Անահիտ Ավանեսյանն ու Տիգրան Ավինյանը պատվաստվեցին «Աստրազենեկա» պատվաստանյութով

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր հանրային կերպով պատվաստվեցին «Աստրազենեկա» պատվաստանյութով:

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ սեփական օրինակով ուզում են ցույց տալ, որ պատվաստումները կարեւոր կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք պետք է օգնեն մեզ հաղթահարել կորոնավիրուսը եւ, ի վերջո, վերադառնալ բնականոն կյանքին: «Շնորհակալություն եմ հայտնում պարոն Ավինյանին, որ նա եւս համաձայնեց հանրային կերպով պատվաստվել»,- ասաց նախարարը:

Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս տարվա մեր կարեւորագույն գործընթացներից մեկը պատվաստվելն է լինելու: Պատվաստման տեմպերը, ըստ նրա, էականորեն ազդելու են մեր՝ տարբեր երկրներում ներքին կարգավորումների, տուրիզմի, այլ երկրների հետ փոխհարաբերությունների ու երկրի տնտեսական վիճակի վրա: «Մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որ հնարավորինս շատ մարդկանց համոզենք ու խրախուսենք մասնակցել կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին: Մենք տիկին Ավանեսյանի հետ այսօր պատվաստվեցինք «Աստրազենեկա»-ով եւ հաջորդ չափաբաժինը երեւի թե պետք է ստանանք երկու ամսից»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը շեշտեց, որ հատուկ է ընտրվել «Աստրազենեկա» պատվաստանյութը, քանի որ ամենաշատ կեղծ լուրերը հենց այդ պատվաստանյութի վերաբերյալ են տարածվում:

«Որքանով որ ինձ է հայտնի, մոտավորապես 200 միլիոն պատվաստվածներից վատթար հետեւանքներ եղել են ընդամենը մի քանի տասնյակի մոտ»,- ասաց Տիգրան Ավինյանը՝  համեմատություն անցկացնելով, որ եթե կորոնավիրուսով վարակվածներից երկու տոկոսի դեպքում մահ է գրանցվում, ապա ստացվում է՝ նշված 200 միլիոնը եթե չպատվաստվեր, ապա մահերի ցուցանիշը կլիներ մոտ 4 միլիոն մարդ: 

«Այսինքն՝ անհամեմատելի բաների մասին է խոսքը: Միանշանակ կոչ ենք անում պատվաստվել: Դրա համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են բոլոր հնարավորությունները»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը:

Տպել
1447 դիտում

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան