Երբ գոտեմարտում են ոչ միայն ըմբիշները, այլև մարզիչներ․ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ամփոփումը

27/04/2021 schedule18:37

Հանգստյան օրերին Վարշավայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին․ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը վերադարձավ արծաթե, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը՝ բրոնզե պարգևներով։

Վերջապես բախտը ժպտաց Ռուդիկ Մկրտչյանին: Վիճակահանությունը չափազանց բարեհաճ գտնվեց հայ ըմբիշի նկատմամբ՝ մրցաշարային ցանցի մյուս հատված տանելով երեք գլխավոր ֆավորիտներին՝ ռուսաստանցի Սեֆերշաևին, վրացի Ցուրցումիային և ադրբեջանցի Ազիզլիին: Նման վիճակահանությամբ Մկրտչյանը հնարավորություն ուներ նույնիսկ եզրափակիչ հասնելու, բայց սայթաքեց հենց առաջին գոտեմարտում թուրք Էկրեմ Օզթյուրքի հետ: Հավասար գոտեմարտում Մկրտչյանը պարտվեց 4-5 հաշվով, բայց թուրքը հաղթեց նաև կիսաեզրափակչում, և Մկրտչյանը միանգամից հնարավորություն ստացավ գոտեմարտել երրորդ տեղի համար: Բելառուս Արտյոմ Կացարի հետ խնդիրներ չեղան, և Ռուդիկ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանին վիճակահանությունը հենց առաջին գոտեմարտում բաժին էր հանել վրացի Ձիմիստարիշվիլուն: Այդ գոտեմարտում Ղարիբյանը ցուցադրեց իր ողջ «զինանոցը»՝ գեղեցիկ հնարքներ վերևից, լավ աշխատանք պարտերում, միայն պարտերում պաշտպանվելիս որոշակի խնդիրներ եղան: Թվում էր՝ Գևորգը վերականգնել է նախորդ տարվա վստահությունը, սակայն հենց հաջորդ գոտեմարտում 2020թ.-ի Եվրոպայի չեմպիոնը զիջեց ռումինացի մրցակցին; Հանուն արդարության՝ ռումինացին այդ գոտեմարտում ոչնչով աչքի չընկավ, բայց մրցավարները հնարավորություն չտվեցին Ղարիբյանին գրոհել պարտերում: Բայց մյուս կողմից նման գոտեմարտերում պետք է վերևից էլ լավ աշխատել, այնպես որ Գևորգը կարող է միայն ինքն իրեն մեղադրել։

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ուրախացնում է իր վստահ ելույթներով մեծահասակների ասպարեզում։ Վարշավայում երիտասարդ ըմբիշը չորս գոտեմարտ անցկացրեց, որոնցից հաղթեց երկուսում ու բավարարվեց 5-րդ տեղով, բայց գոտեմարտերի որակը հուսադրող էր։ Առաջին գոտեմարտում նա շատ վստահ հաղթանակ տարավ փորձառու բելառուս Սոսլան Դաուրովի նկատմամբ, երկրորդ գոտեմարտում մոտ էր պայքարից դուրս թողնելու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր ադրբեջանցի Թալեհ Մամադովին, բայց սխալվեց վերջում ու բաց թողեց հաղթանակը։ Նույնը տեղի ունեցավ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, որտեղ Պողոսյանն առջևում էր հաշվի մեջ՝ 5-0, բայց վայրկենական անուշադրության պատճառով 4 միավորանոց հնարք բաց թողեց, իսկ վերջում պարտվեց 5-7 հաշվով։ Եթե այդ թերությունները վերացվեն փորձի ձեռքբերման հետ միասին, ապա Պողոսյանը կարող է լավ ապագա ունենալ։

Սլավիկ Գալստյանն այս առաջնությունից կարող էր նաև ոսկե մեդալով վերադառնալ, բայց լեհ ըմբիշի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտում մրցավարները խլեցին նրանից մաքուր հաղթանակը։ Հունահռոմեական ոճում տանտերերը մեծ հաղթանակներ չունեին, հավանաբար դրանով էր պայմանավորված մրցավարների այդ «նվերը» Մատեուշ Բերնատեկին։ Ցավալի է, որ Գալստյանը հերթական անգամ տուժում է մրցավարների որոշումներից, բայց, ամեն դեպքում, պետք է փաստել, որ Սլավիկը շատ լավ մրցաշար անցկացրեց, երեք հաղթանակ տարավ, բոլորն էլ՝ ժամանակից շուտ և դարձավ բրոնզե մեդալակիր։ Եթե Կարեն Ասլանյանին հաջողվի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել վերջին վարկանիշային մրցաշարում, մարզչական շտաբի առջև լուրջ հարց կառաջանա՝ ում ուղարկել Տոկիո։

Մալխաս Ամոյանին նորից մեկ քայլ չբավականացրեց՝ ոսկե մեդալ նվաճելու համար։ Երիտասարդ ըմբիշին շատ լավ վիճակահանություն էր բաժին հասել, և Ամոյանը գերազանց անցկացրեց նախնական գոտեմարտերը՝ վստահ քայլերով հասնելով եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար գոտեմարտում նրա մրցակիցը օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Շմագի Բոլկվաձեն էր, որին Ամոյանը փետրվարին 9-1 հաշվով հաղթել էր Փարիզի մրցաշարում։ Սակայն այս անգամ վրացի ըմբիշն ավելի լավ էր պատրաստ, ու թույլ չտվեց Մալխասին իրեն գլորել պարտեր դիրքում։ Ճիշտ է, մարզիչների կարծիքով՝ վրացի ըմբիշը ոտքով էր փակել հնարքը, բայց մրցավարները նման բան չնկատեցին, արդյունքում մեր մարզիչների կողմից գցված սխալ «չելենջը» հակառակ էֆեկտ ունեցավ․ Ամոյանը միանգամից հայտնվեց հետապնդողի դերում, որից դուրս գալ չկարողացավ։ Մրցավարությունը, իհարկե, հարցեր առաջացնում է, բայց ակնհայտ է, որ Ամոյանին վճռական քայլը կատարելուն առայժմ խանգարում է նաև հուզմունքը։ Բայց կասկած չկա, որ նրա մեծ հաղթանակները դեռ առջևում են։

77 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն Վարուժան Գրիգորյանը երկու գոտեմարտ անցկացրեց, երկուսում էլ պարտվեց, սկզբում՝ թուրք, այնուհետև՝ ադրբեջանցի ըմբիշի։ Գրիգորյանից սպասելիքները մեծ չէին, մրցակիցներն էլ տիտղոսակիր էին, այնպես որ արդյունքը միանգամայն սպասելի էր։

Իսկ ահա Կարապետ Չալյանից մեդալային ակնկալիքներ կային, բայց գյումրեցի ըմբիշը հերթական անգամ դուրս մնաց մրցանակակիրների ցանկից՝ պարտվելով բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Ընդ որում, մրցաշարում կրած երկու պարտություններն էլ հավասար գոտեմարտերում էին, բայց հավանաբար որոշ հոգեբանական արգելքներ կան, որոնք թույլ չեն տալիս Կարապետին նման գոտեմարտերում հաղթանակների հասնել։ Բացի այդ՝ զգացվում է, որ մարզիկը մեծ շեշտ է դնում ֆիզիկականի վրա, մինչդեռ տեխնիկապես սկսում է զիջել մրցակիցներին։ Ինչևիցե, այս առաջնությունում Չալյանը հանդես էր գալիս իր ոչ ավանդական՝ 82 կգ քաշային կարգում, հուսանք՝ օլիմպիական խաղերում բոլոր խնդիրները վերացած կլինեն, և մենք նրան կտեսնենք մեդալների համար պայքարում։

Վերջում նորից մի քանի խոսք պետք է ասել մրցավարության մասին։ Գաղտնիք չէ, որ հունահռոմեական ոճում մրցավարական կողմնակալությունները քիչ չեն, մարզաձևի օրենքները թույլ են տալիս մրցավարներին տարբեր դրվագներ մեկնաբանել իրենց ցանկացած ձևով։ Տուժում են դրանից նաև Հայաստանի ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև Արթուր Ալեքսանյանը, բայց Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը չի կարողանում գրեթե ոչինչ անել դրանց դեմ։ Լևոն Ջուլֆալակյանի հեռանալուց հետո սխալ նետված չելենջները (գոտեմարտի ընթացքում մարզչական բողոքները) ավանդական են դարձել Հայաստանի հավաքականի համար, երբեմն դրանք ճակատագրական նշանակություն են ունեցել մեդալների համար պայքարում։ Մրցավարական կողմնակալությունները քիչ չէին նաև Ջուլֆալակյանի ժամանակ, բայց փորձառու մասնագետը երբեմն կարողանում էր իր հեղինակության շնորհիվ փոխել մրցավարների կարծիքը։ Օլիմպիական խաղերից առաջ լուրջ հետևություններ պետք է արվեն ոչ միայն մարզիկների, այլև մարզիչների կողմից, քանի որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, ցավոք, գոտեմարտում են ոչ միայն ըմբիշները, այլև նրանց մարզիչները։

Ռաֆաել Խալաթյան

Տպել
1198 դիտում

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ