Գյումրիում 37-ամյա տաքսու վարորդ է սպանվել. դանակի հարվածներ են ստացել նաև սպանվածի կինն ու ազգականը

Գյումրիում այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, սպանություն է տեղի ունեցել: Մուշ թաղամասի շենքերից մեկի բակում սպանվել է 1984 թվականին ծնված Ռ. Մ.-ն: Տղամարդը, նախնական տեղեկություններով, ծակած-կտրած վնասվածքներ է ստացել կոկորդի, որովայնի և թևերի հատվածներում:

Ենթադրյալ արարք կատարածը, այս պահին ՇՄ դատախազության ունեցած տվյալներով, Հ.Թ.-ն է, ծնված 1987 թվականին: Վերջինս 2007 թվականից հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում՝ շիզոֆրենիա ախտորոշմամբ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Երկուսն էլ հաշվառված են Գյումրիում, բնակվում էին նույն շենքի տարբեր մուտքերում:

Սպանությունը տեղի է ունեցել վիճաբանության ժամանակ, որին միջամտել են սպանված Ռ. Մ.-ի կինը՝ 1988թ. ծնված Ա. Ս.-ն, և ազգականը՝ 1992թ. ծնված Ա. Տ.-ն: Երկուսն էլ ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ:

Սպանվածը տաքսու վարորդ էր: Չի բացառվում, որ կատարվածը վենդետա է: Բանն այն է, որ սույն թվականի հունվարի 30-ին Արագածոտնի մարզում Ռ. Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով մահացել էին ուղեւորներ Հ. Թ.-ի հայրն ու եղբայրը։

«Գյումրիի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հիվանդանոց ընդունված կինը՝ Ա. Ս.-ն, ունեցել է պարանոցի, իսկ տղամարդը՝ Ա. Տ.-ն, ձախ վերջույթի բազկի շրջանում կտրած վերք՝ արտաքին արյունահոսությամբ: Կինն արդեն վիրահատվել է, երկրորդ տուժածը վիրահատվում է այս պահին: Ներկա դրությամբ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Տպել
3476 դիտում

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ