ԵՏՀ այսօրվա որոշումը բավականաչափ զգայուն հարված կարող է հասցնել թուրքական տնտեսությանը. պատգամավոր

Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ՝ այդ թվում Թուրքիան դուրս կմնան:

Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի առաջարկությունը եւ ընդունվել միաձայն: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:

Բացի Թուրքիայից այդ երկրների ցանկի մեջ են նաեւ՝ Բրազիլիան, Արգենտինան, Չինաստանը, Հարավային Կորեան եւ այլ երկրներ:  

Համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող եւ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում են թվով 103 երկրներ: 

Այդ արտոնությունը հետեւյալ կերպ է լինում. վերոնշյալ երկրների ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելիս վճարվում է սահմանված մաքսատուրքի 75%-ը, ինչն ըստ էության, ներմուծման արտոնություն է: Սրա վերացման պարագայում մաքսատուրքի 25%-ի չափով կթանկանան այդ երկրների՝ այդ թվում թուրքական ծագմամբ ապրանքների գները ԵԱՏՄ երկրների շուկաներում։

ԵՏՀ երեկ կայացրած որոշման վերաբերյալ «Հայկական ժամանակը» զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:

- Պարո՛ն Մանուկյան, 75 երկրներ՝ այդ թվում Թուրքիան, 6 ամսից այլեւս չեն օգտվի ԵԱՏՄ սակագնային արտոնություններից: Ինչպե՞ս եք վերաբերում ԵՏՀ այս որոշմանը:

- Ճիշտն ասած, մի քիչ անակնկալ էր: Գիտեք, որ ԵԱՏՄ-ում միասնական որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Ճիշտ է հայկական կողմը դիմել էր, բայց անձամբ ես կարծում էի՝ հնարավոր է, որ գոնե 1 երկիր դեմ լիներ սրան, ենթադրում էի՝ դա կարող էր լինել Ղազախստանը: Տրամադրվող արտոնությունը այդ 75 երկրների (ներառյալ Թուրքիայի) ապրանքներն ավելի մրցունակ էր դարձնում ԵԱՏՄ շրջանակներում: Արտոնությունը որոշվեց հանել, ու այս առումով հաճելի անակնկալ էր, որ ՀՀ նախաձեռնությունը միասնական ձեւով հավանության արժանացավ բոլոր երկրների կողմից: Նախաձեռնման գործընթացի պատճառներն ու հետեւանքները ոչ միայն քաղաքական էին, այլեւ տնտեսական: Պատճառն այն էր, որ այս զարգացող երկրները, որոնց արտոնություն էր տրված, օրինակ՝ Թուրքիան, շատ ավելի բարենպաստ պայմաններ ուներ, քան այն ԵԱՏՄ անդամ երկրները, որոնք որոշակիորեն սուբսիդավորում էին նրանց տնտեսությունը: Այս առումով, կարծում եմ, բավականաչափ կարեւոր քայլ էր, ինչը նոր շուկայական հնարավորություններ է բացում, այդ թվում նաեւ ՀՀ-ի համար:

- Ի՞նչ հիմնավորում է ներկայացրել ՀՀ-ն այս որոշման համար:

- Հիմնավորումներից մեկը տնտեսականն է: Այդ արտոնությունները տրվել էր տարիներ առաջ, եւ 75 երկրներից շատերը, մասնավորապես՝ հենց Թուրքիան, Հարավային Կորեան, Չինաստանը իրենց տնտեսական պոտենցիալով շրջանցել են ԵԱՏՄ անդամ երկրներին: Եթե ԵԱՏՄ տնտեսական տարածքը արտոնություն է տալիս իրենից ավելի բարձր զարգացման տեմպ ունեցող երկրին, դա տնտեսագիտորեն այդքան էլ ճիշտ հիմնավորում չէ: Ողջունելի է այս քայլը, եթե սա չիրականացվեր, կլիներ այնպես, որ դու հավելյալ մրցակցային առավելություններ ես տալիս մի երկրի, որը քեզնից ավելի բարձր տնտեսական զարգացվածություն  ունի: Սա չի բխում ԵԱՏՄ տնտեսական հարթակում ընդգրկված երկրների տնտեսական շահերից:

- Ինչպե՞ս կազդի որոշումն այդ 75 երկրների վրա եւ ի՞նչ կերպ կանդրադառնա նաեւ ԵԱՏՄ երկրների վրա:

- Տարբեր երկրներ տարբեր մակարդակի առեւտրային ծավալների համագործակցություն են ունեցել ԵԱՏՄ երկրների հետ: Մասնավորապես՝ Թուրքիան հասկանալի պատճառներով՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում ավելի խորը ինտեգրացիա ունի: ԵԱՏՄ-ի այս որոշումն առավել զգայուն կլինի Թուրքիայի համար, քան օրինակ՝ Հարավային Կորեայի:

Այստեղ չափազանց կարեւոր է ԵԱՏՄ շուկայի ընդհանուր հնարավորությունները: Չմոռանանք, որ ԵԱՏՄ-ն  տնտեսական հարթակ է ու այս առումով մրցակցային հավելյալ հնարավորությունների տրամադրման բացառումը ենթադրում է նաեւ, որ որոշակի սեգմենտներում միության անդամ երկրները կարող են մրցակցել: Օրինակ՝ պայմանական ասած, եթե նախկինում Թուրքիայից դեպի ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքի մրցունակությունը գնային առումով 20 տոկոս մատչելի էր, այս 25 տոկոս մաքսատուրքի ավելացման պարագայում այդ ապրանքը մրցակցելու է այլ երկրների ապրանքների հետ: Սա նաեւ հնարավորություն է ընձեռում, որ ԵԱՏՄ տարածքում գտնվող ներդրողները այս ուղղությամբ աշխատեն: 6 ամսում կարող են գտնել այն խորշերը, որտեղ այդ հավելյալ 25 տոկոս բեռի ավելացումը հնարավորություն կտա Թուրքիային դուրս մղել կամ առնվազն բարեհաջող կերպով մրցակցել թուրքական ապրանքների հետ:

Չափազանց կարեւոր է նաեւ քաղաքական գործոնը: Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում բավականաչափ մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանը եւս շահագրգռված կլինի, որ  տարածաշրջանում մրցակից համարվող թուրքական ապրանքը փոխարինվի պայմանական ասած բելառուսական, հայկական կամ ղրղըզական ապրանքով:

- Հայաստանն այս որոշմանը հասնելով, ըստ ձեզ, էական վնաս կհասցնի՞ Թուրքիային:

- Մաքսատուրքերի արտոնության վերացումը  զգայուն հարված կարող է լինել թուրքական տնտեսության վրա: Թուրքիայի համար այս շուկաները կորցնելու վախն ավելի պետք է մեծանա, քանի որ նախկինում նա ուներ մաքսատուրքերի գծով 25 տոկոս արտոնություն, որն այլեւս չի գործելու: Սա մեծացնում է այլ երկրների հետ նրա մրցակցային առավելության վրա ճնշումը, ինչը նշանակում է, որ նրանց արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ կարող են նվազել: Սա նաեւ խոսում է այն մասին, որ Հայաստանը միայնակ չէ:

- 25 տոկոս մաքսատուրքի ավելացումը այնչափ մե՞ծ է, որ ԵԱՏՄ երկրների ապրանքների մրցունակությունը դրա հաշվին ավելանա:

- Այս պահի դրությամբ դեռ 2020 թվականի տվյալները ամփոփված չեն, որպեսզի ըստ ապրանքային սեգմենտների գնահատենք, բայց այս առումով կցանկանամ ընդհանրական դիտարկում անել:

Եթե դիտարկում ենք Թուրքիան եւ Չինաստանը, ապա պետք է նշել, որ այս երկրների մրցակցային հիմնական առավելությունը գինն է, այնտեղ որակական նոր գաղափարներ չկան: Երբ խոսում ենք արտոնյալ մաքսատուրքերը հանելու մասին, ապա սա առաջին հերթին ազդում է գնի վրա: Ու քանի որ նրանց մրցակցային առավելությունը գինն էր, այլ ոչ թե գաղափարը, ապա ազդեցությունը շատ մեծ կլինի: Օրինակ՝ նրանք «Iphone» չեն արտադրում, որ դրա մաքսատուրքի փոփոխությունը էլի բացառիկ դարձնի այդ ապրանքը, եւ այդ սեգմենտի սպառողն էլի այդ նույն ապրանքը նախընտրի: Կա համեմատաբար ավելի ընդունելի որակ եւ էժան գնի մոտեցումը, իսկ սա այն ուղղությունն է, որը հնարավորություն է ստեղծում նաեւ հենց Հայաստանի համար: Կհիշեք գյուղատնտեսական ապրանքների առումով՝ նույն թուրքական լոլիկների նախկինում եղած պատմությունը, երբ որոշակի խնդիր էին ստեղծել՝ ցածր գնի պատճառով: Այս առումով սա լուրջ հարված է թուրքական տնտեսությանը: Ճիշտ է թուրքական տնտեսությունը դիվերսիֆիկացված է, բայց չմոռանանք, որ այդ դիվերսիֆիկացման ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն էր, մյուսը՝ զբոսաշրջությունը: Կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության ոլորտը դեռ 2021-ին չի վերականգնվի ու այս զարգացումներն էլ թուրքական տնտեսության վրա բավականաչափ զգալի են ազդում:

- Փորձագետները կարծում էին, որ ԵԱՏՄ անդամ ոչ բոլոր երկրները այս որոշմանը կողմ կլինեն, սակայն, ինչպես տեսնում ենք, այն ընդունվեց. կարելի՞ է համարել, որ սա քաղաքական որոշում էր:

- Կարծում եմ, որ հակառակ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Ես էլ էի կարծում, որ կարող է կոնսենսուս չլինել, բայց չեմ կիսում այն դիտարկումը, թե սա միայն քաղաքական էր: Հակառակ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Եթե ԵԱՏՄ տնտեսական տարածքում դու խթանում ես մի երկրի տնտեսություն, որը քեզնից ավելի հզոր է՝ այ սա է մի փոքր ավելի քաղաքական: Այս քայլով ԵԱՏՄ տնտեսական տարածքում վերականգնվում է տնտեսական տրամաբանությունը:

Տպել
5589 դիտում

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել