ԿԶՆ կենտրոնը դարձել է նորարարության ոլորտում կառավարության հիմնական գործընկերներից մեկը. Տիգրան Ավինյան

28/04/2021 schedule14:45

Ապրիլի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին:

Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ որպես խորհրդի համանախագահ հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության կողմից համատեղ ստեղծված առաջին և տեսակով միակ ազգային նորարարական կենտրոնն է, որի ստեղծումը հնարավոր է եղել Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ դառնալով ՄԱԶԾ-ի կողմից աշխարհի 60 երկրներում ստեղծած նմանատիպ նորարարական կենտրոնների օրինակելի նախատիպ։ Նա նկատել է, որ ԿԶՆ կենտրոնը դարձել է նորարարության ոլորտում կառավարության հիմնական գործընկերներից մեկը՝ արագ, ճկուն և նորարար մոտեցումներով արձագանքելով տարբեր մարտահրավերներին և, կորոնավիրուսային համավարակով և պատերազմով պայմանավորված, կառավարության վերաձևակերպված առաջնահերթություններին:

Տիգրան Ավինյանը շեշտել է, որ «Օրակարգ 2030»-ի շրջանակներում Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ ստանձնած հանձնառությամբ, պարտավորվել է կյանքի կոչել «Կայուն զարգացման 17 նպատակները» և, ըստ այդմ, Հայաստանի զարգացման տեսլականը, հիմնված ներառական և կայուն աճի, մարդկային կապիտալի համապարփակ զարգացման ու մարդակենտրոն մոտեցումների վրա, լիովին համահունչ է նշյալ հանձնառությանը: Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատարը ելակետային է համարել ԿԶՆ նորարարական կենտրոնի դերակատարումը՝ որպես ԿԶՆ-ներին հասնելու գործընթացում հանգույց կառավարության, ՄԱԿ-ի, մասնավոր ոլորտի և ակադեմիայի միջև՝ հավելելով, որ կառավարությունը հակված է խրախուսել կենտրոնի կողմից նոր ծրագրերի իրականացման համար ֆինանսավորումը տարբեր կառույցների կողմից։

«Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Խորհրդի համանախագահ Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան, ՌԴ կառավարության և դեսպանատան, ինչպես նաև Ռուսաստան-ՄԱԶԾ նպատակային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ և այլն: Նիստի ժամանակ ամփոփվել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագիրը և ներկայացվել են դրա արդյունքները: Նիստի ավարտին քննարկվել են ծրագրի շարունակության հեռանկարները, ինչպես նաև ուրվագծվել հաջորդ քայլերը:

2018թ. օժանդակելով Հայաստանի՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու հանձնառության իրականացմանը՝ ԿԶՆ կենտրոնը ՀՀ կառավարությանն առաջարկել է նորարարական գործիքակազմ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, առողջապահության, հարկային, շրջակա միջավայրի և այլն՝ աջակցելով փաստահենք քաղաքականությունների մշակմանը և ծառայությունների մատուցմանը։

Տպել
769 դիտում

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին