Իսրայելում ազգային տոնակատարությունը վերածվել է սգի. կան տասնյակ զոհեր, 100-ից ավելի վիրավոր (լուսանկարներ)

Ապրիլի 30-ի գիշերը, իսրայելական Լագ- բա Օմար  կրոնական տոնի ժամանակ, Մերիոն լեռան վրա տրիբունան փլուզվել է, ներքևում գտնվող հարյուրավոր մարդիկ են ճզմվել:

Տրիբունայի փլուզման հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել, և առնվազն 150-ը վիրավորվել են: Հիվանդանոցներում կա 21 տուժած, 4-ի  վիճակը գնահատվում է ծանր:

 The Jerusalem Post-ը հայտնում է, որ ոստիկանության փորձագետների նախնական եզրակացությունները ցույց են տալիս, որ արարողության ընթացքում մի քանի մարդ սայթաքել է վերին տրիբունաներից մեկից ՝ կազմելով «մարդկային լավա», որը սահելով  դեպի ներքև, ջախջախել է միջոցառման տասնյակ մասնակիցների: Ամբիոնի փլուզվելու մասին ավելի վաղ եղած տեղեկատվությունը հերքվել է:

Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Մերոն լեռան վրա տեղի ունեցած դեպքի առնչությամբ:

Արդարադատության նախարարությունն էլ նախաձեռնել է հետաքննություն ոստիկանության կողմից հնարավոր անփութության վերաբերյալ, քանի որ վերջիններս վերահսկում են արարողության ընթացքը:

Տեղում ողջ օրն  աշխատել են բուժանձնակազմերը և փրկարարները, ներգրավված են իսրայելական բանակի զինվորներ: Առավել ծանր վիրավորները տարհանվել են ուղղաթիռներով: 

Դեպքի վայրից ստացված հաղորդագրությունների համաձայն, ներկաներից շատերը հուսահատ փորձում էին  հասնել իրենց հարազատներին ժամեր շարունակ, բայց բջջային ցանցերը գործել են ընդհատումներով:

Համացանցում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս հազարավոր մարդկանցից կազմված ամբոխը, որ հանկարծ սկսում է անկանոն շարժվել ՝ փորձելով փախչել: Այն բանից հետո, երբ բարձրախոսներով  հայտարարվել է հանգստություն պահպանելու և տարհանվելու մասին, մարդկանց մի մասը կարծել է, թե իրենց զգուշացնում են ռումբի տեղադրման մասին ու խուճապն ավելի է ահագնացել:

«Ավելի քան հազար մարդ փորձեց միաժամանակ դուրս գալ նեղ, շատ նեղ անցուղիով և պարզապես սկսեցին ընկնել միմյանց վրա», - BBC- ին ասել է Ուղղափառ հրեական Behadrei Haredim կայքի լրագրող Յանկի Ֆարբերը:

Ուխտավորներից  մեկն էլ պատմել է, որ երբ փլուզումից անցել է մոտ 20 րոպե, մարդիկ սկսել են շնչահեղ լինել չափազանց նեղ միջանցքներով դուրս գալու փորձերի ժամանակ: Ըստ նրա, մարդիկ պարզապես հայտնվել են իրար վրա ու շատերը զոհվել են՝ մարդկանց կողմից ոտնատակ լինելու, ճզմվելու հետևանքով :

Մերոն լեռան վրա ուշ ժամի էլ դեռ քաոս է եղել: Լրատվամիջոցները ուշ երեկոյան հայտնել են, որ  հարյուրավոր ավտոբուսներ փորձում են հավատացյալներին տեղափոխել: Շատ ընտանիքներ դեռ փորձում են լուրեր ստանալ իրենց հարազատների մասին, սակայն արտակարգ իրավիճակների հեռախոսային գծերը ծանրաբեռնված են: Զոհերի մարմինները դեռ պետք է առանձնացվեն ու ճանաչվեն, կան անհետ կորածներ, որոնց ճակատագիրն անհայտ է: Ենթադրվում է, որ հուղարկավորությունները  տեղի կունենան միայն հրեական շաբբաթի ավարտից հետո: Առաջատար ռաբբիները աղոթք էին կանչել՝ ի պաշտպանություն զոհվածների ու վիրավորների:

Իսրայելի վարչապետ Բենյամին  Նեթանյահուն ուղևորվել է դեպքի վայր, նա միջադեպն անվանել է «ծանր ողբերգություն»:

Իսրայելի ՆԳ նախարար Ամիր Օհանան կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել միջադեպի կապակցությամբ: Իսրայելում , ի հիշատակ տոնակատարության ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով տուժածների,  մայիսի 2-ը սգո օր է հայտարարվել:

Lag BaOmer- ը նշվում է հրեական իյար ամսվա 18-ին `ըստ հրեական լուսնային օրացույցի, որն այս տարի համընկել է ապրիլի 29-ի մայրամուտից` ապրիլի 30-ի իրվա ավարտ ժամանակահատվածի հետ: Այն նշվում է հիշատակ համաճարակի ավարտի, որից մահացել են հրեա աստվածաբան Ակիվայի մի քանի հազար ուսանողներ, որոնք ապրել են մ.թ. 1-ին և 2-րդ դարերի սահմաններում: Ավանդույթի համաձայն, այս տոնի ժամանակ խարույկներ են վառվում, որոնց շուրջ վանկարկուներ են լինում, պարեր են պարում:

Տոնը անցկացվում է ամեն տարի, Ռաբբի Շիմոն բար Յոչայի գերեզմանատանը, նա ամենահայտնի հրեա ուսուցիչներից մեկն է, որն ապրել է II դարում: Նա համարվում է կաբալիստական ուսմունքի հիմնադիրը:

Times of Israel թերթը, հղում անելով կազմակերպիչներին, հայտնում է, որ հինգշաբթի երեկոյան մոտ 100 հազար մարդ ներկա է գտնվել տոնակատարության վայրում՝ չնայած կարանտինային սահմանափակումների պատճառով իշխանությունների կողմից թույլատրված  10 հազար մասնակիցների թվի:

Ուրբաթ օրը ավելի շատ հավատացյալներ պետք է ժամանեին Մերոն լեռ:

Տպել
2061 դիտում

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել