«Ձուկը ջրում՝ առևտուր». ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում

Ընթացիկ շաբաթը հայկական ֆուտբոլի համար խաղաղ չէր: Հավաքականների հանդիպումներից առաջ նոր սկանդալ հասունացավ Հայաստանի առաջնությունում, գլխավոր դերում նորից «Լոռի» ֆուտբոլային ակումբն էր:

Ինչ է կատարվում

«Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը որոշել է հանել թիմը առաջնությունից: Պատճառը, իր իսկ խոսքերով, ՀՖՖ արհամարական վերաբերմունքն է. «ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել Լոռի ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը`ՀՖՖ բողոքարկման կոմիտեшт, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։ Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։  Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. Լոռին կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ՝ պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել Լոռի թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»,- նշված է Գրիգորյանի ուղերձում։

ՀՖՖ-ն արձագանքել է Գրիգորյանի գրառմանը, սակայն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը խոստանում է անդրադառնալ իրավիճակին Հայաստանի հավաքականի հանդիպումներից հետո: «Մենք արդեն նկատել ենք և ունենք բազմաթիվ փաստեր, որ, սկսած 2020 թ. օգոստոսից, տարբեր ուժեր մշտապես ցանկանում են լարվածություն և սկանդալային իրավիճակի իմիտացիա ստեղծել ազգային հավաքականի յուրաքանչյուր հավաքից առաջ: Դրանով նրանք, կարծես, փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը: «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ միջադեպը քննելու է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն: Ես պատրաստվում եմ խոսել ստեղծված իրավիճակի մասին միմիայն ազգային հավաքականի հանդիպումներից հետո»,- նշել է Մելիքբեկյանը:

Որքանո՞վ են արդարացի «Լոռի» ՖԱ-ի պահանջները

«Լոռին» բողոքում է, որ թիմին Հայաստանի առաջնության առաջին տուրում տեխնիկական պարտություն է գրանցվել  «Ուրարտուի» հետ խաղին չներկայանալու համար: Մյուս բողոքը ավելի թարմ է. ակումբը պահանջում է տեխնիկական պարտություն գրանցել «Ալաշկերտին», քանի որ վերջիններս 4 դադար են օգտագործել 5 փոխարինման համար՝ թույատրելի 3-ի փոխարեն:

Առաջին դեպքում, կարծես, առարկություններ լինել չեն կարող. «Լոռիի» կազմում կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներ չեն եղել, և հանդիպումը հետաձգելու հիմքեր՝ նույնպես չկային: «Ուրարտուն» չի համաձայնել հետաձգել խաղը: Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա այն բավականին բարդ է. «Ալաշկերտը» պատրաստվում էր երկու փոխարինում անել երրորդ դադարի ընթացքում, սակայն մրցավարը թույլ տվեց միայն մեկը, րոպեներ անց, նկատելով իր սխալը, թույլ տվեց նաև մյուս փոխարինումը: Փաստացի, «Ալաշկերտ» ակումբի մեղավորությունն այստեղ չկա, կոպիտ սխալ է թույլ տվել մրցավարը, ինչի համար ՀՖՖ-ն պետք է պատժի նրան: Բայց ակումբին տեխնիկական պարտություն գրանցելու հիմքեր, ամեն դեպքում, կան: Խախտվել է կանոնակարգը. այստեղ հետաքրքիր է լսել բողոքարկման կոմիտեի պարզաբանումները հարցի շուրջ:

Մյուս կողմից, պետք է նշել, որ բողոքարկման կոմիտեի որոշումը դեռ չի հրապարակվել: Եթե «Լոռի» ՖԱ-ը խոսում է անարդարացիությունից, ապա, միգուցե, պետք է սպասել որոշման հրապարակմա՞նը: Հակառակ դեպքում ստացվում է՝ «ձուկը ջրում առևտուր անել»:

Նախորդ մրցաշրջանում «Ուրարտուին» «Լոռիի» հետ խաղին դաշտից հանելու որոշում էր կայացրել Ջևան Չելոյանցը՝ բողոքելով, որ իրենց խաղը սպասարկում է «անցանկալի» մրցավար: Բողոքը որոշակի ազդեցություն ունեցավ. ՀՖՖ-ն հետագայում թույլ տվեց ակումբներին ընտրել մեկական մրցավարի, որը չի սպասարկի իրենց հանդիպումները:

Որքանո՞վ է արդար մեղադրել Գրիգորյանին

Առհասարակ, Հայաստանի առաջնության ակումբների սեփականատերերին որևէ հարցում մեղադրելը սխալ է: Հայաստանում «թիմ պահելը» եկամտաբեր չէ, ներդրողները սեփական գումարներն են ծախսում, միակ իրական ֆինանսական աղբյուրը եվրագավաթներն են, որտեղ ոչ բոլորն էն դուրս գալիս: Թեև, «Լոռին» այս առաջնությունում լավ էր ընթանում, և նման հույսեր ուներ:

Սեփականատերերը կարող են անել ինչ ուզում են. նրանք իրենց փողերն են ծախսում: Արման Սահակյանը ուզենա «Շիրակը» կհանի առաջնությունից, ուզենա ֆուտբոլիստներին ու մարզչին ամբողջ կազմով ուղարկել «Արարատ»: Ջևան Չելոյանցը ուզենա կհանի թիմին խաղադաշտից: Արթուր Սողոմոնյանը ուզենա կավելացնի «Փյունիկի» ֆինանսավորումը, ուզենա՝ կպակասեցնի… Օրինակները բազմաթիվ են: Մեղադրելը սխալ է. ակումբը պատկանում է այդ անձին, ներդրումներն իրենն են, ինքն էլ կարող է որոշել՝ ինչ անել: «Լոռին» չի պատկանում Վանաձորի մարզին: Այն անհատի սեփականություն է: Հարցի բարոյական կողմն այստեղ երկրորդական է:

Արդյոք այլ ելք կա՞ր

Իհարկե կար: «Լոռիի» համար ճակատագրական ոչինչ չէր եղել, ակումբը կարող էր պայքարել մինչև վերջ: Եթե Գրիգորյանը ցանկանում էր հանել թիմը, կարող էր սպասել մրցաշրջանի ավարտին: Այս դեպքում, Գրիգորյանի քայլն ավելի շատ նման է պրովոկացիայի: Նախորդ տարիներին նույն Չելոյանցն ու Սողոմոնյանն ավելի ծանրակշիռ առիթներ են ունեցել թիմերին առաջնությունից հանելու համար: Որպես ՀՖՖ նախագահի հիմնական ընդդիմադիր՝ Գրիգորյանն այս քայլով փորձում է վարկաբեկել ՀՖՖ-ին: Քաղաքական դրությունն էլ դրան նպաստում է. այլապես դժվար թե Էդմոն Մարքուքյանը լայվով անդրադառնար իրավիճակին՝ փորձելով դրան նաև քաղաքական երանգ տալ:

«Լոռին» առաջնությունից հանելով, իրականում, ոչ մի խնդիր չի լուծվում: Բայց դա արդեն՝ Գրիգորյանի խղճին է: Մնում է հուսալ, որ ֆուտբոլը Վանաձորում «չի մեռնի», և դեռ կլինեն անհատներ, միգուցե, հենց ինքը՝ Գրիգորյանն էլ, որոնք կշարունակեն ներդրումներ կատարել այդ մարզում: Իսկ ինչպես անել, որ ակումբներն անհատների քմահաճույքներից կախված չլինեն, արդեն ուրիշ և բավականին բարդ հարց է...

Մինչ այդ, Հայաստանի առջանությունը շարունակվում է: Մարտի 17-ին «Ալաշկերտը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել հետնապահ «Շիրակին». գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Այժմ «Ալաշկերտը» վաստակած 26 միավորով միանձնյա առաջատար է, սակայն «Արարատը» հետ է մնում մեկ միավորով և մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Ռաֆայել Խալաթյան

Տպել
2355 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան