Նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ռեկտոր չունեցող բուհերում ընտրություններ կանցկացվեն, իսկ Պոլիտեխնիկում նշանակում չկա

«Պոլիտեխնիկական համալսարանում երկար ժամանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կա, եւ նա է շարունակում պաշտոնավարել»,- այս մասին ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նորընտիր ռեկտոր Գոռ Վարդանյա՞նն է ղեկավարում բուհը: Նախարարը ասաց, որ դեռ քննարկվում է հոգաբարձուների խորհրդի կողմից ուղարկված պաշտոնական գրությունը: Անդրադառնալով հարցի հետ հնչած այն դիտարկմանը, թե նախարարությունը դեմ էր Գոռ Վարդանյանի ընտրությանը, նախարարն ընդգծեց, որ նախարարության հավանությունն այս դեպքում որոշիչ չէ եւ դա չէ կարեւորը, կարեւորը ընթացակարգի պահպանումն է, որին պետք է հետեւել:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվեց, թե 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, իսկ արձանագրությունը ստորագրվել է հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմից: Ընտրությունից հետո, սակայն, պարզ դարձավ, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել է հաշվիչ հանձնաժողովի ոչ թե 3, այլ ընդամենը 2 անդամ: 

«Մեր կողմը եւ դեմը այստեղ կարեւոր չէ, որովհետեւ կողմ ու դեմով չի որոշվում այս խնդիրը: Կա հստակ իրավական գործընթաց, որոշակի հարցեր, որոնք ուսումնասիրվում են. պետք է պարզվի՝ համապատասխանու՞մ է գործընթացը կարգին, թե՞ չի համպատասխանում: Դրանից  հետո կտրվեն հստակ  պատասխաններ, եւ կլինեն որոշումներ: Եթե համապատասխանում է, ուրեմն Կառավարությունն էլ  կհաստատի,  չի համապատասխանում՝ չի հաստատի: Դեռեւս չկա հրաման, կառավարությունը չի հաստատել ընտրության արդյունքները: Այդքան բան»,- խոսքը շարունակեց Վահրամ Դումանյանը:

Նախարարը անդրադարձավ նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության հարցին եւ նշեց հետեւյալը.

«ԵՊՀ-ն տեւական ժամանակ ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Ընդունվել է «Բարձագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, սպասում ենք հաստատմանը. երբ ուժի մեջ մտնի, այդ օրենքով կլինի մրցույթ, եւ կընտրվի ռեկտոր: Ինչ վերաբերում է Գեղամ Գեւորգյանի գործունեությունը, ապա ես չէի ցանկանա այստեղ դա մեկնաբանել. ժամանակավոր պաշտոնակատարը կատարում է իր աշխատանքը: Իհարկե, ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը լավագույնը չէ ոչ միայն բուհում, այլ ցանկացած վայրում: Ցանկացած ստորաբաժանման ժամանակավոր ղեկավար իր ծրագրերը չի կարող լիարժեք իրագործել, քանի որ ինքը ժամանակավոր է, չգիտի՝ մի ծրագիր իրականացնելու որքան ժամանակ ունի. բայց ամեն դեպքում աշխատանքները գնում են: Հույս ունենաք, որ շուտով կգնա գործընթացը, եւ բոլոր այն բուհերը, որոնք չունեն ռեկտորներ, կունենան»:

Տպել
1254 դիտում

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա