«Փյունիկը» հաղթեց «Նոային», «Լոռին» հրաժարվեց խաղալ «Արարատի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրում «Նոան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Փյունիկին»։

Հանդիպման ելքը վճռեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում․ «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Սերոբ Գրիգորյանը հեռահար հարվածով շատ գեղեցիկ գոլի խփեց, որը հաղթական դարձավ։ «Փյունիկը» 1-0 հաշվով պարտության մատնեց «Նոային»։ «Փյունիկը» վաստակեց 12 միավոր ու շարունակում է զբաղեցնել 7-րդ հորիզոնականը։ «Նոան» 22միավորով 5-րդն է։

Օրվա մյուս խաղում «Հանրապետական» ստադիոնում պետք է հանդիպեին առաջնության առաջատար Երևանի «Արարատն» ու երրորդ տեղում ընթացող Վանաձորի «Լոռին»։ Թիմերը դուրս եկավ խաղադաշտ, մրցավար Զավեն Հովհաննիսյանն ազդարարեց խաղի մեկնարկային սուլիչը, սակայն «Լոռիի» ֆուտբոլիստները գնդակը խաղարկելու փոխարեն ամբողջ թիմով գնացին իրենց պահեստայինների նստարանի մոտ։ Խաղի պատվիրակ Խորեն Զարգարյանը, զրուցելով «Լոռիի» ներկայացուցիչների հետ, հանեց թիմերին խաղադաշտից։ 10 րոպե անց մրցավարներն ու «Արարատի» ֆուտբոլիստները վերադարձան խաղադաշտ, սակայն իսկ «Լոռին» հանդերձարանից դուրս չեկավ։ Այդպիսով, մրցավարը որոշում կայացրեց չեղյալ հայտարարել հանդիպումը։

Ամենայն հավանականությամբ, վանաձորյան ակումբի ներկայացուցիչները դրանով իրենց բողոքն են արտահայտում ՀՖՖ-ի դեմ։ Ուրբաթ օրը՝ մարտի 12-ին տեղի էր ունեցել ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել էր «Լոռի» ՖԱ-ի երկու բողոքարկումները։ Առաջինով վանաձորյան ակումբի ներկայացուցիչները պահանջում էին չեղարկել ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը՝ առաջնության առաջին տուրի «Ուրարտուի» հետ խաղում թիմին տեխնիկական պարտություն գրանցելու։ «Լոռին» չէր ներկայացել խաղին՝ նշելով, որ չեն հասցրել պատրաստվել խաղին, քանի որ թիմում շաբաթներ առաջ կորոնավիրուսի մի քանի դեպք էր գրանցվել։ Սակայն հանդիպման պահին «Լոռիի» կազմում կորոնավիրուսով հիվանդ ֆուտբոլիստներ չկային։

Երկրորդ բողոքարկումը վերաբերում էր փետրվարի 24-ին տեղի ունեցած «Ալաշկերտ» - «Լոռի» հանդիպմանը։ «Ալաշկերտը» գլխավոր մրցավարի թերացման պատճառով իր 4-րդ և 5-րդ փոխարինումները չէր կարողացել միաժամանակ անել, այդպիսով, խաղի ժամանակ «Ալաշկերտը» 4 անգամ դադար էր վերցրել փոխարինում կատարելու համար, մինչդեռ կանոնադրությամբ 5 փոխարինումները կարող են կատարվել միայն երեք դադարով։ «Լոռիի» ներկայացուցիչները պահանջում են տեխնիկական պարտություն գրանցել «Ալաշկերտին»։

Նշենք, որ բողոքարկման կոմիտեն դեռ չի հրապարակել իր որոշումը, սակայն «Լոռի» ՖԱ-ի ներկայացուցիչները որոշել են որպես բողոքի նշան չխաղալ «Արարատի» դեմ։ Ակումբի համար ցանկալի որոշում չլինելու դեպքում վանաձորյան ակումբի ղեկավարները կարող է ընդհանրապես հանեն թիմը առաջնությունից։ Ինչ վերաբերում է «Արարատի» հետ խաղին, ապա ամենայն հավանականությամբ, «Լոռիին» տեխնիկական պարտություն կգրանցվի։

Տպել
1274 դիտում

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին