Եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, այս պատերազմն այլ ելք կունենար. ԳՇ պետ

«Ողբում ու հպարտանում ենք մեր քաջարի տղաներով, ովքեր, կատարելով իրենց առջև դրված խնդիրը, նահատակվեցին հանուն հայրենիքի և՛ Ապրիլյան քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմների ընթացքում: Իհարկե, քառօրյայի դասերը եթե քաղած չլինեինք, այս 44-օրյա հերոսամարտն այլ ելք կունենար ու այլ տևողություն»: Այս մասին Ապրիլյան քառօրյայի զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր»-ում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Մանրամասնելով իր խոսքը՝ Դավթյանը նշեց, որ նկատի ունի՝ ավելի վատ սցենարի դեպքում Հայաստանը կարող էր ամբողջությամբ կորցնել Արցախը և ոչ թե 44, այլ 15-20 օրվա ընթացքում:

ԱԺ ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ իր մասին արված հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների հարցին Արտակ Դավթյանը չպատասխանեց՝ ասելով, որ տեղյակ չէ ու նյութերին չի տիրապետում, հարցերը կարող են ուղղել հանձնաժողովին:

ԳՇ վերջին շրջանի իրավիճակի մասին խոսելիս Արտակ Դավթյանը նշեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, ԳՇ-ն բնականոն աշխատում է բոլոր զինվորականների հետ, նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած զինվորականների հետ որևէ խնդիր չկա:

Խոսելով տարածաշրջանային իրավիճակից՝ Դավթյանը նշեց. «Ընդհանուր առմամբ տրածաշրջանում իրավիճակը բավականին լարված է, մեր սահմաններին հարաբերական կայունություն է, միջադեպեր, որպես այդպիսին, գրեթե չեն կիրառվում: Սակայն ընդհանուր լարվածությունը, որը կա, շարունակվում է, և դա ազդեցություն է ունենում և՛ սահմանային ծառայության, և՛ ընդհանուր մեր առօրյա կյանքի վրա»:

ԳՇ պետը չցանկացավ մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է վերանայենք մեր կեցվածքը տրածաշրջանի պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի նկատմամբ. «Վարչապետի ասածները Գլխավոր շտաբի պետը չի մեկնաբանում»,- կարճ ասաց Արտակ Դավթյանը:

«Իսկանդեր»-ի կիրառման հարցին ի պատասխան էլ՝ նշեց, որ ոչինչ չի կարող ասել. տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:

Տպել
2042 դիտում

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Ուշակովը հայտնել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել