Քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ավարտվել է ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքը: Հանրահավաքից հետո նաեւ երթ անցկացվեց դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ: 

Մինչ երթը սկսելը՝ իր ելույթի ավարտին ՀՀ վարչապետը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել ակցիաները, անհնազանդության բոլոր դրսեւորումները, գալ խոսակցություն:

«Էսպես չի լինի: Շարունակեք հանրահավաք անել, մե՛նք էլ կանենք հանրահավաք: Քաղաքական հայտարարությունների չափերը անցնեք՝ կձերբակալե՛նք, ուղղակի օրենքով: Մենք ուղղակի ասում ենք՝ արտահերթ ընտրությունների թեման ձեր կոչով հանում ենք, եւ ես ակնկալում եմ, որ կա՛մ ՀՀ նախագահը կստորագրի ԳՇ պետի ազատելու հրամանագիրը, կա՛մ Օնիկ Գասպարյանը հայտարարի իր հրաժարականի մասին: Բանակը՝ իր գործերով: Եվ նույնիսկ ամենասուր քննադատություններ անող քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում՝ հաշվի առնելով ձեր կարծիքը»,- ասաց վարչապետը:

Նա ուզում էր կրկին արտահերթ ընտրությունների առաջարկ անել, սակայն հրապարակում հավաքվածները «ոչ» բղավեցին:

Փաշինյանը վստահեցրեց, որ ժողովրդի իշխանությունը «կոռումպացված ռեժիմին չեն զիջելու», եւ, «այո, թավիշին վերջ է տրվելու»: Այս վերջին միտքը հատկապես դուր եկավ հանրահավաքի մասնակիցներին. 

«Հիմա, հիմա»,- վանկարկեցին նրանք:

«Թավիշին վերջ դնել՝ նշանակում է օրինականության լիարժեք հաստատում»,- պարզաբանեց վարչապետը՝ ընդգծելով, որ ժողովուրդը այսօր հավաքվել է՝ հստակ իմանալով, որ պարտության պատճառը բանակը եւ ժողովրդին թալանածներն են:

«Ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, թե մենք էլ ենք գող: Մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի ու հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետեւ դրանով մենք խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա: Ուրեմն վե՛րջ թավիշին, այսօրվանից վերջ թավիշին»,- հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, որ Ժողովրդին թալանածները այլեւս վերադառնալու ճանապարհ ու հնարավորություն չունեն:

Տպել
3351 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին