Տիկին Գրիգորյան, Ձեր կենսագրությանը նայեք. բանավեճ ԱԺ-ում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը և ևս մի քանի պատգամավոր դիմել են՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու համար, որը կքննի «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը:

Այսօր խորհրդարանում Աննա Գրիգորյանը, նախ անդրադառնալով որոշ սյունեցիների մասին պատգամավորների հնչեցրած մտքերին, ասաց. «Իրավական գործընթացով պետք է անցնեն մարդիկ, թող անցնեն, դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգանը, ով ոչ: Ես խնդրում եմ շատ զգույշ լինել, երբ խոսում ենք մարդկանց մասին»,- ասաց նա:

Պատգամավորը մեջբերեց նաև «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանի հայտարարությունից մեկ հատված, որտեղ պատգամավորն ասում էր, որ ակցիայի մասնակիցներին պետք է ստորացնելով բերման ենթարկեին: Աննա Գրիգորյանը նշեց, որ պատգամավորը խախտել է Սահմանադրության մի շարք հոդվածներ: Նա կոչ արեց սյունեցիների մասին խոսել խիստ հարգալից:

Պատասխանելով Գրիգորյանի ելույթին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց.

«Ես չտեսա՝ որևէ մեկը բաժաներ սյունեցիներին՝ բացի ձեզանից, տիկին Գրիգորյան: Այդ, որ ասում եք՝ երեք տարի սև ու սպիտակի բաժանեցինք, մի հատ ձեր կենսագրությունը նայեք, թե 2020 թվականին որտեղ եք աշխատել, այդ ժամանակ չէի՞ն բաժանում, թե՞ որ շրջակա միջավայրի նախարարությունում պարգևավճարները ստանում էիք և լուռ աշխատում էիք, այդ ժամանակ սև ու սպիտակի բաժանում չկար»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ ի պատասխան՝ ասաց. «Իրենց անկախ հռչակած մի քանի պատգամավորներ դիմում են ԱԺ խմբակցություններին, որ էթիկայի հանձնաժողով ստեղծվի և քննվի այն հարցը, որ ես, իբր, ասել եմ, թե պետք է ստորացնելով բերման ենթարկել սյունեցիներին: Նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը: Ես շատ հստակ ասել եմ, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, որոնք հայհոյում են Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմնակիցներին, ՀՀ քաղաքացիներին և դա անում են խուլիգանավարի»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ, արձագանքելով Գրիգորյանին, ասաց՝ առհասարակ բոլոր քաղաքացիների մասին խոսելիս պետք է լինել խիստ հարգալից.

«Վերջին շրջանում ինչ-որ տենդենց է նկատվում, որ առանձին խմբակներ, ուղղորդված խմբեր Հայաստանի Հանրապետությունը փորձում են բաժանել մասերի՝ ՀՀ անվտանգությանը ուղիղ վնաս հասցնելով»,- ասաց «Իմ  քայլը» խմբակցության ղեկավարը։ 

Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր մարզերի խնդիրները ՀՀ խնդիրներն են։ «Եվ որևէ մեկն այստեղ թող չներկայացնի, որ առանձին մարզերի խնդիրները բացառապես վերաբերում են այդ մարզերին և այդ մարզերի բնակիչներին։ Չկա նման բան և չի կարող լինել։ Ինչ վերաբերում է ՀՀ տարբեր մարզերում բնակվող քաղաքացիներին, ապա յուրաքանչյուրն իրավունք ունի իր դիրքորոշումն արտահայտել օրենքով սահմանված շրջանակներում, այդ թվում՝ ընտրությունների միջոցով։ Իսկ ինչ վերաբերում է խուլիգանությանը, ապա մենք չենք դա ձևակերպում։ Դրա ձևակերպումը տրված է օրենքով։ Եվ ես բոլորին կոչ եմ անում, որ փորձ չկատարվի Հայաստանի Հանրապետությունը մասերի բաժանելու»,- հայտարարեց Մակունցը։

Տպել
4132 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ