Ինչի հաշվին են կրճատվելու բյուջեով նախատեսված ծախսերը. մեկնաբանում են պատգամավորն ու տնտեսագետը

ՀՀ կառավարությունը նախատեսում է ծախսերի կրճատում իրականացնել: 2021 թվականի բյուջեի մասին օրենքով դեֆիցիտը կկազմի 341 մլրդ դրամ, հետեւաբար ծախսերի կրճատումը կարող է փոքր- ինչ մեղմել իրավիճակը: Մյուս կողմից հայտնի չէ, թե որ ուղղություններով է հնարավոր ծախսերի կրճատումը:

Նշենք, որ 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքով տարվա կտրվածքով բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 509.5 մլրդ դրամ, իսկ ընթացիկ ծախսերը՝ 1 տրլն 634.6 մլրդ դրամ: Բացի այդ, ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով ծախսերը ծրագրվել են 216.3 մլրդ դրամ:

Օրեր առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ պետությունը նախատեսում է քննարկել ծախսերի արդյունավետության հարցը եւ չի բացառել 10 տոկոսի շրջանակում կրճատումները: Գրիգորյանի խոսքով՝ Կառավարությունը գնահատականներ ունի, թե նախորդ տարի որ ոլորտում որ ծախսերն ինչ չափով են թերակատարվել կամ չեն կատարվել այն արդյունավետությամբ, որը ենթադրվել է. «Հետեւաբար 10 տոկոսի շրջանակում քննարկում կազմակերպելը հունվար-փետրվարին համարում ենք շատ ողջամիտ գործընթաց»:

Նրա կարծիքով՝ կան ծախսեր, որոնք հնարավոր կլինի կրճատել, եւ դա նորմալ գործընթաց է:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ ծախսեր կրճատելը ենթադրում է ավելի հասցեական ծախսեր կատարել, ավելի արդյունավետ եւ ավելի նպատակային: Նշեց՝ եթե Կառավարությունը 10 տոկոսի նպատակ է դնում իր առաջ, ապա դա վատ չէ. «Դա ընդհանուր արդյունավետության բարձրացման կոնցեպտ է: Դեռ որոշակի ոչ մի բան չկա»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Հարցին՝ նախորդ տարիներին անարդյունավետ ծախսե՞ր էին իրականացվում, որ հիմա արդյունավետության հարց է բարձրացվում, Գեւորգյանը պատասխանեց. «Արդյունավետությունը բարձրացնելու ռեսուրս, անշուշտ, կա, միշտ էլ կա, այսօր առավել եւս դրա կարիքը կա»:

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր ոլորտներում ծախսերը կրճատման կարիք ունեն՝ նա պատասխանեց, որ հարցն ավելի շատ պետք է Կառավարությանը տալ. «Կարծում եմ՝ պետք է հայտնաբերել անիմաստ ծախսերն ու դադարեցնել դրանք: Ես շատ ուրախ կլինեմ, եթե ամեն տարի Կառավարությունը կարողանա հայտնաբերել անիմաստ ծախսեր եւ վերացնել դրանք, իսկ խնայված միջոցները պետք է ուղղել ավելի անհրաժեշտ ուղղությամբ»:

Նա բացառեց նաեւ, որ ծախսերի կրճատումը կարող է վերաբերել սոցիալական ծախսերին. «Կարծում եմ՝ խոսքը ադմինիստրատիվ ծախսերի մասին է՝ թուղթ, գրիչ, որ դրանք ավելի խնայողաբար օգտագործեն»: Հարցին՝ մե՞ծ գումար է գրասենյակային ծախսերին ուղղվում, պատգամավորը պատասխանեց. «Օրինակ՝ 2019 թ., երբ գնումների մրցույթներ էին հայտարարվում, ինչ-որ գումար էր հատկացվում, հետո մրցույթը տեղի էր ունենում, մեծ մրցակցություն էր լինում, եւ այդ ապրանքը գնում էինք ավելի էժան գնով, արդյունքում ծախսերի թերակատարում էր տեղի ունենում: Մեզ բոլորը ասում էին, թե ինչո՞ւ ծախսերը չեք անում: Այդ ծախսերը չէինք անում, որովհետեւ նախատեսում էինք, որ գրիչը պիտի լինի 100 դրամ, բայց գնում էինք 70 դրամով: Հիմա ծախսերի կրճատումները հենց այսպիսի բաների հաշվին պետք է լինի»:

Հարցին՝ ծախսերի կրճատումը պետական կառավարման համակարգում աշխատանքի որակի փոփոխության չի՞ բերի, նա պատասխանեց. «Ընդհանրապես, եթե մենք ուզում ենք որակյալ պետական կառավարման համակարգ, պիտի առնվազն աշխատավարձերն ավելի բարձր լինեն: Պետությունը միշտ ունի ամենաորակյալ մասնագետների կարիքը եւ պետք է կարողանա վճարել նրանց, որ այդ մարդիկ չգնան մասնավոր սեկտոր, քանի որ մասնավոր սեկտորում նույն աշխատանքի համար նրան ավելի բարձր են վարձատրում»:

Պատգամավորի կարծիքով՝ ծախսերի կրճատումը բիզնեսի վրա ազդեցություն չի ունենա. «Ինչքան արդյունավետությունը բարձրանա, ինչքան ծախսերը նվազեն, իհարկե, ոչ որակի եւ ոչ մասնագետների աշխատավարձի հաշվին, այդքան ավելի լավ»:

Տնտեսագետ Հայկ Սարգսյանը մեր զրույցում նշեց, որ այսօր հարկերի հավաքագրման խնդիր կա, բյուջեի դեֆիցիտ կա, իսկ պետությունը ծախսեր էր պլանավորել, որը չի կարողանալու իրականացնել, հետեւաբար գնում է ծախսերի կրճատման:

«Դա նորմալ գործընթաց է, եւ պետք է գնալ ծախսերի կրճատման: Թե ինչ կառուցվածքով է լինելու այդ կրճատումը, չեմ մտել մանրամասների մեջ: Ընդհանրապես ծախսերի կրճատումը նորմալ պրոցես է տարբեր երկրներում, եւ ես չեմ զարմանում, որ նման բան է մեզ մոտ լինելու»,- նշեց նա:

Տնտեսագետի կարծիքով՝ ծախսերի կրճատում սոցիալական ոլորտից չի լինի, ինչը լավ չէ. «Սոցիալական ոլորտը սպառում է եղածը: Մենք չենք կարող կրճատել կենսաթոշակը, նպաստը, ուսուցչի կամ բժշկի աշխատավարձը: Այդ դեպքում, եթե ռեալ կրճատման մասին է խոսքը, գուցե շինարարությունը կամ կապիտալ ծախսերը կրճատվեն, ինչը շատ ավելի վատ է»: 

Նրա խոսքով՝ կապիտալ ծախսերը վաղվա զարգացմանն են միտված, եւ կրճատումը լավ բանի չի բերի. «Ի վերջո, եթե մենք ծախսային մոտեցմամբ նայենք, համախառն ներքին արդյունքը ծախսերի վրա է նաեւ կառուցվում: Ինչքան շատ ծախս կատարես, այդքան շատ արդյունք կունենաս»:

Դիտարկմանը, թե հայտարարվել է, որ ծախսերի կրճատումն ուղղված է արդյունավետության բարձրացմանը, տնտեսագետն արձագանքեց. «Այդ «արդյունավետություն» արտահայտության տակ ամեն ինչ կարելի է դնել: Օրինակ՝ գտնում ենք, որ այսօր արդյունավետ չեն այս ոլորտում ծախսերը եւ գնում ենք դրա կրճատմանը: Նման խոսակցությունները պետք է առարկայական քննարկման հարց դառնան կոնկրետ դեպքերի համար»:

Տպել
1663 դիտում

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան