Հացադուլ անող տարեցները չեն հավատում նախարարության հավաստիացումներին եւ այսօր հրաժարվել են նաեւ ճաշից

Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամյալ տարեցներն այսօր առավոտից բողոքի ցույց էին անում, նրանցից 17-ն էլ հացադուլ են հայտարարել ու չեն պատրաստվում դադարեցնել այն:

Պատճառն այն է, որ Կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը եւ Նորքի տուն-ինտերնատը միավորվելու են: Երեւանի թիվ 1 ինտերնատի բնակիչները դեմ են այլ ինտերնատի հետ միավորմանը, քանի որ անհնար են համարում մի քանի հոգով մեկ փոքր սենյակում ապրելը: Նրանց բողոքի պատճառն է նաեւ նորանշանակ տնօրենը: Ուզում են տնօրենը չփոխվի, բայց նրանց պատասխանել են, որ նախկին տնօրենն ազատվել է պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով:

Մեր այցելության պահին նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Կոլյա Մակարյանը տեղում չէր, թիվ 1 տուն-ինտերնատ տանող դարպասներն էլ փակ էին: Պահակներից տեղեկացանք, որ տնօրենի պաշտոնակատարը գնացել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, համավարակով պայմանավորված էլ՝ հրահանգված է արգելել օտար մարդկանց մուտքը տուն-ինտերնատ:

Բակում տեղի ունեցած բողոքի ցույցը մեր այցելության պահին ավարտվել էր: Մի քանի ակտիվ բնակիչներ հավաքվել էին իրենց սենյակների պատշգամբների մոտ, ոմանք պատուհաններից հետեւում էին այդ հատվածում կատարվող անցուդարձին: Հեռվից տեսնելով, որ լրագրողների մուտքն արգելում են՝ տարեցները զայրացան՝ ասելով՝ դրա իրավունքը ոչ ոք չունի, ապա մի քանի զանգ կատարելով ու իրար իմաց տալով` նորից հավաքվեցին տուն-ինտերնատի բակում: Դարպասների ճաղերի միջով բնակիչների հետ զրուցեցինք իրենց մտահոգող հարցերի մասին:

«Իրենց բնակիչներին ուզում են բերել այստեղ, մեր սենյակաները փոքր են, երկու հոգանոց, ուզում են խցկեն մեր սենյակների մեջ, որ 3-4 հոգով ապրենք: Դրված է երկու պահարան, երկու մահճակալ եւ սառնարան, վերջ: Հիմա մտածում ենք՝ 3-րդը որտեղ են դնելու, թե՞ զինվորականների համար նախատեսված «յառուսնի» մահճակալներ են անելու»,- սա ներկայացնելով որպես հացադուլի առաջին պատճառ՝ ասաց տուն-ինտերնատի բնակիչերից տիկին Լիդիան:

Անդրադառնալով նորանշանակ տնօրենի ԺՊ-ին՝ տարեցները բողոքեցին, որ նա անտարբեր է իրենց խնդիրներին եւ եկած օրվանից արդեն ստում է: «Եկած օրվանից խոսում է սուտը ստի վրա: Առավոտը 7-ին եկել է գործի, մտել ճաշարան ու տեղյակ է, որ հաց չենք կերել, բայց ակնհայտ սուտ է ասում: Լրագրողներին ասում էր, որ բոլորն էլ կերել են: Հիմա մտնենք իմ սենյակ, երեկ ոչ ընթրիքին եմ ուտելիք վերցրել, ոչ էլ այսօր»,- ասաց 74-ամյա Լիդիան:

Տարեցների խոսքով՝ տնօրենի ԺՊ-ի մասին ոչինչ չգիտեն, միայն այն, որ անունը Կոլյա է (այդպես է իրենց ներկայացել՝ հեղ.): Բայց իրենք կարծիք են կազմել՝ տեսնելով, որ տնօրենը բացահայտ սուտ է խոսում՝ հայտարարելով, թե ինտերնատում հացադուլ չեն անում:

Մեր զրուցակիցները վստահեցնում են՝ թիվ 1 տուն-ինտերնատում անթերի են իրենց խնամում, բայց կասկածներ ու լուրջ մտահոգություններ ունեն, որ արդեն նախկին տնօրենի հեռանալուց հետո այդպես չի լինելու, զրկվելու են երբեմնի հոգատարությունից ու լավ վերաբերմունքից: «Էն որ մի բանով ուզում էիր հետը կիսվել, կարող էիր մտնել իր սենյակ ու խոսել, կլսեր ու կաջակցեր որպես ցավող հարազատ»,- նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի մասին խոսելով՝ ասացին նրանք: Հավելեցին՝ տնօրինությունն այնքան հոգատար էր, որ անգամ անհրաժեշտ դեղերի սպառվելու դեպքում, որոնք տուն-ինտերնատում են ստանում, շատ հաճախ իր գրպանից էր առնում:

Տուն-ինտերնատի բնակիչները ուրախությամբ փաստում են՝ կորոնավիրուսի պիկ օրերին իրենց մասին այնպես են հոգ տարել, որ անգամ տուն ունենալու դեպքում գուցե այդպիսի հոգատարություն ու խնամք չստանային. «Այդ մարդիկ տուն չեն գնացել, մեզ հետ ապրել են»:

Բնակիչներից Արթուրն էլ անպայման ցանկացավ մի բան պատմել, թե ինչպես է փոխտնօրենը նախորդ տարի իրեն ուրախացրել ու երազանքը կատարել. «Ծնունդս էր, շատ էի ուզում, սիրտս քաշում էր՝ Սեւան գնայինք, տնօրինությունը չմերժեց: Փոխտնօրենը 2 օրում կազմակերպեց, բոլորիս տարավ Սեւան, առավոտից իրիկուն»:

Բնակիչներն ասում էին, որ շարունակելու են իրենց հացադուլը: Նրանց թվում կան բավականին տարիքով անձինք, այդ թվում՝ 85-ամյա տարեց կին, որի մասին խոսելիս նկատեցին՝ կարող է նաեւ չդիմանալ հացադուլին, բայց չի պատրաստվում սնվել:

Բնակիչներից մեկն էլ ներկայացավ, որ 45 տարվա ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է. Թերեզա Սարգսյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դասղեկն է եղել ու առաջիկայում պիտի գնա նրան տեղեկացնելու խնդրի մասին: «Անպայման պիտի գնամ մոտը ու հայտնեմ․ իրենք չեն կարող մեզ հետ այդպես վարվել»,- ասաց նա:

Նկատենք՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը, որ այսօր այցելել էր տարեցների խնամքի այս կենտրոն, եւս հերքել էր հացադուլի մասին տեղեկությունները: Ինչ վերբերում է երկու տուն-ինտերնատների միավորելուն, ապա փոխնախարարը նշել էր, որ միայն իրավակազմակերպական ձեւն է փոխվում, եւ բնակիչների տեղափոխություն չի լինելու: «Ոչ ոք չի պատրաստվում Նորքից տեղափոխել այստեղ, այստեղից տանել այնտեղ: Նախագիծը շրջանառվում է, քանի որ մենք գնում ենք համայնքահեն ծառայությունների ներդրմանը, բայց դա չի նշանակում, որ Նորքն ու Թիվ 1-ը փակելու ենք կամ միավորելու ենք: Ստեղծելու ենք նոր հերթերով գոյացած՝ տատիկ-պապիկների համար համայնքահենք ծառայություններ, դա լինելու է փոքր տների մոդելով»,- ասել էր Տաթեւիկ Ստեփանյանը:

Ավելի ուշ էլ նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը ՀԺ-ին հայտնեց, որ աշխատակիցները փորձում են խնդիրը կարգավորել, հասկանալ՝ ով է ներկայացել առավոտվա սնվելու ժամին, ով՝ ոչ:

Հ․Գ. Թիվ 1 տուն-ինտերնատում հացադուլ անողները այսօրվա ճաշից եւս հրաժարվել են՝ չնայած փոխնախարարի հավաստիացումներին, որ երկու ինտերնատների բնակիչների տեղափոխություն ու միավորում չի լինելու: Թերեզա Սարգսյանի խոսքով՝ ինտերնատի բնակիչները արժանահավատ չեն համարում այդ հայտարարությունը: «Հիմա մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում: Խոսակցություններն այս պատերի ներսում ամենուր են, անգամ լսել ենք, որ քննարկում են, որ մի սենյակում 3-4 հոգի են տեղավորելու: Առանց կրակ ծուխ չի լինում: Մենք վստահ ենք, որ դա հենց էդպես էլ անելու են՝ Նորքի տուն-ինտերնատը անպայման փակելու են, այդ մարդկանց էլ բերեն լցնեն, այստեղ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Թերեզա Սարգսյանը:

Լուսանկարում՝ Թերեզա Սարգսյան

Տպել
2823 դիտում

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ