Սոցապ փոխնախարարը նույնպե՞ս կազատվի պաշտոնից. Դավիթ Խաչատրյանը մեկնաբանում է

Այսօր հայտնի դարձավ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանը «Առաքելություն» կուսակցության վարչության անդամ է, որը «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին կազմում է «Իմ քայլը» դաշինքը: Մեսրոպ Առաքելյանի կուսակից փոխնախարարից՝ Դավիթ Խաչատրյանից, հետաքրքրվեցինք՝ ինքը ե՞ւս պատրաստվում է հրաժարական տալ: Հարցրինք նաեւ, թե նախարարի հրաժարականն արդյոք պայմանավորվա՞ծ է առաջիկա ընտրություններին «Առաքելություն» կուսակցության հնարավոր առանձին մասնակցությամբ. «Ոչ մեկը հավետ չէ իր պաշտոնում, ես շարունակում եմ աշխատել: Պարոն Առաքելյանը իր հրաժարականի տեքստում խոսել է այդ մասին, ավելացնելու բան չունեմ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ընտրությունների հետ կապված կուսակցությունը պատեհ պահին հայտարարություն կանի:

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե «Առաքելությունը» պատրաստվում է առանձին ցուցակով մասնակցել հունիսի 20-ին սպասվող ընտրություններին, եւ այդ ցուցակը գլխավորելու է Արցախի սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Փոխնախարարը չցանկացավ այս կապակցությամբ մեկնաբանություն տալ:

Ավելի վաղ ՀԺ-ն զրուցել էր Դավիթ Խաչատրյանի հետ, որը իրենց կուսակցության ու ՔՊ-ի դաշինք կազմելու մասին հարցին ի պատասխան՝ նշել էր, որ չի տեսնում որևէ պատճառ համագործակցության դաշինքային ֆորմատը վերանայելու համար և ընդգծել, որ քննարկում այդ թեմայով դեռևս չեն ունեցել: Սակայն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ, իր կարծիքով, ճիշտ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների գնա միայնակ, ոչ թե դաշինքով:

Տպել
2041 դիտում

Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, այս գործողություններով կրակում են իրենց ոտքին. Դավիթ Ստեփանյան

Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը. Տուսկ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ․ ԱՆ-ում ընդունել են Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Ինչու է Զելենսկին զանգել Ալիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ․ նախագահը՝ Ֆղանսուազ Ժակոբին

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Վազգեն Գալստանյանի հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը առաջնահերթություն է․ «Սևան» ազգային պարկի տնօրենին է հանձնվել կառավարման պլանը

Կա կամք երկու երկրների միջև համատեղ կառուցել իրավական կայուն համագործակցություն․ Բրենդոն Յոդերը՝ Աննա Վարդապետյանին

Շվեյցարական բանկում Գարեգին Երկրորդի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

ԵՄ-ն պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել Մոլդովայի հետ

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը․ դրանք խիստ քայքայված և վնասված են (լուսանկարներ)

Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

ԱԽ քարտուղարն ու Դեյվիդ Քոհենը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկի գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

2024-ին Հայաստանում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական մի շարք նախաձեռնություններ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունը

Վարչապետն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ (լուսանկարներ)

Դանակահարություն Երևանում. տղամարդը հայտնել է անծանոթից հարվածը ստանալու մասին

Բևեռական Վարդան Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում