Կապառոսի՝ հավաքականը գլխավորելուց հետո հավաքականի հաջող խաղը համակարգային բնույթ է կրում. զրույց՝ Լևոն Պաչաջյանի հետ

09/04/2021 schedule20:00

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը վերջին տարիներին բնակվում և հանդես է գալիս Շվեդիայում: Ֆուտբոլիստն իր թիմին՝ «Լինկոպինգի» կազմում պատրաստվում էր Շվեդիայի առաջին դիվիզիոնի հերթական մրցաշրջանին, սակայն շաբաթներ առաջ հայտարարեց, որ պայմանագիրն ակումբի հետ խզվել է:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Պաչաջյանը նշեց, որ ակումբից հեռանալը մի փոքր անսպասելիորեն եղավ:

«Թիմում անորոշ իրավիճակ էր, խնդիրներ կային նաև կորոնավիրուսով պայմանավորված լոքդաունից հետո: Իմ պարագայում, կարծես, ամեն ինչ նորմալ էր, բայց հստակություն չկար: Ես Հայաստանում էի, երբ վերադարձա, մի քանի մարզումից հետո ինձ ասացին, որ ֆինանսական խնդիրները չեն լուծվում, և ակումբը, փաստացի, հրաժարվեց պայմանագրից: Հույս ունեի, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ակումբը խնդրի լուծումը կգտնվի, բայց, ցավոք, չեղավ, և ես մնացի առանց ակումբ»,- նշեց Պաչաջյանը:

37-ամյա ֆուտբոլիստը, սակայն, մտադիր է նոր թիմ գտնել: Խնդիրն այն է, որ տրանսֆերային պատուհանն այժմ փակ է. «Հստակ առաջարկ այս պահին դեռ չունեմ, կան ուղղակի որոշակի խոսակցություններ: Ամենայն հավանականությամբ, նոր ակումբ կկարողանամ գտնել ամռանը, եթե ինչ-որ արագ տարբերակ չհայտնվի»:

«Լինկոպինգում» հանդես գալու տարիներին Պաչաջյանը նաև հասցնում էր զբաղվել մարզչական գործունեությամբ՝ աշխատելով երեխաների հետ: Ֆուտբոլիստի խոսքերով՝ նա դիտարկում է նաև մարզչական աշխատանքը, սակայն սկզբում պետք է կարողանա լուծել մարզչական արտոնագրի հարցերը:

Ամեն դեպքում, Պաչաջյանը շարունակում է ֆուտբոլային գործունեությունը: Մարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ նա նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան: Ֆուտբոլիստը նշում է, որ աշխատանքը շատ պատասխանատու է: «Շատ ոգևորությամբ եմ ստանձնել այդ դերը, հուսով եմ՝ շուտով կկարողանամ հավաքականի համար նոր կադրեր գտնել: Կան տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ: Ֆեդերացիայի հետ միշտ կապի մեջ ենք: Այս պահին արդեն մի քանի երիտասարդների տվյալներ ունենք, ուսումնասիրում ենք, թե ինչ առանձնահատկություններ ունեն: Շատ հնարավոր է՝ մոտ ապագայում նոր անուններ տեսնենք տարբեր տարիքային հավաքականներում: Հետաքրքիր աշխատանք է, պետք է կարողանալ ճիշտ մոտեցումներով նաև համոզել երեխաներին, որովհետև, եթե ֆուտբոլիստը տաղանդավոր է, մյուս երկրների հավաքականներն էլ են ուզում նրանց ներառել իրենց երկրի թիմերում: Պետք է նրանց համոզել, որ Հայաստանի հավաքականից հանդես գալը նրանց համար ավելի հեռանկարային է»,- ասաց ՀՖՖ դեսպանը:

Խոսելով գործունեության շրջանակից՝ Պաչաջյանը նշեց, որ կլինի այնտեղ, որտեղ կկարողանա գործունեություն ծավալել, այդ թվում՝ Ռուսաստանում. «Եթե ՀՖՖ-ից պահանջ լինի՝ տեսնել Ռուսատանում հանդես եկող ինչ-որ ֆուտբոլիստի, խնդիր չկա: Հարցը ֆիզիկական հնարավորությունների մասին է: Պետք է կարողանան հասցնել բոլոր տեղերում ճիշտ աշխատանք տանել: Եթե Ռուսաստանում երիտասարդի հետ հանդիպելու կարիք լինի, կարծում եմ՝ խնդիր չի լինի»:

Պաչաջյանը, բնականաբար, հետևել է նաև Հայաստանի հավաքականի վերջին երեք հանդիպումներին: Խոսելով հավաքականի ցուցադրած արդյունքի մասին՝ ֆուտբոլիստը նշում է, որ կարևոր է ոչ այնքան արդյունքը, որքան այն, որ այդ հաղթանակները պատահական բնույթ չեն կրում. «Ինձ համար կարևոր էր տեսնել, որ հավաքականը խաղային առումով աճ է գրանցել: Կարելի է տեսնել, որ Խոակին Կապառոսի՝ հավաքականը գլխավորելուց հետո հավաքականի հաջող խաղը համակարգային բնույթ է կրում: Երևում է, թե ինչպիսի աշխատանք է նա այս մեկ տարվա ընթացքում կատարել իր օգնականների և ֆեդերացիայի հետ միասին: Ես նույնը կասեի, եթե հավաքականը չհաղթեր նույնիսկ վերջին երկու խաղում: Չի կարելի չնկատել, որ այսօրվա աշխատանքը հիմք է հանդիսանում ապագայի լավ արդյունքների համար: Եղել են ժամանականեր, երբ հավաքականը հաղթանակներ է տարել, մեկ խաղ, երկու խաղ, բայց դա, կարծում եմ, համակարգային չի եղել: Այս հավաքականի ամենամեծ առավելությունը հենց համակարգային լինելն է, ֆեդերացիայի և Կապառոսի լուրջ մասնագիտական մոտեցումն է: Հուսով եմ՝ սպասումները, իրոք, կարդարանան, և հավաքականը կկարողանա խոշոր մրցաշարի մասնակցել»:

Հավաքականի հաղթանակը կարևոր էր նաև հոգեբանական տեսանկյունից: «Ուրախալի է, որ հավաքականը երեք անգամ անընդմեջ բավականին բարդ մրցակիցների հաղթեց: Ժողովրդի ուրախությունը շատ ոգևորիչ էր: Նման իրավիճակում այդ հաղթանակները լրացուցիչ էներգիա հաղորդեցին հասարակությանը»,- եզրափակեց Պաչաջյանը:

Տպել
1621 դիտում

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան