Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել երրորդ երկրում

ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը այսօր հեռախոսային խոսակցության ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել՝ անցկացնելով երկկողմ գագաթնաժողով: Կրեմլում դեռևս հստակ պատասխան չեն տվել առաջարկին:

«Նախագահ Բայդենը վերահաստատել է իր նպատակը` կառուցել կայուն և կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ շահերին համահունչ, և առաջիկա ամիսներին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում` քննարկելու համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը»,- ասված է հայտարարության մեջ:

Կրեմլը, մեկնաբանելով հեռախոսազրույցը, չի հստակեցրել՝ արդյո՞ք պաշտոնական Մոսկվան ընդունելու է տետատետ հանդիպելու առաջարկը:

Գագաթնաժողովի գտնվելու վայրի մասին խոսելը դեռ վաղ է: Լրագրողներին այս մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Ամենօրյա ճեպազրույցում Փսակին այն հարցրին, թե արդյո՞ք հանդիպումը կարող է տեղի ունենալ ամռանը, պատասխանել է.

«Առաջիկա ամիսները հենց ամռանն են: Մենք այս գործընթացի վաղ փուլում ենք: Երբ ավելի շատ մանրամասներ լինեն, մենք ձեզ բոլորին կտեղեկացնենք», - ասել է նա»:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայդենը «հետաքրքրված է երկկողմ  իրավիճակը կարգավորելու և կայուն ու կանխատեսելի համագործակցություն հաստատելու այնպիսի սուր խնդիրների շուրջ, ինչպիսիք են ռազմավարական կայունության և զենքի վերահսկումը, Իրանի միջուկային ծրագիրը, Աֆղանստանում տիրող իրավիճակը, գլոբալ կլիմայական փոփոխությունները: Այս համատեքստում ԱՄՆ նախագահն առաջարկել է դիտարկել կանխատեսելի ապագայում երկկողմ գագաթնաժողովի անցկացման ու հանդիպման հնարավորությունը», - ասել են մամուլի ծառայությունից:

Նաև նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել համապատասխան գերատեսչություններին` զբաղվել հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված խնդիրներով:

Հատկանշական է, որ Ռուսաստանի շուկաներն անմիջապես արձագանքել են նախագահների բանակցությունների  մասին լուրերին: Մոսկվայի բորսայի և РТС-ի ինդեքսները կտրուկ աճել են Մոսկվայի ժամանակով 18: 19-ի սահմաններում: Այժմ РТС- ն գրեթե 2% -ով բարձր է երկուշաբթի օրվա փակման արդյունքներից, իսկ Մոսկվայի բորսայի ինդեքսը `0.13% -ով բարձր:

Ռուբլու շուկան նույնպես արձագանքել է լուրերին: Երեքշաբթի ամբողջ առևտրային օրը դոլարը վաճառվում էր 77,3-77,5 ռուբլիով, իսկ լուրերից հետո կտրուկ ընկել 76,5 ռուբլի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:32-ին և շարունակում է անկում ապրել: Եվրոն Մոսկվայի ժամանակով ժամը 17: 00-ին անկել է 91,9-ով՝ 1 ռուբլու դիմաց:

Լրատվամիջոցները նշում են, որ հանդիպում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ու բացի այդ, մինչ սպասվող հանդիպումը տարբեր ոլորտներում մի շարք խմորումներ կլինեն, որոնց լուծումը կտրվի Բայդենի ու Պուտինի կողմից հենց հանդիպման ժամանակ:

Մարտի կեսին Բայդենը ABC- ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը Պուտինին մարդասպան է համարում: Նա պատասխանել էր «այո» լրագրողի համապատասխան հարցին: Բայդենը նաև ասել էր, որ Պուտինը ստիպված կլինի պատասխան տալ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար:

«Նա կվճարի դրա համար», - հարցազրույցում ասել էր ԱՄՆ նախագահը: Նա չի մանրամասնել, թե ինչ նկատի ուներ ՝ խոստանալով, որ շուտով Պուտինը հետևանքները կզգա: Բայդենի հայտարարություններից հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին հրավիրել էր Մոսկվա ՝ խորհրդակցությունների: Դիվանագետը մինչ օրս դեռ չի վերադարձել Վաշինգտոն:

«Ով իր մասին ինչ մտածում, դիմացինին է վերագրում», - շուտով մեկնաբանել էր Բայդենի խոսքերը Պուտինը և մեղադրանքներին ի պատասխան, առողջություն մաղթել  ԱՄՆ 78-ամյա նախագահին:

«Մենք իսկապես ճանաչում ենք իրար անձամբ և վաղուց: Եվ ինչ կպատասխանեի ես նրան: Ես կասեի՝ առողջ եղիր: Ես նրան միայն առողջություն եմ մաղթում: Ես դա ասում եմ առանց հեգնանքի, առանց կատակների», - ասել էր Պուտինը և ավելացրել, որ մարդիկ, գնահատելով այլ պետություններին կամ ժողովուրդներին, միշտ «հայելու մեջ են նայում» ու իրենց տեսնում են այնտեղ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին հայտնել էր, որ դրանք «շատ վատ հայտարարություններ են Միացյալ Նահանգների նախագահի կողմից»:

«Նա հաստատ չի ցանկանում բարելավել հարաբերությունները մեր երկրի հետ: Եվ հետագայում մենք կշարունակենք այդ կետից», - ասել է նա:

Բայդենի հայտարարությունից հետո Միացյալ Նահանգները հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին ՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը որպես պատճառ նշելով: ԱՄՆ Առևտրի նախարարությունն էլ հայտարարել էր, որ մարտի 18-ից կսահմանափակի ազգային անվտանգությանը վերաբերող սարքավորումների, տեխնոլոգիաների և ծրագրակազմի, առաջին հերթին զենքի արտահանումն ու վերաարտահանումը Ռուսաստան:

Տպել
1334 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն