ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել Երևանի նախակրթարաններ

«Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բացված նախակրթարաններ: Երևանի թիվ 31, թիվ 60, թիվ 66, թիվ 20 և թիվ 186 հիմնական դպրոցներում նրանք ծանոթացել են իրականացված աշխատանքներին և երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կարևորելով երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը՝ ԾԻԳ-ի ներկայացուցիչները փաստել են, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հետևողականորեն կյանքի կոչվող միկրոծրագրերը հարմարավետ պայմաններ են ապահովել ոչ միայն մայրաքաղաքի տարբեր համայնքների երեխաների համար, այլև հնարավոր է դարձել հոգալ այն երեխաների կրթական կարիքները, որոնք բնակվում են գյուղական համայնքներում, որտեղ առկա կամ հասանելի չեն նախադպրոցական հաստատություններ:

Դպրոցների տնօրեններն իրենց հերթին կարևորել են ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը զգալիորեն բարձրացել են: Նրանց հավաստմամբ՝ համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանի դերը և ընդգծում, որ իրենց երեխաները հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում կրթություն ստանալու հնարավորություն ունեն:

Վերոնշյալ նախակրթարանները ստեղծվել են 2018 թ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատությունների միջև կնքված դրամաշնորհային պայմանագրերով: Նախակրթարանները, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված են 5 տարեկան 20-25 երեխաներ, դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում կահավորվել են ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել են մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Հաստատությունները լիցենզավորվել են, իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, ինչի արդյունքում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Հավելենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում 2015 թվականից առ այսօր արդեն իսկ հիմնվել են 136 նախակրթարաններ:

Տպել
2222 դիտում

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)