Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Սիրիայի հարցով հանդիպում են անցկացրել, հանդիպման արդյունքներով կազմվել է հայտարարություն

Փետրվարի 16-17-ը Սոչիում անցկացվել է  Աստանայի ձեւաչափով Սիրիայի վերաբերյալ 15-րդ միջազգային հանդիպումը: Հանդիպման կողմերն անփոփոխ են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Իրանն ու Թուրքիան: Այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2019-ի դեկտեմբերին Նուր-Սուլթանում:

Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ՝ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումների ահաբեկիչների վերջնական ոչնչացման նպատակով: Ամբողջ հանդիպման ու քննարկման արդյունքներով եռակողմ հայտարարություն է հրապարակվել, որում ասվում է.

«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը ՝ պայքարել ահաբեկչության դեմ իր բոլոր ձևերով և դրսևորումներով և դիմակայել անջատողական ծրագրերին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խարխլմանը և հարևան երկրների ազգային անվտանգության սպառնալիքին: Մենք պայմանավորվեցում ենք շարունակել համագործակցությունը, որպեսզի վերջնականապես վերացնենք ԴԱԻՇ-ը, Ջաբհաթ ան-Նուսրան և բոլոր այլ անձանց, խմբերին և կազմակերպություններին, որոնք կապված են Ալ-Քաիդայի կամ ԴԱԻՇ-ի հետ: Այս ամենը պետք է իրականացվի՝ ապահովելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան », - ասված է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել Սիրիայի վերաբերյալ  աստանյան ֆորմատով 15-րդ միջազգային հանդիպումից հետո:

Կողմերը նշել ու դատապարտել են Սիրիայի տարբեր շրջաններում ահաբեկչական ակտիվության աճը, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը շեշտել են սիրիական Իդլիբի վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք կատարման անհրաժեշտությունը: «Մենք մանրամասն ուսումնասիրեցինք Իդլիբի դեէսկալացման գոտում տիրող իրավիճակը և շեշտեցինք Իդլիբի վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր համաձայնագրերն ամբողջությամբ իրականացնելու միջոցով տեղում խաղաղություն պահպանելու անհրաժեշտությունը», - ասվում է տեքստում:

3 երկրները նաև լուրջ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությունում արգելված Հայաթ Թահրիր ալ-Շամ ահաբեկչական խմբավորման և այլ հարակից կազմակերպությունների ակտիվ գործունեության կապակցությամբ, որոնք «սպառնում են Իդլիբի դեէսկալացման գոտում և դրա սահմաններից դուրս գտնվող խաղաղ բնակիչներին»:

Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որի մեծ մասը վերահսկվում է սիրիական ընդդիմության զինված կազմավորումների և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից: 2017-ին այնտեղ ստեղծվել է դեէսկալացիայի հյուսիսային գոտին, որտեղ երկրի այլ շրջաններից ընտանիքների հետ միասին տեղափոխվել են այն զինյալները, որոնք հրաժարվել են կամավոր վայր դնել զենքերը:

Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը վերահաստատել են նաև իրենց նվիրվածությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:Բացի այդ, 3 կողմերը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում և վերահաստատել են իրենց հանձնառությունը `առաջ տանելու կենսունակ և երկարաժամկետ քաղաքական գործընթաց, որը ղեկավարում և իրականացնում են հենց սիրիացիները, ՄԱԿ-ի աջակցությամբ` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի:

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան դատապարտել են իսրայելական բանակի կողմից Սիրիայում շարունակվող ռազմական հարձակումները, որոնք, համաձայն հայտարարության, խարխլում են Սիրիայի և հարևան երկրների ինքնիշխանությունը, ինչպես նաև սպառնում են տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը:

Հունվարի 23-ին Սիրիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն  էր ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում նշվում էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը անցյալ տարի ավելի քան 50 անգամ հարձակվել են Սիրիայի վրա:

Համատեղ հայտարարության կարևոր կետերից է նաև այն, որ Մոսկվան, Անկարան ու Թեհրանը դատապարտում են սիրիական նավթի վաճառքից ստացված եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը: Նավթի վաճառքի հասույթը պետք է օգուտ բերեր միայն Սիրիային:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակը և պայմանավորվել, որ «այս տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության և կայունության հասնելը հնարավոր է միայն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա: Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մտահոգություն են հայտնել խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ:

Աստանայի ձեւաչափի երաշխավոր երկրները մանրամասն քննարկել են Սահմանադրական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Ժնեւում հունվարի 25-29-ին: Կողմերը կարևորել են պահպանել հանձնարարականի և հիմնական ընթացակարգի կանոնները, որպեսզի Կոմիտեն կարողանա կատարել իր լիազորությունները` պատրաստել և ձևակերպել սահմանադրական բարեփոխումները :

Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը դեմ են արտահայտվել Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքին օտարերկրյա միջամտությանը և դրա ավարտի վերջնաժամկետից դուրս աշխատանքներ պարտադրելուն:

Սիրիայի Սահմանադրական կոմիտեն, որը կազմավորվել է համաձայն 2018 թվականի հունվարի 31-ին Սոչիում ընդունված բանաձևի, կազմում է Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը, ներառում է 150 մարդ (50-ական պատվիրակ Դամասկոսից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից): Կոմիտեի փոքր խմբում ընդգրկված է 45 մարդ (15 պատվիրակ երեք հատվածներից յուրաքանչյուրից): Այս մարմինը կոչված է երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ մշակելու համար, որից հետո Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի կունենան ընդհանուր ընտրություններ:

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները մտադրություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը Սիրիայում ձերբակալվածներին և պատանդներին ազատ արձակելու աշխատանքային խմբի շրջանակներում:

Սիրիայի հարցով աստանյան ձևաչափով հաջորդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Նուր-Սուլթանում 2021 թվականի կեսերին:

Տպել
1518 դիտում

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա