ԱՄՆ Կոնգրեսի Սենատում սկսվել են Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ լսումները

Այսօր ԱՄՆ Կոնգրեսի Սենատում, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ լսումների շրջանակներում, սկսվել են քննարկումներ այս գործընթացի սահմանադրականության վերաբերյալ:

Դատավարությունը կենտրոնանում է մեկ մեղադրանքի վրա ՝ «ապստամբության դրդում». Թրամփը մեղադրվում է Կապիտոլիումում հունվարի 6-ին անկարգություններ հրահրելու մեջ, երբ Կոնգրեսը հաստատում էր Ջո Բայդենի հաղթանակը 2020 թ. նախագահական ընտրություններում:

Չորս ժամ տևած բանավեճը սկսվել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի ներկայացրած բանաձեւի հաստատումից անմիջապես հետո, որը նախանշում է առաջիկա դատավարության ընթացակարգը:

Բանավեճը սկսել է դեմոկրատների գլխավոր իմպիչմենտի մենեջեր Ջեյմի Ռասկինը: Նա ասել է, որ Թրամփի իմպիչմենթի գործը հիմնված է «ծանր փաստերի» վրա: Ըստ նրա, եթե հաշվի առնվի նախկին նախագահի պաշտպանների այն փաստարկը, որ հնարավոր չէ իմպիչմենտ հայտարարել նախագահին իր լիազորությունների ավարտից հետո, ԱՄՆ-ը «ռիսկի է դիմում, որպեսզի հունվարի 6-ը դառնա երկրի ապագան»:

Իմպիչմենթի մենեջերները այնուհետ սենատում տեսանյութ են ներկայացրել, որում Թրամփը կոչ է անում դադարեցնել Կոնգրեսում նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման գործընթացը:

Իմպիչմենտի թիմի մյուս մենեջերները  հետագայում հանդես կգան: Քննարկումից հետո քվեարկություն կանցկացվի իմպիչմենթի գործընթացի սահմանադրականության վերաբերյալ:

Ամենայն հավանականությամբ, դատավարությունը հակասահմանադրական ճանաչելու փորձը չի պսակվի հաջողությամբ: Անցյալ ամսվա վերջին հանրապետական սենատոր Ռենդ Փոլն արդեն նախաձեռնել էր հարցի քվեարկությունը: 55 սենատոր իմպիչմենթը ճանաչել էր օրինական, իսկ 45-ը `անօրինական: Այնուամենայնիվ, իմպիչմենթի օրինականությանը կողմ են արտահայտվել միայն հինգ հանրապետականներ: 

Եթե քվեարկությամբ իմպիչմենթի գործընթացը հակասահմանադրական չհայտարարվի, այն կշարունակվի չորեքշաբթի օրը: Դատախազները ՝ Ներկայացուցիչների պալատի իմպիչմենթի մենեջերները, եւ  Թրամփին  պաշտպանող թիմը 2 օրվա ընթացքում 16-ական ժամ ժամանակ կունենան իրենց գործը Սենատ ներկայացնելու համար: Թրամփի թիմում կլինեն հայտնի փաստաբաններ Բրյուս Կաստորը  եւ Դեյվիդ Շոենը:

Դատախազության և պաշտպանության խմբերի ելույթներից հետո տեղի կունենա նիստ, որտեղ սենատորները կարող են հարցեր տալ: Սենատորները դրա համար կունենան 4 ժամ: Նախորդ դատավարություններում սենատորները երկու օրվա հարց ու պատասխան ունեին:

Բացի այդ, կա  վկաներ կանչելու հնարավորություն: Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի իմպիչմենթի մենեջերները Թրամփին հրավիրել էին ցուցմունք տալու, սակայն նրա փաստաբանները մերժել էին առաջարկը: Դեռ հայտնի չէ ՝ նրանք կփորձե՞ն այլ վկաներ կանչել:

Եթե երկու կողմերն էլ պայմանավորվեն վկաներ չկանչել, հավանականություն կա, որ Թրամփի իմպիչմենթի գործընթացը կավարտվի հաջորդ շաբաթվա սկզբին:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ այս գործընթացը պետք է ավելի արագ ընթանա ՝ ի տարբերություն նախորդների: Այսպիսով, օրինակ, Թրամփի իմպիչմենթի նախորդ գործընթացում յուրաքանչյուր կողմ ստացել է 24 ժամ ՝ իրենց փաստարկները ներկայացնելու համար:

Սենատում  դատավարությունը սկսվել է հունվարի 6-ին ՝ Կապիտոլիումի գրոհից գրեթե հինգ շաբաթ անց:

Հիշեցնենք, երբ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Վաշինգտոնում գտնվող Կոնգրեսի շենք, անկարգությունների արդյունքում սպանվել էր  առնվազն 5մարդ: Կապիտոլիումի կոնգրեսականներն այդ պահին զբաղվում էին ընտրական քոլեջի քվեարկության հաստատմամբ, համաձայն որի Ջո  Բայդենը դառնում էր նախագահական ընտրությունների հաղթող: Կոնգրեսի հանդիպումն ընդհատվել էր, կոնգրեսականների մի մասը տարհանվել էր: Երբ Կապիտոլում կարգուկանոնը վերականգնվել էր, Ներկայացուցիչների պալատը եւ ԱՄՆ Սենատը հաստատել էին Բայդենի հաղթանակը:

Տպել
1420 դիտում

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան