Այդ պնդումների ներկայացուցիչը տեղ չպետք է ունենա դպրոցական հանրության մեջ․ Դումանյանը՝ Աբովյանի դպրոցում նշանակման մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի N1 ավագ դպրոցում չդադարող բողոքի ակցիաները իր համար զարմանալի են, իսկ դպրոցի անձնակազմի բողոքը՝ անհիմն, դրանք որևէ նպաստ չեն բերելու դպրոցին:

«Ես շատ զարմացա, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմն ու աշակերտները եկել էին ԿԳՄՍ նախարարության մոտ և բողոքում էին. ինչի՞ց են բողոքում, մամուլից հասկացա, որ ասում են՝ եկել ենք՝ պայքարենք անարդարության դեմ»,- տարակուսեց նախարար Դումանյանը՝ հավելելով, որ դպրոցի առաքելությունը աշակերտին կրթություն տալն է։ «Դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, այլ լավ ուսուցիչն է, և այսօր այդ անհիմն շահարկումները որևէ նպաստ չեն բերում աշակերտների կրթությանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Աբովյանի համար 1 ավագ դպրոցի կառավարման խորհուրդն անցկացրել է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել: Այսինքն՝ ձայները բաժանվել են նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի և նոր թեկնածու Քարմիլե Առաքելյանի միջև։ Այս դեպքում, ըստ գործող օրենքի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։ Նախարարը փետրվարի 3-ին տնօրենի պաշտոնում նշանակել էր Քարմիլե Առաքելյանին:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ երբ պարզվել է, որ թեկնածուները հավասար ձայն են ստացել, ինքը ցանկացել է անվավեր ճանաչել մրցույթը, բայց գործող կարգը այլ բան է սահմանում. «Երբ ծանոթացա խնդրին, իմացա, որ երկու թեկնածուներն էլ 4–ական ձայն են ստացել,  ասացի, որ այս մրցույթը պետք է ճանաչել անվավեր, չկայացած, բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս, և պետք է երկուսից մեկին պարտադիր հրամանագրել»: 

Նախարարը պարզաբանեց, որ իր ընտրությունը եղել է բացառման սկզբունքով՝ հաշվի առնելով մյուս կողմի ներկայացուցիչների պահվածքը, կանխակալ վերաբերմունքը և քաղաքականացված հայտարարությունները: «Ընդամենը հասկացա, որ այդ կողմը, այսինքն՝ այդ պնդումների ներկայացուցիչը, տեղ չպետք է ունենա դպրոցական հանրության մեջ»,- ընդգծեց Վահրամ Դումանյանը:

Դիտարկմանը, որ նոր տնօրենին կապում են Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի հետ, մասնավորապես ասում են՝ կնոջ ընկերուհին է, նախարարն ասաց. «Ես տեղյակ չեմ՝ ով ում հետ ինչ է կապում։ Դուք ասում եք՝ այս տնօրենը կապվում է այս գործչի հետ, այն օրը լրագրողներից մեկն ինձ հարց տվեց, իսկ մյուս տնօրենն էլ կապվում է այլ գործչի հետ, նման տեղեկություն ես չունեմ, ու դա ինձ պրոֆեսիոնալ տեսանկյունից հետաքրքիր էլ չէ, բացարձակ: Անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքիր չէ»։

Նախարարը հավաստիացրեց, որ դպրոցներում չկան հովանավորչություն և կոռուպցիոն սխեմաներ։ Իսկ հարցին, թե ինչու են այդ դեպքում աղմկում, պատասխանեց․ «Չկան ոչ հովանավորչություններ, ոչ էլ կոռուպցիոն սխեմաներ: Ես չեմ կարող աղմկողների անունից խոսել, հավանաբար նրանց աղմկացնում են: Բայց եթե կան մարդիկ, որ համարում են՝ ինչ-որ բան եղել է անօրինական, անօրինականությունը պարզելու իրավական մարմիններ կան, թող դիմեն պարզեն: Բայց գալ, փորձել ճնշում գործադրել նախարարության, աշակերտների վրա, հավաքվել ինչ-որ տեղ բողոքներ անել, դա չի կարելի»:

Անդրադառնալով այն հարցին, թե նախարարը անձամբ հետաքրքրվո՞ւմ է խնդրով, գնացե՞լ է դպրոց, թե՞ ոչ՝ Դումանյանը պատասխանեց. «Չեմ գնացել: Ես եմ որոշում թե ինչ ձևով բավարարեմ հետաքրքրությունս: Այդ հարցով տեսչական մարմին է գնացել դպրոց: Հիմա գործը ընթացքի մեջ է»:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն քանի օր դասադուլ է այդ դպրոցում, Դումանյանն ասաց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ աշակերտներն ստանան իրենց կրթությունը, բաց թողած գիտելիքները. «Իսկ դասադուլի կազմակերպիչները կրում են պատասխանատվություն այդ ամենի համար: Շատ անհասկանալի, ոչ օրինական ոճ են ընտրել»:

Հավելենք, որ այսօր էլ դպրոցի անձնակազմը բողոքի ցույց էր անում դպրոցում: Նրանք շարունակում են պահանջել, որ նոր տնօրենը հեռանա: Բողոքող ուսուցիչները նշում էին. «Մենք երկար տարիներ է՝ աշխատում ենք մեր նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի հետ,  և նրա կենսափորձը ու մարդկային հատկանիշները շատ բարձր ենք գնահատում ու դա չենք պատրաստվում կիսել նոր տնօրենի հետ»:

Քիչ անց նաև դպրոցի մանկավարժական խորհուրդը արձագանքեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ նշելով՝ «ԿԳՄՍ նախարարը իր ճեպազրույցում խիստ քաղաքականացրեց նշանակման պատճառը. աշակերտները, ուսուցիչները և ծնողները եկել էին ԿԳՄՍՆ բացառապես խնդրանքով և ոչ թե բողոքի ակցիա անցկացնելու նպատակով»,- ասված է դպրոցի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

Մերի Խաչատրյան 

Տպել
7420 դիտում

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը