Բայդենի մեղադրանքներին պատասխանելու համար Պուտինը նրան հրավիրել է քննարկման ուղիղ եթերում ու մաղթել առողջություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է իր ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Բայդենին, վերջինիս բոլոր մեղադրանքներին պատասխանելու և հարցերի պարզաբանման համար անցկացնել բաց երկխոսություն ուրբաթ՝ մարտի 19-ին կամ առաջիկա երկուշաբթի, սակայն պայմանով, որ այն կիրականացվի ամբողջությամբ ուղիղ եթերում ու կլինի արդար:

Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ-ի նախագահը մեղադրանքներ էր հնչեցրել Պուտինի հասցեին՝ նրան մեղադրելով Միացյալ Նահանգների 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ: Բացի այդ, նշել էր, որ հանցագործ ու մարդասպան է համարում Պուտինին, իսկ ընտրություններին ունեցած միջամտության համար սպառնում էր ՌԴ-ին նոր պատժամիջոցներով:

Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել է, որ նախորդ անգամ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է Բայդենից: «Ես ուզում եմ հրավիրել Նախագահ Բայդենին շարունակել մեր քննարկումները, բայց պայմանով, որ մենք դա անենք իրար նայելով, ինչպես ասում են, առցանց: Բայց առանց որևէ հապաղման, մոտակա օրերին, ուղղակիորեն բաց քննարկմամբ», - ասել է Պուտինը:

«Ես չէի թողնի այդ գործը շատ ուշ ժամանակի վրա: Ուզում եմ հանգստյան օրերին տայգա գնալ, մի փոքր հանգստանալ այնտեղ, կարող ենք վաղը կամ, ասենք, երկուշաբթի առցանց հանդիպումը կազմակերպել: Խնդրեմ, մենք պատրաստ ենք ցանկացած պահի,ամերիկյան կողմի համար ցանկացած հարմար ժամանակ: Ես հիմա համապատասխան ցուցումներ կտամ Արտաքին գործերի նախարարությանը»,-ասել է Պուտինը:

Ըստ Ռուսաստանի ղեկավարի, դա հետաքրքիր կլիներ ինչպես Ռուսաստանի ժողովրդի, այնպես էլ Միացյալ Նահանգների ժողովրդի համար:

«Եվ շատ այլ երկրների համար էլ՝ հաշվի առնելով, որ մենք, որպես ամենամեծ միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն ենք կրում մոլորակի ռազմավարական անվտանգության համար», - ասել է  Պուտինը:

Սպիտակ տունը դեռ չի ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների ուղիղ երկխոսություն կազմակերպելու առաջարկը, պաշտոնական պատասխան չկա:

Ռուսաստանի Դաշնության նախագահը մեկնաբանել է նաև իր վերաբերմունքը Բայդենի ՝ իրեն ուղղված հայտարարություններին՝ տալով խոհափիլիսոփայական պատասխան: «Երբ մենք ինչ-որ մեկին ուսումնասիրում ենք կամ մտածում ենք, թե  ուսումնասիրում ենք, տպավորություն է ստեղծվում, որ մենք ուսումնասիրության օբյեկտին նայում ենք խոշորացույցի միջոցով կամ գոնե՝ թափանցիկ ապակիով: Իրականում,  մենք սովորաբար մեկին ուսումնասիրելիս հայելու մեջ ենք նայում ու տեսնում այդ արտացոլանքի մակարդակում»: - ասել է Պուտինը:

«Որպեսզի չխորտակվենք հեռակա, մենք պետք է շարունակենք մեր հարաբերությունները», - շեշտել է ՌԴ նախագահը ՝ պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է Բայդենի հետ աշխատել իր հայտարարություններից հետո:

«Մենք կարող ենք խոսել երկկողմ հարաբերությունների, ռազմավարական կայունության և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և այլ խնդիրների մասին, որոնց բախվում է մարդկությունը այսօր. Դրանք շատ կան, ես դրանք չեմ թվարկի հատ առ հատ», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ զրույցի թեման կարող է լինել նաև կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:

«Հայտնի է, որ Միացյալ Նահանգներում իրավիճակը բարդ է, նրանք դեռ շատ հեռու են այդ խնդիրները լուծելուց: Մենք ավելի վստահորեն առաջ ենք շարժվում, մենք խոսելու, կիսելու բան ունենք», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ կրկին հավելելով, որ Բայդենի հետ զրույցն ու քննարկումը պետք է լինի ուղիղ, իսկ անաչառությունն ապահովելու համար այն պետք է ընթանա ուղիղ եթերում:

Մեկ այլ հարցազրույցում, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կպատասխանի իրեն  որպես «մարդասպան ու հանցագործ» որակած Բայդենի հայտարարությանը, Պուտինն ասել է, թե պարզապես առողջություն կմաղթի Բայդենին:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահի խոսքերից անմիջապես հետո ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ առևտրի ոլորտում նոր սահմանափակումների մասին:

Ըստ CNN հեռուստաալիքի ՝ ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության մասին ԱՄՆ-ի հետախուզության զեկույցի հրապարակման կապակցությամբ Սպիտակ տունը հաջորդ շաբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր խստացված պատժամիջոցների մասին:

Տպել
2000 դիտում

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ