Մինչեւ աշուն Հայաստանում ՏԻՄ ընտրություններ չեն լինի. չնայած բազմաթիվ թափուր պաշտոնների՝ 1-ին ընտրությունը սեպտեմբերին է

Սեպտեմբերի 26-ին Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից: Թե որ համայնքներում կլինեն ընտրություններ՝ նախարարությունից չհստակեցրին:

Խնդիրն այն է, որ նախ կորոնավիրուսով, ապա նաեւ պատերազմով պայմանավորված Հայաստանում մեկ տարուց ավելի է՝ ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվում: 

Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների, վերջին անգամ համայնքի ղեկավարի ընտրություն անցկացվել է 2020 թվականի մարտի 3-ին՝ Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Տուֆաշեն եւ մի շարք այլ համայնքներում: 

Բազմաթիվ այլ համայքներ, որտեղ կամ լրացել է համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը կամ նրանք հրաժարական են տվել ժամկետից շուտ, բավական երկար ժամանակ է՝ ընտրովի պաշտոնները թափուր են:

Օրինակ, Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 15-ին: Սա նշանակում է, որ այս տարվա փետրվարի 22-ին լրացել են այդ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունները: 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:

Այսպիսով, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է պաշտոնակատարը, ինչը հնարավոր չէ կիրառել ավագանու բացակայության պարագայում:

Այս հանգամանքը մի շարք համանքներում խնդիրներ է առաջացել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքական գործիչները:

Խոսքն, օրինակ, համայնքների բնականոն գործունեությունը խաթարվելու մասին է. ավագանու չգործելու դեպքում չեն հաստատվում համայնքային բյուջեները, չեն հատկացվում սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավորումները, անհնարին է դառնում ավագանու լիազորություններով պայմանավորված բազմաթիվ գործառույթների իրականացումը: Բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ են հողհատկացումներ, ինչը նույնպես հնարավոր չէ առանց ավագանու որոշման:

Սրանով պայմանավորված, նույնիսկ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ:

Առաջարկվում է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ թույլ տալ այն համայնքներում, որտեղ ավագանու լիազորությունները լրանում են, իսկ ընտրություն չի անցկացվում՝ ունենալ ներկայացուցչական մարմին և լուծել համայնքային բազմաթիվ խնդիրներ:

Հայաստանում նախորդ տարվա սեպտեմբերից հայտարարված ռազմական դրությունը այս տարվա մարտի 24-ին վերացվեց: Թեեւ նման պարագայում վերը նշված նախագծի կարիքն, ըստ էության արդեն չկա, բայց չի բացառվում, որ այն ամեն դեպքում ընդունվի:

Մինչ այդ, ՏԻՄ ընտրություններ տեղի չեն ունենա սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված:

Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը մեր զրույցում ասաց, որ տեղյակ չէ՝ երբ Իջեւանում կլինեն ընտրություններ, ամեն դեպքում մտածում է, որ դրանք կլինեն խորհրդարանական ընտրություններից հետո:

Հիշեցնենք, որ Իջեւանում 2019 թվականի սեպտեմբերի 14-ից քաղաքապետի գործառույթները կատարում է ժամանակավոր պաշտոնակատարը: Երկու անգամ այդ ընթացքում ընտրություններ են նշանակվել, որոնք, սակայն, տեղի չեն ունեցել: Նախ, այդ ընտրությունը նշանակվեց 2019-ի դեկտեմբերի 8-ին սակայն պայմանավորված համայնքների խոշորացման իրականացմամբ, Կառավարությունը նպատակահարմար համարեց համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները նշանակել համայնքի միավորման գործընթացից հետո։ Ընտրության օր նշանակվեց 2020-ի մարտի 15-ը, որն էլ չեղարկվեց կորոնավիրուսով պայմանավորված: Առաջիկա օրերին կլրանա նաեւ, օրինակ, Թալին համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը: ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը քաղաքապետ էր ընտրվել 2016-ի ապրիլի 17-ին: Թալինում եւս, հավանաբար, համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը կերկարաձգվի:

Տպել
2213 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ