Աբովյանի N1 դպրոցի աշխատակազմին աղմկեցնո՞ւմ է Ծառուկյանը, իսկ տնօրեն նշանակվում են Ռոմանոս Պետրոսյանի սրտի թեկնածունե՞րը

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի  թիվ 1 դպրոցի անձնակազմի գործադուլը շարունակվում է մինչև օրս և  կշարունակվի  այնքան, քանի դեռ դատարանը այն անօրինական չի ճանաչել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեցին դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, տնօրենի տեղակալներ Մարիա Հանիսյանը և Արմեն Ավագյանը։ Մետաքսյա Բաբայանը նաև  հայտարարեց՝  նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հետ ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանի կնքած աշխատանքային պայմանագիրը հակասում է «Հանրակրթության մասին» օրենքին։ Բաբայանը նախարարի հրամանի դեմ արդեն 5 օր է՝ դատական հայց է ներկայացրել։ « «Հանրակրթության մասին» օրենքում հստակ նշված է, որ պայմանագիրը պետք է կնքվի մրցույթում հաղթած մասնակցի հետ, իսկ մեր մրցույթում հաղթած մասնակից չկար, հետևաբար Քարմիլե Առաքելյանի հետ կնքած պայմանագիրը  կնքվել է օրենքի խախտմամբ, քանի որ օրենքը  գերակա է կարգից։ Նախարարի հրամանը ես բողոքարկել եմ դատարաան, արդեն 5–րդ օրն է դատական տեղեկատվական համակարգում կա, բայց հաամրակալված չէ և դատավոր չի նշանակվել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Աբովյանի համար 1 ավագ դպրոցի կառավարման խորհուրդն անցկացրել է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ՝ թե՛ նախկին եւ թե՛ արդեն նշանակված տնօրենները, ստացել են հավասար ձայն, ու ըստ գործող օրենքի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։ Նախարարը փետրվարի 3-ին տնօրենի պաշտոնում նշանակել էր Քարմիլե Առաքելյանին: Մանկավարժական կոլեկտիվը, աշակերտների աայսօր արդեն միայն մի մասը համաձայն չեն նախարարի որոշման հետ և մինչև օրս գործադուլ են անում՝ պահանջելով դպրոցից հեռացնել նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին։ Նախարարը օրեր առաջ ճեպազրույցի ընթացքում  պարզաբանել էր իր ընտրությունը, ընդգծելով՝  որ հաշվի է առել մյուս կողմի ներկայացուցիչների պահվածքը, կանխակալ վերաբերմունքը և քաղաքականացված հայտարարությունները: «Ընդամենը հասկացա, որ այդ կողմը, այսինքն՝ այդ պնդումների ներկայացուցիչը, տեղ չպետք է ունենա դպրոցական հանրության մեջ»,- ասել էր նա։ 

Նախկին տնօրենի կարծիքով՝ նորանշանակ տնօրենը վայելում է վերադաս մարմինների հովանավորչությունը, իսկ իրենց գործադուլը քաղաքականացված չէ, ինչպես կարծում է նախարարը: «Նորանշանակ տնօրենը վայելում է վերադաս մարմինների հովանավորչությունը, ինչպես հովանավորչությամբ դարձել է տնօրեն այնպես էլ նախարարությունը խուլուհամր է և 40 օր ուսուցիչներին մեղադրում է  սովորողների կրթության իրավունքը ոտնահարելու  մեջ։ Բացի դրանից նախարարը ասաց, որ մեր պայքարը քաղաքականացված է, իսկ դրա տակ թաքնված է այն, որ  Աբովյանը  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարազատ քաղաքն է, և հենց այն, որ մենք Աբովյանից ենք, մեզ կապում են Գագիկ Ծառուկյանի  հետ և ասում են՝ նա է կանգնած մեր թիկունքին, նա է մեզ «աղմկացնում»։ Ասում են նաև, թե ես  անձամբ կապ ունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, Գագիկ Ծառուկյանի հետ: Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ  ոչ մի օր այդ կուսակցության անդամ չեմ եղել: Խնդիրը մեր կողմից քաղաքականացված չէ», - ասաց նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ եթե անգամ կուսակցության անդամ լիներ, դրա իրացվունքը ուներ, եւ դա չէր կարող հիմք հանդիսանալ՝ տնօրենի պաշտոնում չվերանշանակվելու համար:

Նրա  խոսքով՝ հիմա դպրոցի տնօրենը թաղերից տղաների է կանչում, դպրոցի առաջ կանգնեցնում է ավտոշարասյուններ, թույլ է տալիս, որ նրանք մուտք գործեն դպրոց սպառնան և վիրավորեն դպրոցի ուսուցիչներին։ Այդ մարդիկ, ըստ Բաբայանի Աբովյան քաղաքի ՔՊ կուսակցության թիմի ներկայացուցիչներն են։  Նախկին տնօրենն ասում է՝ մարզում միայն իրենց դպրոցը չէ, որ հայնտվել է նման իրավիճակում․ «Ուսուցիչների դեմ սադրանքների մղող բոլոր մարդիկ Աբովյանի ՔՊ կուսակցության թիմի ներկայացուցիչներն են։ Մեր մարզի Չարենցավանի և Արամուսի դպրոցներում էլ էր այդ իրավիճակը,  որ էլի աղմկով և մեծ ցնցումներով դպրոցի տնօրեներ են փոխվել և նշանակվել  Ռոմանոս Պետրոսյանի սրտի թեկնածունները»,- ասաց   Մետաքսյա Բաբայանը:

Նա նշեց, որ իրենք դիմել են նաև Դատախազություն և բողոք են ներկայացրել ընդդեմ Ոստիկանության, քանի որ իրենց կարծիքով, ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները՝ աշխատանքից ազատված ուսուիչներին դպրոցից բռնի ուժով դուրս հրավիրելու համար։

Նախկին տնօրենի տեղակալ Մարիա Հանիսյանն էլ խոսեց այն մասին, որ նոր  տնօրենի կողմից դպրոցում դասերը վերականգնվելու փորձեր են արվում, սակայն դա խաբեբություն է ոչ միայն երեխաների համար, այլ նաև նրանց ծնողների․ «Դպրոցում այսօր 370 աշակերտներից հավաքվել են շուրջ 30 աշակերտ տարբեր տարիքային խմբերի։ Այդ երեխաներին բաժանել են  և դասավանդում են, դասավանդող ուսուցիչներից մեկը մեզ անծանոթ էր,  ինչպես ինքը ներկայացավ պատմության նորանշանակ ուսուցիչն էր  և դաս է անցկացնում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի տարբեր հոսքերի աշակերետների հետ, անգամ մի դասարանում որտեղ հասարակագիտություն էր դասավանդվում, նստած էին 10-րդ և 12-րդ դասարանի աշակերտները, ուզում եմ ասել, որ 12-րդ դասարանում հասարակագիտություն առարկան 2-րդ կիսամյակում ընդհանրապես չեն անցնում, և աշակերտները սովորում են իրենց ընտրած երեք առարակայով, այսինքն տեսողական պատրանք է ուզում  ստեղծել Քարմիլե Առաքելյանը,  որ դպրոցում դասապրոցեսը սկսվել է, բայց իրականում նման բան չկ,  դա խաբեբութուն է և փորձում է դա տարածել ծնողների մեջ, մի խումբը թողել և դուրս է եկել մեղադրելով նորանշանակ տնօրենին իրենց խաբելու համար, քանի որ ասել են որ ձեր ուսուցիչները կլինեն, իսկ մենք գտնվում ենք գործադուլի մեջ, քանի դեռ դատարանը գործադուլը անօրինական չի ճանաչել»։

Հանիսյանը ասաց, որ այսօր արդեն երկու աշակերտի ծնող եկել և իր երեխայի գործերը վերցրել է դպրոցից՝ տեղափոխելու այլ դպրոց։ Բաբայանն էլ իր հերթին հավելեց, այս ընթացքում 25 աշակերտ արդեն տեղափոխվել է այլ դպրոց, բայց  տնօրենին 100 դիմում է ներկայացվել։ Դպրոցի նախկիկ փոխտնօրենին դպրոցի նոր տնօրենի հետ զրույցում զարմացրել է այն, երբ Քարմիլե Առաքելյանն ասել է՝ ուսուցիչները ոտնահարել են երեխաների կրթության սահմանադարական իրավունքը: Ինքն արձագանքել է, որ ուսուցիչները նույնպես ունեն սահմանադրական իրավունք:

Դպրոցի ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանն էլ մանրամասնեց, թե ինչ ընթացքի մեջ է նոր տնօրենի կողմից ուսուցիչների գործադուլն անօրինական ճանաչելու դատական հայցը․ «Գործադուլւ վիճարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության  դատարանում։ Պատասխանող կողմերի թիվը 23–ն է, հայցվոր կողմի փաստաբանը հրաժարվել է 22-ի հայցից, ես չեմ կարող ասել ինչի հիման վրա է հրաժարվել այդ  ուսուցիչների հայցից, կարծում եմ մտածել են որ գործադուլը օրինական  է և դրա համար են հրաժարվել հայցից։ Մարտի  19-ին դատավորը կարճման որոշում կկայացնի, չնայած, որ հայցը միայն գրադարանավարուհու  գործադուլն  անօրինական ճանաչելու մասով է»։

Ուսուցիչները վստահ են՝ դատարանում իրենք հաղթելու են իսկ դպրոցը փոխհատուցելու է իրենց պարապուրդի գումարը։

Մերի Խաչատրյան

Տպել
3006 դիտում

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև