Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 0,07 տոկոսը. տարածաշրջանում սա ամենափոքր թիվն է

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները սկսվելու առաջին օրվանից մինչեւ ապրիլի 26-ը «AstraZeneca» և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստվել է մոտավորապես 2200 քաղաքացի կամ բնակչության 0,07 տոկոսը: Այս մասին տեղեկացանք առողջապահության նախարարությունից:

Քովիդի դեմ պատվաստումները մեզ մոտ սկսվել են դեռևս ապրիլի 13-ից: Առաջին պատվաստվողները բուժաշխատողները եւ ռիսկի խմբի մեջ մտնող 65 տարեկանից բարձր անձինք էին: Այնուհետև պետք է պատվաստվեին տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները: Սակայն նախարարությունը փոփոխություններ է կատարել պատվաստման խմբերի և ընթացակարգերի մեջ:

Այսուհետեւ կորոնավիրուսային հիվանդության դեմ Հայաստանում կարող են պատվաստվել նաև այն մարդիկ, որոնք ռիսկային խմբում չեն, բայց պատվաստվելու ցանկություն ունեն, ինչպես նաև ռիսկային խումբը ներկայացնող, բայց Հայաստանի քաղաքացիություն չունեցող, այստեղ ապրող ու կացության իրավունք ունեցող մարդիկ:

Բացի այս, եթե նախկինում վիրուսի դեմ պատվաստվելու համար անհրաժեշտ էր, որ քաղաքացիները դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկաներ, ապա այժմ կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա:

Այս ամենին զուգընթաց, սակայն, քաղաքացիներից շատերը կարծես թե այդքան էլ համաձայն չեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելուն: Մեր հարցմանը մասնակցած տարբեր տարիքային խմբի պատկանող 40 քաղաքացիներից 20-ի կարծիքով՝ պատվաստվելու կարիք չկա, որովհետև իրենք հաղթահարել են և կարող են հաղթահարել վիրուսը, 13-ը նշեցին՝ պատվաստանյութերի նկատմամբ դեռ բավարար վստահություն չունեն, նրանց մտահոգում է հատկապես «AstraZeneca» պատվաստանյութը: Մյուս 7-ի խոսքով կպատվաստվեն, բայց ոչ «AstraZeneca» պատվաստանյութով և ոչ հիմա:

Որոշ քաղաքացիներ էլ մեզ հետ զրույցում նշեցին՝ ճիշտ է, իրենց տարածքային պոլիկլինիկաներից պարբերաբար զանգեր և հաղորդագրություններ են ստանում պատվաստվելու վերաբերյալ, սակայն, միևնույն է, պատվաստվել չեն ցանկանում:

«Այդքան բան ենք տեսնում հեռուստացույցներով, այդքան բան ենք լսում: Մեկը ասում է՝ այս պատվաստանյութն է լավը, մյուսը՝ այն: Չես կարողանում կողմնորոշվել: Կպատվաստվեմ, բայց երևի մի քանի ամիս հետո. տեսնեմ՝ էլ ինչ պատվաստանյութ են ներկրում ու ինչ է կատարվում ամբողջ աշխարհում»,- մեր հարցմանը պատասխանելով՝ ասաց 41-ամյա մի կին:

«Ռիսկային խմբում եմ, անընդհատ զանգում են, բայց գնամ պատվաստվելու ինչի՞ համար: Ինչ իմանամ՝ ինձ հետ ինչ կլինի պատվաստվելուց հետո»,- մտավախություն ունի մեկ այլ՝ 65 տարեկան կինը:

«Չեմ ցանկանում պատվաստվել, 29 տարեկան եմ, ճիշտ է, չեմ էլ ուզում վիրուսով վարակվեմ, բայց չեմ գնա պատվաստվելու, եթե գնամ էլ, կցանկանամ «Sputnik-V»-ով պատվաստվել»,- ասաց երիտասարդը:

Չնայած մեզ հանդիպած քաղաքացիների կողմից հնչեցված կարծիքները պատվաստվելու վերաբերյալ բացասական են, բայց պարզվում է, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք ցանկանում են պատվաստվել COVID19-ի դեմ: Ըստ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի՝ պատվաստման ընթացակարգի մեջ փոփոխությունները արվել են՝ հաշվի առնելով վիրուսի դեմ պատվաստվելու մարդկանց ցանկությունը: Նրա խոսքով՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար դիմում են 18 տարեկանից սկսած անձինք:

Հայաստանում պատվաստումների վերաբերյալ չհուսադրող վիճակագրության մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ըստ նրա՝ տարածաշրջանում ամենաքիչ պատվաստումները արվել են Հայաստանում:

«2021 թվականի ապրիլի 25-ի դրությամբ ամբողջ աշխարհում ներարկվել է պատվաստանյութի շուրջ 1.02 միլիարդ դեղաչափ: Պատվաստումների տեմպը ներկայում կազմում է շուրջ 17,8 մլն դեղաչափ օրական:

ԱՄՆ-ում ներարկվել է 231 մլն դեղաչափ (hամապատասխանում է շուրջ 29 տոկոսին -խմբ.) միջինում՝ շուրջ 2,74 մլն դեղաչափ օրական:

ՌԴ-ում իրացվել է 17,9 մլն դեղաչափ, համապատասխանում է բնակչության շուրջ 9,1%-ին, օրական՝ տեմպը շուրջ 74 հազ. դեղաչափ:

Թուրքիայում՝ 21,1 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 12,7%-ին, օրական՝ տեմպը շուրջ 156 հազ. դեղաչափ:

Ադրբեջանում՝ 1,4 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 7,1%-ին, օրական տեմպը՝ շուրջ 13,8 հազ դեղաչափ:

Իրանում՝ շուրջ 718,5 հազ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,4%-ին, օրական տեմպը՝ շուրջ 41,9 հազ. դեղաչափ:

Վրաստանում՝ շուրջ 37,5 հազ մարդ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,5%-ին, օրական տեմպը՝ շուրջ 1,2 հազ դեղաչափ:

Իսրայելը պատվաստել է բնակչության շուրջ 62,2%-ին, այդ թվում՝ 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 88%-ից ավելիին: Տարեսկզբից COVID-19-ի նոր դեպքերի թիվը Իսրայելում նվազել է շուրջ 70%-ով:

ԵՄ երկրներում իրականացվել է 122,6 մլն պատվաստում: Բնակչության շուրջ 24.2% ստացել է առաջին դեղաչափը, իսկ 8,9%-ը՝ երկրորդը: Դեղաչափերի ներարկման միջև տարբերությունը կազմում է 21-42 օր: Oxford-AstraZeneca պատվաստանյութ ներարկվել է շուրջ 31,68 մլն դեղաչափ, Pfizer-BioNTech՝ 95,1 մլն, Moderna՝ 12,06 մլն, Sputnik V՝ 1,3 մլն»,- գրել է Արմեն Մուրադյանը՝ հավելելով.

«Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում՝ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․ Այլընտրանք չկա, պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»:

Տպել
2407 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը