Որոնք էին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախադրյալներն ու գործոնները

ԱՄՆ 46-րդ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության եզրույթի կիրառումը և, ըստ այդմ, ԱՄՆ դաշնային կառավարության կողմից ցեղասպանության ճանաչումը որպես իրավական ու պատմական փաստ այլևս անբեկանելի է։ Դեռևս շաբաթներ առաջ, երբ «Նեյշընլ Ինթերսթում» հոդված հրապարակվեց՝ ակնարկվելով, որ այս անգամ Բայդենը կճանաչի ցեղասպանությունը, իսկ հետո արդեն ապրիլի 23-ի Բայդենի ու Էրդողանի հեռախոսազրույցը նախանշեցին սպասվելիք իրադարձությունը։ Ավելին՝ նախագահ դառնալուց ի վեր Բայդենը չէր խոսել ու չէր հանդիպել Էրդողանին, և Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին այդպիսի հեռախոսազանգը իսկապես պետք է կարևոր լիներ։

Այդուհանդերձ, պետք է հասկանալ, որ այնպիսի մասշտաբային ու պատմական իրադարձությունը, ինչպիսին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է, չէր կարող ուղղակի մեկ օրվա կամ մի գիշերվա արդյունք լինել։ Այն բազմաթիվ բաղադրիչների ու շարժառիթների համադրման, աշխատանքի ու լոբբինգի արդյունք էր, որն էլ զուգահեռվեց ԱՄՆ-Թուրքիա և ԱՄՆ-Հայաստան նոր հարաբերությունների հեռանկարով։

Այսպես՝ երկարաժամկետ հեռանկարում, իհարկե, առաջնային կարևորություն ունի ԱՄՆ հայ համայնքի, հայ ժողովրդի ու հայկական դիվանագիտության երկարատև, նպատակասլաց, հետևողական և համառ աշխատանքը։ Աշխատանք, որ սկսվել էր դեռևս խորհրդային միության տարիներին համայնքի կողմից և ավելի ակտիվ շարունակվեց հետանկախական շրջանում՝ արդեն հայկական դիվանագիտական առաջնորդությամբ։

Միջնաժամկետ հեռանկարում, իհարկե, անկարելի է չընդունել, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ներկայիս որակը և տևական լարված ու սառեցված հանգամանքներն են նաև նպաստել այս ճանաչմանը։ Թուրքական սանձարձակ վարքը տարածաշրջանում, կոնֆլիկտայնությունը ՆԱՏՕ-ում իրենց դաշնակիցների հետ, հարաբերությունները ու զենքի առևտուրը Ռուսաստանի հետ այն շերտերն էին, որոնք վաղ թե ուշ պետք է լցնեին ԱՄՆ համբերության բաժակը։

Կարճաժամկետ հեռանկարում գործոնները, որոնք նպաստեցին այս դարակազմիկ իրադարձությանը ու իրավաքաղաքական ճանաչմանը, դրանք մի կողմից 2018-ին հաջորդած ժողովրդավարացման գործընթացներն էին Հայաստանում և դրանց արձագանքն ու ուշադրությունը ԱՄՆ կողմից, իսկ մյուս կողմից 44-օրյա պատերազմն էր և Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը՝ որպես պատերազմող կողմ ու ահաբեկչական միավորների հովանավոր։ Այս փաստը հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ համարվում է ժողովրդավարական արժեքների ու հակաահաբեկչական քաղաքականության երաշխավորն ու ջատագովը աշխարհում, ու Թուրքիայի այդպիսի պահվածքը իսկական ապտակ էր ԱՄՆ-ին։ Մանավանդ որ այդ շրջանում ԱՄՆ զբաղված էր նախագահական ընտրություններով ու իշխանության անցումով և բավարար ուշադրություն չէր կարողանում ընձեռել տարածաշրջանին։

Ի մի բերելով՝ ԱՄՆ-Թուրքիա լարված ու սրված հարաբերությունները, հայ համայնքի ու հայկական դիվանագիտության անդուլ ու հետևողական պատերազմը, հայկական պետության ժողովրդավարացումն ու 44-օրյա պատերազմի թուրքական ուղիղ ներգրավվածությունն էին, ըստ էության, այն գործոնները, որոնց համադրման արդյունքում նախագահ Բայդենը ճանաչեց ու արտասանեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը՝ նոր իրավաքաղաքական հեռանկարներ ստեղծելով Հայաստանի ու տարածաշրջանի երկրների համար։

Տպել
1562 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն