Կազմերի համալրումն ավարտվում է. ավարտվող շաբաթվա տրանսֆերային անցուդարձը Հայաստանի առաջնությունում

Հայաստանի առաջնությունը շուտով կվերսկսվի, և թիմերը շարունակում են ակտիվորեն տարբերակներ փնտրել իրենց կազմերի թույլ տեղերն ուժեղացնելու համար:

Ինչպես նախորդ շաբաթներում, այս անգամ ևս տրանսֆերային շուկայում բավականին ակտիվ էր «Փյունիկը»։ Թիմը մի շարք ձեռքբերումներ ունեցավ Հարավային Ամերիկայից, որոնք պետք է ուժեղացնեն թիմի խաղն առջևի գծում՝ Իգոր Լեյտե (Բրազիլիա), Ռոմել Իբառա (Վենեսուելա), Խոսե Լիսկանո (Վենեսուելա)։ Թիմից հեռացավ կենտրոնական պաշտպան Սոլոմոն Նիրիսարիկեն, փոխարենը ժամանել է Անտոն Բրատկովը՝ Ուկրաինայից։ Ցավալի էր Արթուր Նադիրսյանի՝ կարիերան ավարտելու մասին լուրը։ Երիտասարդ կիսապաշտպանը «Փյունիկի» տաղանդավոր սաներից էր, բայց վնասվածքները խանգարեցին նրան զարգացնելու իր տաղանդը, և 22-ամյա ֆուտբոլիստը ստիպված ավարտեց կարիերան։

Սպասելի էր, որ նոր տրանսֆերների մասին կհայտարարի «Վանը»։ Կոնստանտին Զայցևի՝ մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո «Վանը» հայտարարեց Ալեքսանդր Մաքսիմենկոյի, Վլադիսլավ Վասիլևի, Մաքսիմ Ժեստարևի, Ռուստամ Իսաևի և դարպասապահ Դավիթ Պապիկյանի տրանսֆերների մասին։ Բոլորն էլ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես գալու փորձ ունեն և, հավանաբար, բացի Պապիկյանից, միանգամից կընդգրկվեն թիմի հիմնական կազմում։ «Վան» է վերադարձել Դեու Դոսան, թիմը համալրվել է փորձառու հարձակվող Վիուլեն Այվազյանով և «Գանձասարի» նախկին պաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանով։ Երեքն էլ կարող են մեծ օգուտ տալ առաջնության նորեկին։

Վերջապես նոր ձեռքբերումների մասին հայտարարեց «Ալաշկերտը»։ Թիմը նորից համալրվել է ֆուտբոլիստներով Սերբիայից և Մոնտենեգրոյից։ Այս շաբաթ հայտարարվեց սերբ պաշտպան Միհայլո Յովանովիչի և չեռնագորցի ձախ պաշտպան Դեյան Բոլևիչի տրանսֆերների մասին։ Լուրջ ձեռքբերում էր Հայաստանի առաջնությանը քաջ ծանոթ Դիդյե Բորիս Կադյոյի ժամանումը։ Փորձառու պաշտպանը վերադարձել է Ֆինլանդիայից, նախկինում հանդես է եկել «Շիրակում» և «Փյունիկում», վերջինիս 2018թ․-ին մեծապես օգնել է հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլը։ Բացի այդ, հերթական անգամ «Ալաշկերտ» է վերադարձել հարձակվող Միհրան Մանասյանը։ Իհարկե, Մանասյանը հիմա այդքան շատ գոլ չի խփում, ինչպես 4-5 տարի առաջ, բայց իր փորձով մեծապես կարող է օգտակար լինել Աբրահամ Խաշմանյանի թիմին։

Շաբաթվա ընթացքում առանց տրանսֆերային լուրերի մնացին «Նոան», «Արարատը»,  «Ուրարտուն» և  «Շիրակը»։ Թիմերը կարծես ավարտել են կազմի համալրումը և այժմ կենտրոնացել են ստուգողական խաղերի շնորհիվ դրա խաղակցվածությունը մեծացնելու վրա:

«Արարատ-Արմենիան» վերջապես հայտարարեց հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի տրանսֆերի մասին։ Կարապետյանը վաղուց մարզվում էր թիմի հետ, այժմ արդեն բոլոր հարցերը լուծված են, և, կարելի է ասել, որ չեմպիոնը չափազանց լուրջ համալրում ստացավ առջևի գծում։ Հարցը միայն այն չէ, որ Կարապետյանը ազգային հավաքականի հիմնական կազմի խաղացող է: Ամեն օր չէ, որ հայկական ակումբը Ռուսաստանի առաջնությունում արդյունավետ խաղ ցուցադրող հարձակվողի է ձեռք բերում: Վստահ կարելի է ասել, որ եթե Կարապետյանն ավելի երիտասարդ լիներ, մեծ պահանջարկ կունենար Ռուսաստանում: Բայց այն, որ ֆուտբոլիստը 33 տարեկան է, դեռ ոչինչ չի նշանակում: Կարապետյանը դեռ մեծ ծարավ ունի խաղի նկատմամբ, ինչը բազմիցս ապացուցել է թե՛ Հայաստանի հավաքականում, թե՛ «Տամբովում» ունեցած իր ելույթներով: Մնում է հուսալ, որ Հայաստանի առաջնությունում այդ ծարավը չի պակասի, քանի որ Կարապետյանի խաղը մեծ նշանակություն ունի նաև Հայաստանի հավաքականի համար:

Ինչ մնում է «Լոռիին», ապա վանաձորյան ակումբը դեռ իրավունք չունի նոր ֆուտբոլիստներ գրանցել: Ակումբը հերքում է այն տեղեկությունը, որ Բրունո Ֆերեյրայի աշխատավարձը չվճարելու պատճառով արգելք է դրվել նոր տրանսֆերների վրա, սակայն  ՖԻՖԱ-ն նման որոշում է կայացրել նաև Դարկո Ենոքի աշխատավարձը չվճարելու պատճառով, իսկ դրա մասին վանաձորյան ակումբը լռում է: Եթե մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը այդ հարցը չլուծվի, Ալբերտ Սոլոմոնովը մրցաշրջանի երկրորդ հատվածում, միգուցե, ստիպված լինի թիմի հայտացուցակում ընդգրկել ակումբի պատանենեկան թիմի ֆուտբոլիստների:

Առաջնության վերսկսմանը մնացել է ուղիղ մեկ շաբաթ, այնպես որ թիմերը աստիճանաբար ավարտում են կազմի համալրումը: Նոր տրանսֆերները աստիճանաբար քչանում են, թեև, եթե տրանսֆերային շուկան հետաքրքիր տարբերակներ առաջարկի, ակումբների մեծ մասը պատրաստ կլինի օգտվել դրանցից:

Տպել
1610 դիտում

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը