Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ

ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ առաջին անգամ Հայաստանում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

2020 թվականին ԵՊԲՀ-ն հաղթել էր Եվրամիության ՀՈՐԻԶՈն-2020 (Horizon-2020) Թվինինգ (Twinning) «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research - ARICE) ծրագրում: Ծրագիրը նվիրված է ծայրահեղ արդիական առողջապահական խնդիրներից մեկին՝ քաղցկեղի հետազոտություններին: Տևողությունը 36 ամիս է:

Նշված ծրագրի շրջանակում փետրվարի 12-ին պաշտոնապես տեղի ունեցավ առցանց մեկնարկային գիտաժողով:

Ողջունելով մեկնարկային հանդիպման մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ իր համար առանձնահատուկ պատիվ է մասնակցել ԵՄ նոր նախագծի մեկնարկին: «ԵՄ ARICE նախագծով մենք մեր թիմի և գործընկերների մասնագիտական աջակցությամբ կարողացանք հայկական բժշկական հետազոտություններին շարունակականություն տալ: Ցավոք, կորոնավիրուսի և պատերազմի պատճառով մենք չենք կարող ձեզ ողջունել մեր գեղեցիկ հայրենիքում, բայց գիտենք, որ դա ժամանակավոր է և դուք, անշուշտ, դեռ կվայելեք հայկական հյուրասիրությունը: Ինչպես գիտեք, մենք՝ հայերս, ցավոք շատ ենք տուժում քաղցկեղից, ինչը հաստատված է վիճակագրությամբ: Մենք Երևանի պետական բժշկական համալսարանում լիահույս ենք, որ այս նախագիծը ինչ-որ կերպ կխլի կամ գոնե կնվազեցնի քաղցկեղի տեղը մեր կյանքում:

Հուսով ենք, որ այս նախագիծը կդառնա առաջին խոշոր ենթակառուցվածքը մի երկարատև հետազոտական նախաձեռնության մեջ, որը կուսումնասիրի քաղցկեղի և նրա շրջակա միջավայրի միջև չարագուշակ փոխգործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանում: Հենց սա է այսօր մեկնարկած ARICE եվրոպական հետազոտական նախագծի նպատակը: Մենք շատ ուրախ ենք, որ այս հետազոտական ուղևորության մեջ ունենք այնպիսի հայտնի և պրոֆեսիոնալ գործընկերներ, ինչպիսիք են Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանը, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանը և Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը, որոնք կլինեն մեր կողքին: Միասին մենք ուժեղ ենք և կարող ենք շատ բանի հասնել: Կոնսորցիումի գիտական համակարգողը պրոֆեսոր Թամարա Սարգսյանն է՝ բժշկական գենետիկայի ականավոր մասնագետ, որն իր նվիրվածությամբ և գիտական մտածողությամբ շատ հաջողություններ է տոնել, ուստի ARICE-ը լավ ձեռքերում է»,- ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը:

ԵՊԲՀ-ն՝ որպես համակարգող, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer) մասնակցությամբ ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի և Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանի հետ գործընկերությամբ՝ տարածելով իր կարողությունները ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակներում:

Մեկնարկային հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ բժշկական գիտությունների թեկնածու, ծրագրի խորհրդատու Ուիլկո Գրաֆմանսը և ավագ փորձագետ Շտեֆան Վայերսը:

Առցանց հանդիպման ընթացքում ելույթ ունեցան նաև գործընկեր համալսարանների առաջատար փորձագետները՝ Գրացի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկի և կրթության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը և Չարլզի (Կառլովի) համալսարանի Միջազգային հետազոտությունների ղեկավար Ջուդիտա Կինկորովան: Վերջիններս հանդիսանում են քաղցկեղի հետազոտման եվրոպական փորձագետներ և մեծապես կնպաստեն Հայաստանում քաղցկեղի հետազոտման ոլորտի զարգացմանը:

Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների կարողությունները Հայաստանում քաղցկեղի հետազոտության ոլորտում՝ նպաստելով թվային և մոլեկուլային ախտորոշմանը, անձնականացված և գենոմային բժշկության ինտեգրմանը կլինիկա, ժամանակակից բիոբանկի ստեղծմանը: 

Ծրագրի արդյունքում ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում: ARICE ծրագիրն ունի բարձր ռազմագիտական նշանակություն և արդիականություն: Այն հեռանկարային է բուհի համար. Եվրոպայի արհեստավարժ փորձագետների հետ համագործակցությամբ արդեն իսկ ստեղծվել է քաղցկեղի հետազոտման, բիոբանկի, բիոմարկերների միջդիսցիպլինար միջազգային խումբ:  

«Ծրագրի իրականացումը շատ կարևոր գիտական և պրակտիկ նշանակություն կարող է ունենալ: Ծրագրի շրջանակներում պետք է հետազոտվեն քաղցկեղի հետ կապված մի շարք ասպեկտներ՝ վաղ ախտորոշում, ճիշտ և անհատականացված բուժում: ARICE ծրագիրը շատ ակտուալ է Հայաստանի համար, քանի որ քաղցկեղը մեր երկրում հիմնականում ուշ է ախտորոշվում»,- նշեց Թամարա Սարգսյանը՝ շեշտելով, որ ծրագրի առաջնային և հիմնական նպատակը Հայաստանում բիոբանկի ստեղծումն է:

Պրոֆեսորի հավաստմամբ՝ նախագիծը համաշխարհային նշանակություն ունի, որովհետև ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը շատ հետաքրքրված է ինչպես մեր երկրում բիոբանկի ստեղծումով, այնպես էլ մեր տվյալներով: Նախագիծը եզակի է նաև այն առումով, որ ԱՀԿ-ն ամեն նախագծի չէ, որ մասնակցում է: Մյուս կողմից՝ ԵՄ ՀՈՐԻԶՈՆ-2020 ծրագիրը շատ հազվադեպ է մեծ կազմակերպություններին թույլ տալիս ինչ-որ նախագծի մաս կազմել գործընկերոջ կարգավիճակով:

Քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքն ընտրվել է որպես ARICE ծրագրի կիզակետ, քանի որ Հայաստանում քաղցկեղի հիվանդացության և մահացության մակարդակը շատ բարձր է, տարածված են նաև հազվադեպ չարորակ հիվանդությունները: Հիվանդների 60%-ն ախտորոշվում է քաղցկեղի 3-4-րդ փուլում, երբ բուժումը ոչ արդյունավետ է:

«ԱՀԿ-ն կնպաստի նաև նրան, որ մեր կողմից հայտնաբերված առանձնահատկությունները տարածվեն և աշխարհի մյուս երկրները նույնպես կարողանան օգտվել մեր գիտական նվաճումներից»,- հույս հայտնեց Թամարա Սարգսյանը:

Բժշկական գենետիկայի ամբիոնը, նրա խոսքով, պատրաստ է նմանատիպ նախագծի իրականացման համար: «Հաշվի է առնվել նաև ծրագրի՝ Եվրամիության ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատանքի հսկայական դրական փորձը»,- ավելացրեց պրոֆեսորը:

Քաղցկեղի գենետիկայի լաբորատորիայի վարիչ, դոցենտ Դավիթ Բաբիկյանն, իր հերթին, փաստեց, որ ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնը հագեցած է գենոմային հետազոտությունների համար նախատեսված ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: «Այստեղ կատարվում է քաղցկեղի գենետիկական դիագնոստիկա և ֆարմակոգենետիկա, այսինքն՝ ապահովվում է անհատականացված ախտորոշում և նշանակվում է անհատականացված բուժում»,- ավելացրեց Դավիթ Բաբիկյանը:

Տպել
26161 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ