ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունն ունի մի քանի տարվա պատմություն: Ընկերությունն ակտիվ սպասարկվում է Բանկում 2017թ-ից․ հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում, մասնավորապես՝ իրականացնում է միջբանկային փոխանցումներ, փոխարկման անկանխիկ գործարքներ, վճարումներ պետ․բյուջե: Իսկ 2020թ․-ից սկսած՝ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ փաստաթղթային բիզնեսի շրջանակներում․ Բանկը պարբերաբար, ելնելով ընկերության պահանջներից, տրամադրում է «Ֆոտոն» ՍՊԸ-ին բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:

«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև  արտադրում է գրասենյակային, խոհանոցային և փափուկ կահույք:

Զբաղեցնելով առաջատար դիրքեր կահույքի արտադրության և սննդամթերքի մեծածախ վաճառքի շուկաներում՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն ակտիվորեն մասնակցում է ինչպես կահույքի և կահույքային պարագաների (հիմնականում գրասենյակային կահույքի) արտադրության և մատակարարման, այնպես էլ պարենային ապրանքների  գնման և մատակարարման (հիմնականում մանկապարտեզներին) տենդերներին:

«Ֆոտոն» ՍՊԸ-ի ֆինանսավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական և հնարավորություն է ընձեռում զարգանալ, կնքել խոշոր պայմանագրեր, պահպանել սեփական միջոցներն ու ակտիվները, արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական մուտքերը և ընդլայնել մրցակցային առավելությունները:

Կանգ չառնելով ձեռք բերված հաջողությունների վրա՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն նախատեսում է ապագայում ավելի զարգացնել իր բիզնեսը՝  ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի սպառողական շուկայում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարևորելով փոքր և միջին բիզնեսի վարկավորումն ու սպասարկումը, յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով վերջինիս բիզնեսի գործունեության առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը՝ պայմանագրերի ապահովման ձև է, որով ՎՏԲ-Հայաստան Բանկը երաշխավորում է հաճախորդի կողմից՝ երրորդ կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: Ֆինանսավորման այս գործիքը լավագույնն է և ամենաարդյունավետը կապալառու/մատակարար ընկերությունների համար, որոնք կնքում են մատակարարման խոշոր պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետ կամ պատրաստվում են մասնակցել պետական գնումների և տենդերների: Բանկային երաշխիքն, իր հերթին, հանդիսանում  է հաճախորդ-պրինցիպալի բիզնեսի դրական գնահատման գրավական, քանի որ երաշխիք տրամադրելիս՝ Բանկը մանրակրկիտ ստուգում է հաճախորդին: Այդ իսկ պատճառով բանկային երաշխիքը հանդես է գալիս որպես ընկերության ֆինանսական կայունության, պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝

 https://www.vtb.am/am/financial/financial-tools, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
1271 դիտում

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)