Իմ խոսքն ուղղված չի եղել սյունեցիներին, այլ նրանց, ովքեր հայհոյել են վարչապետին և նրա կողմնակիցներին. Հրաչյա Հակոբյան

Ազգային ժողովի որևէ խմբակցությունում չընդգրկված մի քանի պատգամավորներ նախաձեռնում են էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատգամավորական վարքագիծն ուսումնասիրելու համար:

Հիշեցնենք, որ Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի և դրանից հետո ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործընթացների մասին խոսելիս, լրագրողների հետ զրույցում Հրաչյա Հակոբյանն ասել էր.

«Մենք տեսանք խուլիգանական պահվածք, բա պետք է բերման ենթարկվեն և պետք է այդպես ստորանալով՝ բերման ենթարկվեն, քանի որ նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»:

ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորների՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությանը, Հրաչյա Հակոբյանը նշեց, որ պատգամավորները կամ լավ չեն հասկացել իր խոսքերը, կամ չեն ցանկանում հասկանալ.

«Իմ խոսքն ուղղված չի եղել սյունեցիներին, այլ կոնկրետ անձանց, այն խուլիգանական բանդային, ովքեր կազմակերպել էին սադրիչ ակցիաներն ընդդեմ վարչապետի, ովքեր հայհոյում էին վարչապետին և վարչապետի կողմնակիցներին: Ես կարող եմ իմ խոսքերը վերահաստատել՝ բոլոր այն խուլիգանները, ովքեր կհայհոյեն վարչապետին և նրա կողմնակիցներին, պետք է ստանան համարժեք պատասխան»:

Դիտարկմանը, որ անկախ պատգամավորները չեն կարող ստեղծել հանձնաժողով, և այդ հարցով դիմել են խորհրդարանական խմբակցություններին, հարցին՝ իր կարծիքով ինչպիսի՞ն կլինի խմբակցությունների արձագանքը, պատգամավորն ասաց.

«Ես չեմ կարող ասել, թե ինչպես կարձագանքեն խմբակցությունները: Բայց ուզում եմ հարց տալ անկախ պատգամավորներին. երբ Ազգային ժողովի պատգամավորը ՀՀ քաղաքացիներին ժեխ էր անվանում, այդ ժամանակ ինչո՞ւ այսպիսի նախաձեռնությամբ հանդես չեկան: Ես կոնկրետ խուլիգանների եմ իմ խոսքում նկատի ունեցել, իսկ մյուս դեպքում ժեխ էին անվանել ՀՀ քաղաքացիներին, բայց իրենցից ոչ ոք ձայն չհանեց»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել էր գրառում,որտեղ ասվում էր. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»:

Գրառումից հետո «Իմ քայլն» առաջարկեց ազատել Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչից հետո ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ Զոհրաբյանին զրկեց այդ պաշտոնից:

Տպել
2550 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ