Թրամփի հարևանները փորձում են վտարել նրան Ֆլորիդայի իր կալվածքից. ինչու՞ է ակումբը Թրամփն իրենը համարում

Հարեւանները ցանկանում են արգելել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել իրեն պատկանող ակումբը որպես մշտական բնակավայր, իսկ նախկին փոխնախագահ Փենսը և նրա ընտանիքը, Վաշինգտոնը լքելուց հետո մնացել են անօթեւան, առանց կացարանի:

Այն փաստը, որ Դոնալդ Թրամփը իրավունք չունի մշտապես բնակվել իր անձնական «Mar-o-Lago» ակումբի տարածքում և շուտով պետք է իր համար նոր տուն գտնի, այս շաբաթ հայտարարել են նախկին նախագահի՝ Ֆլորիդա նահանգի Պալմ-Բիչ քաղաքի հարևանների շահերը ներկայացնող մի քանի փաստաբանները:

«Մենք կարծում ենք, որ Մար-օ-Լագոն կարող է դառնալ մի վայր, որը հետևողականորեն կգրավի Թրամփի՝ օրենքը չհարգող աջակիցներին», - ասել է փաստաբան Ֆիլիպ Ջոնսթոնը՝  խոսելով «Պահպանենք Պալմ-Բիչը» կազմակերպության անունից, որը զբաղվում է քաղաքի պատմական ժառանգության պաշտպանությամբ:

BBC-ի փոխանցմամբ, փաստաբան Ռեգինալդ Սթամբոն, որը ներկայացնում է նախկին նախագահի մի քանի հարևանների շահերը, հիշում է, որ վերջին տարիներին Թրամփի՝ իր ակումբ հաճախակի այցելությունների պատճառով Պալմ Բիչի՝  այդ շրջանի բնակիչները բախվել էին փողոցների հաճախակի փակման, խցանումներին,տեղական օդանավակայանի փակման և անվտանգության աննախադեպ միջոցառումների խնդիրներին: Փաստաբանի խոսքով ՝ իր հաճախորդները վախենում են, որ մասնավոր ակումբը Թրամփի մշտական բնակության վայրի վերածելը կհանգեցնի գույքի գների նկատելի իջեցմանը, քանի որ հիշյալ տարածքում քչերը կուզենան խիստ վերահսկվող պայմաններում նախկին նախագահի հարևանությամբ ապրել, երբ վերահսլվում է շրջակայքի ամեն շարժը:

«Պալմ Բիչում վաճառքի շատ գեղեցիկ տներ կան, և ես համոզված եմ, որ նա կարող է գտնել իր կարիքներին համապատասխան մի բան», - ասել է փաստաբան Ստամբոն:

Փաստաբանների հիմնական փաստարկը, սակայն, Թրամփի կողմից դեռ 1993 թվականին քաղաքային իշխանությունների հետ ստորագրված համաձայնագիրն է: Ըստ այդ փաստաթղթի, ապագա նախագահը պարտավորություն է ստանձնել ակումբը չօգտագործել որպես իր մշտական բնակավայր:

Ի՞նչ պայմանավորվածություն է խախտել Թրամփը

Նախկին նախագահը Ֆլորիդայում գտնվող իր Mar-o-Lago կալվածքը գնել է 1985 թվականին ՝ 10 միլիոն դոլարով:

Գրեթե յոթ հեկտար ընդգրկող տարածքը ժամանակին պատկանել է Մերջորի Պոստին ՝ Ամերիկայի ամենահարուստ կանանցից մեկին: 1920-ականների վերջին կենտրոնում կառուցված տունը համարվել է Ֆլորիդայի մեծությամբ երկրորդ առանձնատունը ՝ 58 ննջասենյակով, 33 զուգարանով և երեք ռմբապաստարանով:

1980 թվականին շենքը հայտարարվել է որպես պատմական հուշարձան:

Ըստ Պոստի թողած կտակի, 1973 թ.-ին կալվածքը փոխանցվել է ԱՄՆ դաշնային կառավարության սեփականությանը, բայց Վաշինգտոնի իշխանությունները դրա պահպանման ծախսերը համարել են չափազանց ծանր, և 8  տարի անց նվերը վերադարձվել է առաջին սեփականատիրոջ ժառանգներին:

Երկար բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը որպես մասնավոր սեփականություն գնել է անշարժ գույքը, որով ոչ ոք չէր զբաղվում երկար տարիներ, և գրեթե անմիջապես էլ սկսել է վերակառուցել այն: Տունը ընդլայնվել է շուրջ 2000 քմ մակերեսով՝  մասնավոր պարահանդեսային սրահի հաշվին, տեղակայվել են լրացուցիչ սենյակներ, թենիսի խաղադաշտ և Ատլանտյան օվկիանոսին նայող բաց լողավազան: Ավելի ուշ կալվածքին ավելացվել է նաև գոլֆի ակումբ:

Նախկին  գործարար և ապագա նախագահ Թրամփը 1990-ականների սկզբին մի շարք սնանկացումներից հետո  փորձել է մաս- մաս վաճառել անշարժ գույքը ՝ տարածքում կառուցելով մի քանի առանձնատներ, բայց չի հաջողվել վաճառքի համար թույլտվություն ստանալ Պալմ Բիչի քաղաքապետարանից:

Փոխարենը ՝ Թրամփն առաջարկել է իր նստավայրը վերածել փակ, մասնավոր ակումբի: 1993-ի մայիսին կայացած առաջին քաղխորհրդի նիստում ապագա նախագահի անձնական փաստաբան Փոլ Ռամպելը ներկայացրել է ակումբի նախագիծը ՝ միաժամանակ հավաստիացնելով, որ ինքը ՝ Թրամփը, և իր ընտանիքի անդամները չեն պատրաստվում ապագայում ապրել Մար-օ-Լագոյում և այն միշտ մնալու է որպես ակումբ: Ըստ Փաստաբանի հավաստիացման, բացառություն կարող էր լինել միայն այն, որ լինելով ակումբի անդամ, Թրամփը  իհարկե օգտվելու էր հյուրերի սենյակներից:

Քաղաքային իշխանությունների հետ համաձայնագիրը նախատեսում էր, ի թիվս այլ բաների, ակումբի անդամների քանակի սահմանափակում (ոչ ավելի, քան 500 մարդ), նրանց մեքենաների կայանատեղեր, ինչպես նաև հիմնական կետ, որին այժմ հղում են անում Թրամփի նոր հարևանների փաստաբանները. Ակումբի անդամները կարող են ապրել կալվածքում ոչ ավել, քան 7 օր անընդմեջ, միայն տարին 3 անգամ, և «Մար-օ-Լագոյում» նրանց գտնվելու ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել տարեկան 21 օրը:

Այս համաձայնագիրը ստորագրել են Թրամփի օրինական ներկայացուցիչները և ապա, Թրամփն ինքը:

Մասնավոր ակումբը արագորեն դարձավ ամենահեղինակավորներից մեկը Միացյալ Նահանգներում: Անդամակցության վճարն այսօր 200 հազար դոլար է: Բացի այդ, ակումբի անդամները պետք է տարեկան վճարեն 14 հազար դոլար՝ պահպանման ծախսերի համար, իսկ «Մար-աօ-Լագո»-ում մեկ գիշեր մնալու համար հյուրերը վճարում են 2 հազար դոլար՝ 1սենյակի համար:

Ըստ Forbes ամսագրի, գույքի ներկայիս արժեքը գնահատվում է 160 միլիոն դոլար, իսկ մասնավոր ակումբը շարունակում է մնալ Թրամփի այն քիչ ակտիվներից մեկը, որը դեռ եկամուտ է բերում իր տիրոջ համար: Միայն 2019-ին, օրինակ, ակումբը  21,4 միլիոն դոլար շահույթ է բերել:

Ինչու՞ են հարևանները ցանկանում վտարել Թրամփին

Անցած 25 տարիների ընթացքում Դոնալդ Թրամփը իրեն ցույց է տվել, որ բավականին անհանգիստ հարեւան է:

Սկզբում նա բողոքել է ինքնաթիռներից: Ապագա նախագահի ներկայացուցիչների խոսքով ՝ ինքնաթիռների կողմից արտադրված աղմուկը խանգարում էր մասնավոր ակումբի հյուրերին և կարիք կար հավելյալ տարածքի: Դատարանում ձեռք բերվեց բարեկամական համաձայնություն, համաձայն որի ՝ Թրամփը հենց այնպես, շրջանի իշխանություններից ստացավ գրեթե մեկ հեկտար տարածքի արտոնյալ վարձակալության իրավունք. Հենց այնտեղ էլ հետագայում Թրամփի գոլֆի միջազգային ակումբն է բացվել:

2010-ին ապագա նախագահը կրկին դատի է տվել օդանավակայանին `պահանջելով դադարեցնել երկրորդ թռիչքուղու շինարարությունը, իսկ 2015-ին նա կրկին դիմել է դատական մարմիններին` նշելով, որ թռիչքները «ստեղծում են աղմուկի, արտանետումների և աղտոտման անընդունելի մակարդակներ Մար- o- Լագոյում»: Թրամփը վնասը գնահատել էր 100 միլիոն դոլար, բայց դատարանը մերժել է  հայցը:

1997 թ.-ին ապագա նախագահը փորձել է դատի տալ քաղաքային իշխանություններին ՝ պնդելով, որ Փալմ Բիչի քաղաքապետարանը ցուցաբերում է խտրական վերաբերմունք հրեաների նկատմամբ, մինչդեռ իր ակումբի անդամների զգալի մասը հրեաներ են:

Ամենահայտննը, սակայն, Թրամփի ու քաղաքապետարանի վեճն էր ՝ ազգային դրոշի բարձրության ու չափի շուրջ: 2006-ին մի գործարար ակումբի տարածքում տեղադրել էր 24 մետր բարձրությամբ դրոշակաձող, որի վրա ծածանվում էր 6x9 մետր չափերով ամերիկյան դրոշ:

Դրանից հետո քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացրել էր նրան, որ քաղաքային կանոնները արգելում են դրոշակաձողերի տեղադրումը ավելի քան 13 մետր բարձրությամբ `պահանջելով հանել այն: Քաղաքային խորհուրդը նաև Թրամփին պարտավորեցրել էր վճարել օրական 1250 ԱՄՆ դոլարի տուգանք, մինչ դրոշի ձողը հանելը:

Ի պատասխան ՝ գործարարը դատական հայց էրներկայացրեց, բայց գործն ի վերջո ավարտվել էր բարեկամական համաձայնությամբ: Թրամփը համաձայնել է կրճատել դրոշաձողը, քաղաքապետարանը հրաժարվել է ֆինանսական պահանջներից, բայց պարտավորեցրել է նրան տուգանք վճարելու փոխարեն 100,000 դոլար փոխանցել վետերաններին օգնող բարեգործական կազմակերպություններին որպես նվիրատվություն:

Նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո կալվածքը ստացավ Սպիտակ տան ղեկավարի «ամառային նստավայրի» ոչ պաշտոնական տիտղոսը: Չորս տարվա ընթացքում Թրամփը 30 անգամ այցելել է Մար-օ-Լագո ՝ այնտեղ անցկացնելով ընդհանուր առմամբ 99 օր: 2017-ի հունվարին Պալմ Բիչի տարածքում ներդրվեց ավելի քան 50 կմ շառավղով արգելված թռիչքային գոտի, իսկ Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության պաշտոնյաները ակումբի անմիջական հարևանությամբ ներմուծել են նավերի և զբոսանավերի մուտքի հատուկ ռեժիմ:

Նախագահի այցելությունների ժամանակ շրջափակվում էին մոտակա փողոցները, «Մար-օ-Լագո» ակումբի բոլոր աշխատակիցները խուզարկության էին ենթարկվում: Ակումբին ամենամոտ օդանավակայանը ՝ Լանտանան, պարբերաբար հայտարարում էր բոլոր թռիչքների ամբողջական դադարեցման մասին:

Տեղի բնակիչների բողոքի ակցիաները սկսվել են անշարժ գույքի վրա ուղղաթիռի թռիչքուղու կառուցման հետևանքով և օվկիանոսային զբոսանքների համար հատուկ նավամատույց կառուցելու Նախագահի ծրագրերի պատճառով: Տեղական իշխանությունները թույլ չեն տվել կառուցել նավամատույցը, իսկ թռիչքագոտին հայտարարվել է «ժամանակավոր կառույց» , այն պետք է քանդվեր Թրամփի նախագահական լիազորությունների ավարտից անմիջապես հետո:

2019-ի աշնանը Թրամփը  հայտարարել է բնակության վայրի գրանցման  փոփոխության մասին ՝ պաշտոնապես Նյու Յորքից տեղափոխվելով Պալմ Բիչ: Պատճառը Նյու Յորքի Արևելյան շրջանի փաստաբանի գրասենյակի հարկային հայցերն էին:

Անցյալ դեկտեմբերին փաստաբան Ռեգինալդ Սթամբոն առաջին նամակն էր ուղարկել քաղաքային իշխանություններին ՝ մեղադրելով Թրամփին 1993 թվականին ստորագրված պայմանագիրը խախտելու մեջ: Փաստաբանը մեկ այլ բողոք ուղարկել էր  ԱՄՆ գաղտնի ծառայությանը ՝ նշելով, որ, նրա կարծիքով, անվտանգության չափից ավելի միջոցառումները խնդիրներ են ստեղծում տեղի բնակիչների համար:

Ինչ է կատարվում հիմա

Այս շաբաթ Պակմ Բիչի քաղաքային խորհրդի հատուկ նիստի ժամանակ պարզվել էր, որ նախկին նախագահը մտադիր չէ լքել իր ակումբի տարածքը:

Ըստ Թրամփի փաստաբան Ջոն Մարիոնի, 1993 թվականին ստորագրված պայմանագիրը վերաբերում է միայն «ակումբի անդամներին ու հյուրերին», իսկ պետության նախկին ղեկավարն այժմ կալվածքի բաժնետերերից մեկն է:

«Նա այժմ Մար-օ-Լագոյի նախագահն է, նա ղեկավարում  էր մինչ ԱՄՆ նախագահ դառնալը, և այժմ կրկին ակումբի նախագահն է»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ  Թրամփի պարտականությունները ներառում են անշարժ գույքի իրավիճակի ամենօրյա մոնիտորինգ, աշխատակիցների մոնիտորինգ, ֆինանսական փաստաթղթերի ստուգում և ակումբի հյուրերի հետ հանդիպում:

Քաղաքային խորհրդի առաջին նիստում Պալմ Բիչի քաղաքապետարանը չի կարողացել որոշում կայացնել `արդյո՞ք Թրամփը կկարողանա շարունակել օգտագործել իր ակումբը որպես մշտական բնակավայր: Երկու կողմերին էլ խնդրել են պատրաստել նոր փաստարկներ մինչ ապրիլի սկիզբը, երբ քաղաքային իշխանությունները պետք է վերջնական որոշում կայացնեն:

Ի՞նչ կապ ունի Մայք Փենսը

Տարօրինակ զուգադիպությամբ, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Մայք Փենսը Սպիտակ տունը լքելուց հետո ստիպված է զբաղվել բնակարանային խնդրով:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Վաշինգտոնից հեռանալուց հետո նա հայտնվել է անօթեւանի կարգավիճակում և այժմ վայելում է իր ընկերների հյուրընկալությունը Ինդիանայում: Հունվարի վերջին, օրինակ, Փենսը և նրա կինը ՝ Քարենը, մի քանի օր հաստատվել էին նահանգապետ Էրիկ Հոլկոմբի հյուրատանը:

Փենսը 13 տարի ծառայել է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ Ինդիանայի նահանգապետ է եղել 2013-ից 2017 թվականներին: Ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո նա տեղափոխվել էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական նստավայրը Վաշինգտոնում:

Փենսի ընտանիքը դեռ չունի իր սեփական բնակարանը, չնայած,  կարող է իրեն թույլ տալ դա. ԱՄՆ փոխնախագահի աշխատավարձը 235 հազար դոլար էր, իսկ թոշակի անցնելուց հետո նա իրավունք ունի ամուր կենսաթոշակի և այլ արտոնությունների:

Տպել
1911 դիտում

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան