Կորոնավիրուսի պատճառով ԵՊՀ-ն մեծ մասամբ անցնում է հեռավար ուսուցման

Վերջին շրջանում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, դրանով էլ պայմանավորված՝ ուսումնական հաստատությունները, փորձելով գնահատել հնարավոր ռիսկերը, ուսուցումը հեռավար թե առկա եղանակով կազմակերպելու հնարավորությունն են ուսումնասիրում եւ փորձում գտնել ճիշտ լուծում:

«Կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ Երեւանի պետական համալսարանն այսօրվանից մեծ մասամբ անցնում է հեռավար ուսուցման»,- այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:

Նա նաեւ նշեց, որ ԵՊՀ-ում դասախոսությունները կարվեն հեռավար, իսկ գործնական պարապմունքները՝ կա՛մ առկա, կա՛մ հեռավար: Դա թողնված է ֆակուլտետների հայեցողությանը:

«Առկա եղանակով առավելապես կարվեն գործնական լաբորատոր պարապմունքները, իսկ այն գործնական պարապմունքները, որոնք կարելի է հեռավար կազմակերպել, կանցկացվեն հեռավար»,- նշեց ԵՊՀ մամուլի խոսնակը:

Մյուս բուհերից եւս հետաքրքրվեցինք՝ դասերի կազմակերպման ո՞ր եղանակով են շարունակելու գործել:

Բժշկական համալսարանի լրատվականից հաղորդեցին, որ դասերի՝ հեռավար եղանակին անցնելու որոշում դեռ չկա, եւ Երևանի պետական բժշկական համալսարանում դասերը դեռ շարունակվելու են առկա եղանակով: Նույն պատասխանը ստացանք նաեւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ու Պոլիտեխնիկական համալսարանում եւս փոփոխություններ չկան. դասերը շարունակվելու են իրականացվել հիբրիդային եղանակով՝ հեռավարի եւ առկայի համադրությամբ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ դասերը հեռավար եղանակով կազմակերպելու որոշում էր կայացվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Մարիամ Գևորգյան

Տպել
1595 դիտում

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ