Ապրիլի 16-ը պաշտոնապես հայտարարված է «Հայ կինոյի օր»

14/04/2021 schedule16:26

2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հայ կինոյի օրը նշանավորելու նպատակով դեռևս 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսել էր միջոցառումների համալիր ծրագիր, սակայն համավարակի պայմաններում, ի թիվս այլ միջոցառումների, չեղարկվել է նաև այդ նախաձեռնությունը։

2021 թվականին «Հայ կինոյի օրվա» միջոցառումները մեկնարկել են իրազեկման արշավով՝ «Հայ կինոյի օրվա» վերաբերյալ գովազդային տեղեկատվական հոլովակով:

«Հայ կինոյի օրվա» առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած բոլոր միջոցառումներն առաջին հերթին ուղղված են անցյալի կինոժառանգությանը և ժամանակակից կինոյի հանրայնացմանը, մասնավորապես՝ կինեմատոգրաֆիստների նոր սերնդին, վերջին տարիներին միջազգային տարբեր կինոհարթակներում գրանցված հաջողությունների ներկայացմանը։

Նշանավորելով հայ կինոյի ծնունդը՝ միայն մեկ օր՝ ապրիլի 16-ին, բոլոր կինոթատրոնները կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքի և հանրապետության մի շարք քաղաքների կինոթատրոններ՝ «Մոսկվա», «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» (Երևան), «Հոկտեմբեր» (Գյումրի), «Քաջարան» (Քաջարան), «Սյունիք» (Կապան) և այլն։ «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» կինոթատրոնները թեև միացել են արշավին, սակայն կցուցադրեն իրենց ընտրած ֆիլմերը։

«Մոսկվա» կինոթատրոնը կցուցադրի միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2019-2020 թթ․ աջակցություն ստացած և արտադրված ֆիլմեր, մասնավորապես՝ կարճամետրաժ, որոնց հեղինակները դեբյուտանտներ են (Անգինե Իսանյան, Անժելիկա Թամարյան, Մերի Միքայելյան, Րաֆֆի Մովսիսյան, Ալեքսանդր Բաղդասարյան, Դավիթ Բաբայան)։ «Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 16-ին՝ ժամը 12։00-ից մինչև ժամը 17։00-ն, կցուցադրվեն հայկական 3 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր (խաղարկային, անիմացիա)։

Կինոարշավին միացել է նաև Տավուշի մարզը․ տեղի դահլիճներում կներկայացվեն հայկական ֆիլմեր (իրենց ընտրությամբ)։

«Հայ կինոյի օրվա» առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնը ZOOM հարթակում կկազմակերպի «Հայ կինո, ներկա և ապագա» հայաստանյան և սփյուռքի կինոգործիչների առցանց հանդիպում, որտեղ կքննարկվեն հայկական կինոյի առկա խնդիրները, անելիքներն ու հեռանկարները։ Մասնակիցների թվում են Ատոմ Էգոյանը (Կանադա), Անահիտ Աբադը (Իրան), Ժուլի Փարադիանը (Ֆրանսիա), Օֆելյա Հարությունյանը (Հայաստան-ԱՄՆ), Նորիկ Քեշիշյանը (Գերմանիա), Քերին Արիկիանը (ԱՄՆ-Գերմանիա), Գորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), Նորա Մարտիրոսյանը (Ֆրանսիա) և այլք։

Ի դեպ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Հայ կինոյի օրվա» միջոցառումներից հետո սկսելու է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությունների շարունակական շարք (մինչև տարեվերջ՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի)։ Հիշյալ ծրագրին են միացել երևանյան և մարզային կինոթատրոնները («Մոսկվա», «Նաիրի», «Հայաստան», «Քաջարան», «Սյունիք», «Հոկտեմբեր»):

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ Խորհրդային Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվել է «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրել է առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Խորհրդային Հայաստան»։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցել է նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան է բարձրացել Համո Բեկնազարյանի «Նամուսը»։ Հայ կինոյի հիմնադիր, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ է կապվում հայկական կինոյի ստեղծման պատմությունը և փառահեղ անցյալը։

Տպել
3016 դիտում

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան