Տեխնիկական կանեփի վերաբերյալ ներկայացված տվյալներն ուռճացված են. գյուղատնտես

Տեխնիկական կանեփի վերաբերյալ ներկայացված տվյալներն ուռճացված են, այս նախագիծն այլ նպատակներ է հետապնդում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գյուղատնտես Հարություն Մնացականյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Թմրամիջոցների մասին» օրենքին եւ կից օրենքներին: Նախագիծը վերաբերում է արտադրական եւ արդյունաբերական կանեփի աճեցման եւ հետագայում վերամշակման գործընթացին:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ տեխնիկական կանեփն օգտագործվում է բազմազան ոլորտներում եւ ապրանքատեսակներում, ինչպիսիք են՝ տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքի մեջ է օգտագործվում, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: Ըստ էության այս նախագծով Կառավարությունը նպատակ ունի անցնելու բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանը: «Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրներում: Ընդ որում՝ 1 հեկտար տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-ից 210 լիտր ՍԲԴ յուղ, 6 տոննա ծղոտ, որը կարելի է վերածել մոտավորապես 1.5 տոննա մանրաթելի: Արդյունաբերական կանեփի մշակությունը թույլատրված է նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում»,- նշել էր Ավինյանը՝ հավելելով, որ 1 տոննա հումքի արտահանման համար գործելու է մոտավորապես 60 մլն դրամ տուրքի չափ:

«Եթե պետությունը նման որոշում է կայացնում գոնե առնվազն պարտավոր էր ուսումնասիրել ոլորտը, գոնե գյուղացիներին պետք է ներկայացնեին, թե կանեփից ինչ են ստանում: Ենթադրենք ստանում են ՍԲԴ յուղ, այդ յուղի ինքնարժեքը որքան է, ինչ գնով է հնարավոր արտահանել: Կամ, թե օրինակ՝ կանեփի թելն ինչ արժե»,- նշեց Մնացականյանը:

Նրա կարծիքով՝ ոչ մի հաշվարկ չկա եւ շատ հավանական է, որ մարդիկ շահագրգռված մտնեն կանեփի արտադրության տակ եւ լուրջ վնասներ կրեն, իսկ ինչ-որ անձինք լուրջ շահույթներ կստանան այդտեղ, խոսքը՝ կանեփի սածիլներ ներկրողների, համակարգը սարքողների մասին է:

«Սրա երկրորդ էֆեկտն այն է լինելու, որ թմրանյութերի շրջանառությունը վերահսկողությունից դուրս կգա: Քանի որ չեն կարողանալու վերահսկել, թե որ կանեփն է սատիվա, որը ինդիկա: Հնդկական ինդիկան կանեփը պարունակում է տետրահիդրոկանաբինոլ, իսկ սատիվան տեխնիկական կանեփն է»,- նշեց գյուղատնտեսը՝ հավելելով, որ սկսելու են ինդիկա արտադրել, չի ստացվելու վերահսկել եւ խառնվելու է իրար ամեն ինչ:

Ըստ նրա՝ սրա արդյունքում թմրամիջոցների առք ու վաճառքով զբաղվողները մեծ եկամուտներ ու շահույթներ են ստանալու:

Հարցին՝ այսինքն պետությունը տեխնիկական կանեփի արտադրությունից շահելու փոխարեն տուժելո՞ւ է, Մնացականյանը դրական պատասխան տվեց. «Մի քանի հոգի շահելու են, հիմնականում այն սպեկուլյանտները, որոնք կանեփի սածիլներ են վաճառելու գյուղացիներին, որպեսզի աճեցնեն: Գյուղացիները կանգնելու են փաստի առաջ, կանեփը տարածվելու է ամբողջ երկրով մեկ՝ անկանոն, որովհետեւ թռչունները, միջատներն այդ սերմերը տանելու են: Թմրանյութի առք ու վաճառքով զբաղվողներն առիթից օգտվելու են եւ տարբեր տեղերում աճեցնելու են»:

Անդրադառնալով հարցին, ըստ իրեն ո՞րն է նման նախագիծ օրակարգ բերելու նպատակը, եթե բացասական այդքան կողմեր կան, գյուղատնտեսը ասաց. «Կոնկրետ 2-3 հոգի շահագրգիռ անձ մեծ գումարներ են աշխատելու: Կառավարության մեջ էլ քանի որ մեծամասնությունը ոլորտից անտեղյակ եւ անգրագետ են, նրանց աչքերին թոզ են փչել: Կասկածներ ունեմ, որ անգամ որոշ անդամներ շահագրգռված են ու այդտեղ փայաբաժին ունեն»:

Նա ընդգծեց՝ տեխնիկական կանեփի մասին ներկայացվող եկամտաբերության վերաբերյալ տվյալները խիստ չափազանցված են:

Մնացականյանի խոսքով՝ Հայաստանում մեծ մասշտաբի հողեր ունեցողներ չկան, որոնք այդ գործով կզբաղվեն. «Մի բան էլ ասեմ. այդ կանեփը շահութաբեր է հիմնականում այն երկրներում, որտեղ մարիխուանան օրինականացված է: Բերելու են Հայաստան, տարածվելու է անկանոն, վերահսկողությունից դուրս է գալու եւ լինելու է այն, ինչ լինելու է»:

Հարցին՝ արդյունքում ոչ մեկ տեխնիկական կանեփ չի՞ աճեցնելու, գյուղատնտեսը պատասխանեց. «Տեխնիկական կանեփ գյուղացիները շահագրգռված ցանելու են: Մտածելու են միլիոններ են աշխատելու: Կամ շահույթ չեն ստանալու կամ շատ ցածր շահութաբերություն են ստանալու»:

Տպել
6241 դիտում

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է