում:

«Հաշվի առնելով, որ 9 բուհերում կառավարման մարմինները բնականոն գործում են՝ հանրային քննարկման ավարտից հետո այն կներկայացվի Կառավարության հաստատմանը»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե նման այլ պրակտիկա եղե՞լ է երբեւէ, երբ հանրային քննարկման փուլում Կառավարության որոշման նախագիծ ընդունվի, Լուսինե Գրիգորյանն ասաց, որ չի կարող պատասխանել, սակայն կրկնեց՝ որոշման շտապողականությունը պայմանավորված էր բուհերի կառավարման մարմիններում առաջացած ճգնաժամով:

«Սահմանված կարգով բուհերին շրջաբերական կուղարկենք, որպեսզի կազմակերպեն փոփոխությունների պետական գրանցումը եւ նախաձեռնեն բուհի ներկայացուցիչների, խորհրդի թեկնածուների ընտրությունը եւ ներկայացումը նախարարություն: Նախարարությունն էլ իր անդամներին կներառի այդ կազմում, որպեսզի հետո խորհրդի կազմը ներկայացնենք վարչապետի հաստատմանը»,- ասաց նա, սակայն խորհուրդների ձեւավորման մոտավոր ժամկետներ չնշեց, քանի որ դա կախված է գործընթացից:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս Ռեկտորների Խորհուրդը հայտարարություն էր ընդունել, որով իր սկզբունքային անհամաձայնությունն էր հայտնում նախագծին եւ կոչ էր անում Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը ձեռնպահ մնալ որոշման նախագծի քննարկումից ու ընդունումից՝ դրանով իսկ չխախտելով բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը:

Տպել
1530 դիտում

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել