«Նոան» կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ, «Արարատ-Արմենիան» պարտության մատնեց «»Շիրակին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում ապրիլի 15-ին տեղի ունեցան ևս երկու հանդիպումներ: «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում ընդունեց Գյումրիի «Շիրակին»

Երկրի չեմպիոնն առաջին կեսում կարողացավ երկու գոլ խփել: 11-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն օգտվեց հյուրերի պաշտպանների անփույթ խաղից և բացեց խաղի հաշիվը: 5 րոպե անց անկյունայինի փոխանցումից հետո ԱԼեքսանդր Կարապետյանը դիպուկ հարվածով երկրորդ գնդակն ուղարկեց Սպասոյե Ստեֆանովիչի դարպասը: Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիան» մի քանի լավ հնարավորություն կորցրեց հաշիվը խոշոր դարձնելու համար: Իսկ 70-րդ րոպեին դաշտի տերերի պաշտպան Ալբերտ Խաչումյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, և Իգոր Ստանոյևիչը 11 մետրանոց դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Ավելի անել հյուրերը չկարողացան: «Արարատ-Արմենիան» հաղթեց 2-1 հաշվով:

Երևանի «Արարատը» Հանրապետական մարզադաշտում հանդիպեց «Նոային»: Առաջին կեսը շատ արդյունավետ ստացվեց, թիմերը 4 գնդակ խփեցին: Արդեն երkրորդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Խուան Բրավոն գլխի հարվածով բացեց հաշիվը: 17-րդ րոպեին Դավիդ Խուրցիձեն լավ փոխանցումով դարպասապահի հետ մեն մենակ դուրս բերեց Մորի Կոնեին, և վերջինս հաշիվը դարձրեց 2-0: Խաղը վերսկսելով դաշտի կենտրոնից՝ «Նոան» կարողացավ մեկ գնդակ հետ բերել. Էդուարդ Էմսիսը գեղեցիկ հարվածով գրավեց «Արարատի» դարպասը, իսկ ևս 8 րոպե անց Պետրոս Ավետիսյանը հավասարեցրեց հաշիվը: 

Երկրորդ կեսում թիմերն ավելի զգույշ էին գործում: Արդյունքում, 74-րդ րոպեին Պավել Կիրենկոյի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Նոային»՝ 3-2 հաշվով:

«Նոան» և «Արարատ-Արմենիան» վաստակեցին 28-ական միավոր և այժմ զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը, թեև երկրի չեմպիոնը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Արարատը» ևս ունի 28 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Այս երեք թիմերն առաջատար «Ալաշկերտից» հետ են մնում 2 միավորով: «Շիրակը», վաստակած 9 միավորով, եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Տպել
771 դիտում

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ